«Մկրտիչ Ավդալյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ օդաչու
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = '' Մկրտիչ Ավդալյան '' | բնագիր ԱԱՀ = | պատկեր = Avdalyan Mkrtich.tif | չափ = 200px | backgrou...»:
(Տարբերություն չկա)

22:07, 11 փետրվարի 2013-ի տարբերակ

ԱՎԴԱԼՅԱՆ Մկրտիչ Գառնիկի [2.1.1963, Նոր Խարբերդ (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում) – 26.2.1993, Արտաշատ], օդաչու-հրամանատար: Ավարտել է Կրասնի Կուտի (Սարատովի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1985) և Արզնիի ավիաակումբի ուղղաթիռների օդաչուական դասընթացները (1990): 1985–90-ին աշխատել է Մայկոպի (Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի վարչությունում, 1990–98-ին՝ «Էրեբունի» օդանավակայանում: 1991–92-ին մասնակցել է ՀՀ սահմանների և ԼՂ ինքնապաշտպանությանը: 1993-ի փետրվարի 26-ին Արարատի մարզի Դիմիտրով գյուղի մոտ առաջադրանք կատարելիս՝ Մի-24 ուղղաթիռը վթարի է ենթարկվել: Նա կարողացել է ուղղաթիռը հեռացնել գյուղի սահմաններից, բայց վայրէջքի ժամանակ ծանր վիրավորվել է, մահացել հիվանդանոցում: 1990–93-ին ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 988 ժամ, ռազմական ուղղաթիռով կատարել է 10 մարտական թռիչք: Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար», ՀՀ «Արիություն» մեդալներով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով: Թաղված է Նոր Խարբերդում: [1]

Մկրտիչ Ավդալյան
Դիմանկար
Ղարաբաղյան պատերազմի օդաչու
Ծնվել էհունվար 2, 1963
ԾննդավայրՆոր Խարբերդ, Հայաստան
Մահացել էՓետրվար 26, 1993
Մահվան վայրԱրտաշատ
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրամանատար

Ծանոթագրություններ

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 673։