«Սեյրան Օհանյան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2442 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ
| ամբողջական անուն = =Սեյրան Մուշեղի Օհանյան
| բնօրինակ անուն =
| կյանքի ժամանակաշրջան = հուլիսի 1, 1962
| պատկեր = [[Պատկեր:Ohanyan = Seyran.jpg|100px‎]]
| նկարագրում=Արցախյան ազատամարտի հերոս
| նկարագրություն =
| մականուն = =
| ծննդյան վայր = [[Շուշի]]
| վախճանի վայր =
| պատկանելություն = ={{ARM}}
| զորքի տեսակ =
| ծառայության թվականներ =
| կոչում = Գեներալ-գնդապետ
| զորամաս =
| հրամանում էր =
| պաշտոն = ՀՀ պաշտպանության նախարար
| մարտեր =
| պարգևներ = Արցախի հերոս, Ոսկե արծիվ շքանշան, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան, [[Տիգրան Մեծ շքանշան]], Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան
| կապեր =
| պաշտոնաթող =
| Վիքիպահեստ =
| Ռոդովոդ =
}}
 
 
'''Սեյրան Մուշեղի Օհանյան''' ([[1962]]թ., [[հուլիսի 1]], [[Շուշի]]), ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, ՀՀ պաշտպանության նախարար (2008թ. ապրիլի 14-ից) :
 
Ավարտել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը: 1983թ. ծառայության է մեկնել Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախումբ: 1988թ. հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին: 1989թ. օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, իսկ 1990թ. սեպտեմբերին` մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնին: 1992թ. ապրիլին` մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է ԼՂՀ պաշտպանության բանակում: Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին: 1992թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին: 1994թ. սեպտեմբերից մինչև 1998թ. հոկտեմբերը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը: 1998թ. հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար: 1999թ օգոստոսին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է [[ԼՂՀ պաշտպանության նախարար]]: 2000թ. հունվարին` ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար: ՀՀ նախագահի 2007թ. մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է [[ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ]] -պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 2008թ. ապրիլին նշանակվել է [[ՀՀ պաշտպանության նախարար]]: 1995թ. շնորհվել է [[գեներալ-մայոր]]ի, 2000թ.` [[գեներալ-լեյտենանտ]]ի, իսկ 2007թ. մայիսին` [[գեներալ-գնդապետ]]ի զինվորական կոչում:
 
==Ծառայությունը ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում==
1999թ. սեպտեմբերին շնորհվել է [[Արցախի հերոս]] կոչում` [[Ոսկե արծիվ շքանշան]]ի հանձնումով: Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության [[Մարտական խաչ]] 1-ին աստիճանի, [[Տիգրան Մեծ շքանշան]]ներով, [[Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ]]ով: Պարգևատրվել է [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան]]ով, Շուշիի ազատագրման համար, ինչպես նաև գերատեսչական այլ մեդալներով:
Հետագա ծառայությունը շարունակելու նպատակով 1988 թվականի հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տրամադրության տակ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին:
 
1989 թվականի օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, իսկ 1990 թվականի սեպտեմբերին` մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոններին:
 
1992 թվականի ապրիլին, մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում:
 
Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին: 1992 թվականի սեպտեմբերին ծանր վիրավորվել է Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մատույցներում:
1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի շտաբի պետ:
 
1994 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը:
 
1998 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:
 
1999 թվականի օգոստոսին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար:
 
2000 թվականի հունվարին` ԼՂՀ պաշտպանության նախարար - Պաշտպանության բանակի հրամանատար:
 
2007 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
 
 
==Պարգևներ==
1999թ. սեպտեմբերին շնորհվել է [[Արցախի հերոս]] կոչում` [[Ոսկե արծիվ շքանշան]]ի հանձնումով: Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության [[Մարտական խաչ]] 1-ին աստիճանի, [[Տիգրան Մեծ շքանշան]]ներով, [[Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ]]ով: Պարգևատրվել է [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան]]ով, Շուշիի ազատագրման համար, ինչպես նաև գերատեսչական այլ մեդալներով:<ref>Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 698։</ref>
 
 
Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երեք որդի և մեկ դուստր:
| color = #CCFFBF
}}
== Ծանոթագրություններ ==
 
{{Ծանցանկ}}
{{DEFAULTSORT:Օհանյան, Սեյրան}}
[[Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ]]
358

edits