358
edits
| պարգևներ և մրցանակներ =
}}
'''ՕՀԱՆՋԱՆՅԱՆ Ժորա Գրիգորի''' [ծ. 22.12. 1942, գ. [[Նորագյուղ]] (ԼՂՀ [[Ասկերանի շրջան]])], ճարտարագետ, բարեգործ: Երևանի Մաշտոցի շրջգործկոմին կից ՙՀադրութին օգնություն՚ հանձնաժողովի (1988–90), ՙԱրցախ՚ հայրենակցական միության վարչության (1989-ից) անդամ, միաժամանակ` ՙԽաչեն՚ (1992–95) և ՙՇիրակ-Արցախ՚ (1992–96) բարեգործական միությունների հիմնադիր-նախագահ: Ավարտել է [[Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ]]ը (1965): 1965–91-ին աշխատել է ՀԽՍՀ թեթև, տրանսպորտի նախարարությունների համակարգում, Երևանի պոլիտեխնիկական, Մոսկվայի էլեկտրատեխնիկական (Երևանի մասնաճյուղ) գիտահետազոտական ինստիտուտներում` գիտաշխատող, Երևանի քաղաքային, ապա Մաշտոցի շրջանային խորհուրդների գործկոմներում` վարչության պետ, շրջգործկոմի նախագահի տեղակալ, 1991-ից` ՙՀայռուսնավթգազ՚ շինմոնտաժային տրեստի վարչության պետ: 1988–94-ին համակարգել է երևանաբնակ արցախցիների հայրենակցական միությունների (ՙԴիզակ՚, ՙՇահումյան-Գետաշեն՚ ևն) ստեղծած կամավորական ջոկատների սպառազինության և գործուղման, պատերազմական շրջաններից 200 երեխաների ՀՀ տեղափոխման ու տեղավորման աշխատանքները: Արցախ է առաքել մեծ քանակի սննդամթերք, վառելանյութ:
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
|
edits