«Վիլյամ Լիլլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: uk:Вільям Ліллі
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է Լեսթերշիրում ֆերմերների ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Էշբիդելազութչի/Ashby-de-la-Zouch/ դպրոցում, ուր դասական անգլերեն քերականությունից բացի, տիրապետել է նաև լատիներենին: Երիտասարդ Վիլլյամը երազում էր համալսարանում ուսանելու մասին, սակայն իր ընտանիքի ծանր տնտեսական վիճակի պատճառով ստիպված էր ինքնուրույն ապրուստ հայթհայթել: Տասնյոթ տարեկան հասակում նա տեղափոխվում է [[Լոնդոն]] և աշխատանքի անցնում մեծահարուստ Ռայթի ընտանիքում, իբրև գործակատար: 1627 թվականին Հիլբերտ Ռայթի մահվանից հետո, նա ամուսնանում է իր այրու՝ Հելենի հետ, որի մահվանից հետո՝ 1633 թվին, Լիլլիին մնում է որոշակի ժառանգություն, որն իրեն թույլ է տալիս իր ապրուստը զգալիորեն բարելավվել: Աստղաբաշխությամբ Լիլլին սկսեց հետաքրքրվել 1632 թվին, երբ նա ծանոթանում է Ջոն Էվանսի հետ, որն "իմաստուն այր էր և մոգությամբ էր զբաղվում": Էվանսից նա ստացավ իր առաջին աստղաբաշխական գիտելիքները, որից սակայն շուտով հիասթափվում է և շարունակում է արվեստն ուսումնասիրել ինքնուրույն՝ հավաքելով ժամանակի ամենահարուստ աստղաբաշխական դասական ստեղծագործությունների գրադարանը: 1634 թվականից նա լրջորեն զբաղվում է աստղաբաշխությամբ և օկկուլտիզմի տարբեր ճյուղերով, մասնավորապես՝ թալիսմաններ կազմում, գուշակություններ անում բյուրեղների միջոցով և այլն: Այս ամենի հետևանքով Լիլլիի առողջական վիճակը կտրուկ վատթարանում է, և 1636 թվին նա այրում է իր բոլոր հմայական գրքերն ու հեռանում Լոնդոնից: Մշտապես կատարելագործելով իր աստղաբաշխական գիտելիքները՝ Լիլլին բավականին հմտանում է ժամային/խորար/ աստղաբաշխության մեջ և սկսում քաղաքական կանխատեսումներ անել: 1641 թվականի սեպտեմբերին նա վերադառնում է մայրաքաղաք և անցնուն մասնավոր աստղաբաշխական պրակտիկայի, որը մեծ հարգանք ու պատիվ է բերում նրան Լոնդոնի հասարակության բոլոր խավերի շրջանում: 1644-ի ապրիլիլից Լիլլին սկսում է հրատարակել իր աստղագուշակ պարբերականը՝ "Մեռլինուս Անգլիկուս Ջունիորը"/''Merlinus Anglicus Junior''/, որտեղ փայլուն կերպով կանխատեսում է թագավորական զորքերի պարտությունը Նասեբի ճակատամարտում 1645-ի հունիսին: Այս կանխատեսումը Լիլլին դասեց Անգլիայի առաջատար աստղաբաշխների շարքը, որի հետ խորհրդակցում և հաշվի էին նստում թե [[Կրոմվել]]ի ղեկավարած հեղափոխականները և թե պահպանողական ռոյալիստները /նա անգամ մի քանի անգամ բանտարկվել է իր կանխատեսումների պատճառով/: Կրոմվելի պռոտեկտորատի ժամանակ/1652-58 թթ./ Լիլլիի գործունեությունը հասնում է իր գագաթնակետին՝ նրա պարբերականը տպագրվում էր 30 000 տպաքանակով և թարգմանվում օտար լեզուներով, տարածվելով ամբողջ [[Եվրոպա]]յով մեկ: Ծաղկում էր նաև նրա մասնավոր խորհրդատվությունը: Սակայն, 1660-ի մայիսին թագավորական իշխանության վերականգնումը, բարդ կացության մեջ գցեց Լիլլին: Նրան կրկին մեղադրանքներ ներկայացրեցին կանխատեսումների համար և մեծ դրամական տուգանք նշանակեցին: Հատկապես մեծ աղմուկ էր առաջացրել 1666-ի Լոնդոնի մեծ հրդեհի կանխատեսումը, որն արվել էր Լիլլիի կողմից դեռ 1652-ին: Իշխանությունները մեղադրեցին աստղաբաշխին քաղաքը հրդեհելու մեջ, որը սակայն հետագայում հերքվեց: Ռոյալիստների բանակում հովանավոր ունենալու շնորհիվ Լիլլիին հաջողվում է հաղթահարել այս բարդությունները և մայրաքաղաքից Հերշամ տեղափոխվել իր սիրելի կնոջ՝ Ռութի հետ: Այնտեղ նա շարունակում էր հրատարակել իր պարբերականը և սկսում զբաղվել դեղագործությամբ և բժշկութհամբբժշկությամբ: Վիլյամ Լիլլին կնքում է իր մահկանացուն 1681-ի հունիսի 9-ին:
 
Նրա կողմից հավաքված գրադարանն ու ստեղծագործությունները պահվում են Օքսվորդում՝ աստղաբաշխական և այլ օկկուլտ բնույթի գրականության արխիվում:
Լիլլիի հարուստ գրավոր ժառանգության մեջ առանձնանում է նրա եռահատոր "Քրիստոնեական աստղաբաշխությունը"/''Christian Astrօlogy''/, որի առաջին հրատարակությունը տեղի է ունեցել 1647 թվականին: Այն դասական աստղաբաշխության լավագույն դասագրքերից է, որը ներառում է աստղաբաշխության ժամային, նատալ և կանխատեսական բաժինները, նրա ծավալը 871 էջ է կազմում:
 
Այս կապիտալ աշխատությունը գրելիս Լիլլին օգտագտվելօգտվել է շուրջ 200 հին և ժամանակակից վարպետների ստեղծագործություններից, սակայն ունենալով նաև իր սեփական հարուստ փորձը, կուրորեն չի կառչել ավանդույթից՝ տալով վերլուծության իր մշակած մեթոդաբանությունը:
[[Պատկեր:Kristast.gif|thumb|200px|center|"Քրիստոնեական աստղաբաշխության" առաջին էջը]]