«Լեոնարդո դա Վինչի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
չ 46.70.116.39 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Deu մասնակցի վերջին տարբերակին։
Տող 1.
{{wikify}}[[Պատկեր:Possible Self-Portrait of Leonardo da Vinci.jpg|thumb|Լեոնարդո դա Վինչի]]
'''Լեոնարդո դա Վինչին''' ([[իտալերեն]]՝ Leonardo di ser Piero da Vinci) ([[Ապրիլ 15]], [[1452]] - [[Մայիս 2]], [[1519]]) [[Վերածնունդ|վերածննդի]] իտալացի [[գեղանկարիչ]], [[քանդակագործ]], [[ճարտարապետ]], [[երաժիշտ]], [[գրող]], [[մաթեմատիկոս]], [[մեխանիկ]], [[քաղաքագետ]] և [[գյուտարար]]։ Ամենահայտնի ստեղծագործություններն են «[[Մոնա Լիզա]]ն» («Ջոկոնդա», [[Լուվր]], [[Փարիզ]]) և «[[Խորհրդավոր ընթրիք]]ը»: Լեոնարոդոն առաջինն է նախագծել ժամանակակից [[հրասայլ]]ի նախատիպը, ջրային կոստյումը, տարբեր զենքեր, թռչող սարքեր ևն։ Նախագծել է նաև [[Կոստանդնուպոլիս|Կոնստանդնուպոլսում]] [[Բոսֆորի նեղուց]]ի կամուրջը։
 
==Կենսագրություն==
Լեոնարդոյի ծննդյան անունը ''«Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի»'' է, որը նշանակում է ''«Լեոնարդոն` պարոն Պիերոյի տղան Վինչիյից»''։ Նա ծնվել է [[Ֆլորենցիա]]յից ոչ հեռու գտնվող [[Վինչի]] քաղաքի մոտակա Անկավինո գյուղակում։ Լեոնարդոյի հայրը` 25-ամյա նոտար Պիերոն էր, իսկ մայրը` Կատերինան, գեղջկուհի էր, որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ. ոչ ազգանունը, ոչ տարիքը և ոչ էլ արտաքին տեսքը։ Լեոնարդո դա Վինչին ծնվել է 1452 թ. ապրիլի 15-ին։ Ֆլորենցիայում 1476թ. սկսած աշակերտել է Անդրեա դել Վերոկքիոյին։ Հետագայում, լքելով Ֆլորենցիան Լեոնարդոն` որպես ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ ծառայել է [[Միլան]]ի դուքս [[Լուդովիկո Մորո]]յին։ Չնայած Լեոնարդոն ապօրինի ծնված երեխա էր, սակայն Պիերոն անմիջապես ճանաչել է իր հայրությունը և նույնիսկ ներկա գտնվել իր որդու կնքման արարողությանը։ Ծննդից հետո Լեոնարդոյին մոր հետ միասին ուղարկում են Անխիանո գյուղ, որտեղ վերջինս բնակվում է շուրջ 4 տարի, որի ընթացքում Պիերոն ամուսնանում է իր չորս կանանցից առաջինի հետ։ 16 տարեկան այդ աղջնակը սոցիալապես ավելի բարձր դիրք էր գրավում, քան Լեոնարդոյի մայրը, սակայն, դժբախտաբար, վերջինս անպտուղ էր։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ Պիերոն ընդունում է որդուն իր տանը, որտեղ Լեոնարդոն սկսում է ապրել մեծաքանակ հարազատների հետ միասին։ Այդ շրջանի հետ է կապված Լեոնարդո-գեղանկարչի ստեղծագործության ծաղկումը։ Ըստ որոշ ուսումնասիրոսղների, ենթադրվում է, որ 1481-1482թթ Լեոնարդոն այցելել է [[Կիլիկյան Հայաստան]]։
 
== Մանրամասներ կյանքի վերաբերյալ ==
Ինժեներ, տեխնիկ, անատոմ, հեռանկարի մասնագետ Լեոնարդոն բազմակողմանիության ինչ-որ հրաշք դարձավ: Ուսումնասիրության առարկա դարձող ամեն մի բնագավառում նա կանոնավորապես ընդլայնում ու խորացնում էր իր գիտելիքները, ստուգում փորձով ու կապ ստեղծում մաթեմատիկայի հետ: Նրա գիտելիքները վիթխարի էին:
Նկարիչը, չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված էր թափառել. աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում: Նյութական իսկական ապահովվածություն նա Իտալիայում երբեք չունեցավ, այնպես, ինչպես ունեին [[Տիցիան]]ը, [[Ռաֆայել]]ը, [[Միքելանջելո]]ն կամ նույնիսկ իր համեմատությամբ այնպիսի մի համեստ նկարիչ, ինչպես [[Ջուլիո Ռոմանո]]ն: Իսկ ժամանակ առ ժամանակ նա Իտալիայում իրեն իսկապես ավելորդ էր զգում: Ճանաչված չլինելը, կուլտուրապես միայնակության զգացումը նրա ողբերգությունն էր: 1517 թ-ին Ֆրանսուա I թագավորի հրավերով, որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար», տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը: Նախագծել է Տուր–Բլուա–Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց [[Շամբորի դղյակ]]ը:
Ֆլորենցիայում նկարչության ու քանդակագործության ընդհանուր ուղղությունը ռեալիզմն էր, քանզի այն հիանալիորեն համապատասխանում էր ֆլորենտական բուրժուազիայի շահերին ու ճաշակին: Եվ հետևաբար Լեոնարդոն նույնպես ռեալիստ էր: Նրա տարերքը ստեղծագործությունն էր, իսկ մեթոդը` գիտական հետազոտությունն ու ստացված արդյունքների ստուգումը փորձի միջոցով:
Լեոնարդոն ոչնչ չէր հորինում և ոչնչ հիշողությամբ չէր նկարում: Նա ասում էր .«Այն վարպետը, որը իրեն կներշնչի, թե կարող է իր հիշողության մեջ պահպանել բնության բոլոր ձևերն ու ստեղծագործությունները, ինձ վերին աստիճանի տգետ կթվար, քանզի բնության ստեղծագործություններն անվերջ են, իսկ մեր հիշողությունն այնքան անսահման չէ, որ ամեն ինչի բավարարի»: Այդ պատճառով էլ նա միշտ փոքրիկ նոթատետրեր ու ալբոմներ էր պահում, որոնք, հենց որ վերջանում էին, նորով էր փոխարինում:
Ֆլորենցիան Լեոնարդոյին տեսնում էր միշտ անթերի հագնված: Նա քաղաքում քայլում էր հպարտ: Բարձրահասակ էր, գեղեցիկ, շեկ, խնամված մորուքով, բերետը գլխին, հագին` բաճկոն, ուսերին` կարճ կարմիր թիկնոց, իսկ գոըկից կախված շղթային միշտ ամրացված էր փոքրիկ մի ալբոմ, ուր ճեպանկարներ էր անում ու նոթեր գրառում: Դեմքը պարզ էր, կարծես ոչ մի նոթ չարտահայտող: Իր կյանքից նա ոչ ոքի չէր գանգատվում, պատվերների ետևից չէր վազում, իսկ տրված պատվերներն էլ չէր շտապում ավարտել: Կարող էր թվալ, որ նա մեծահարուստի նման է աշխատում և մեծահարուստի նման էլ ապրում: Իսկ Լեոնարդոն աղքատի պես էր ապրում և աշխատում էր գիտնականի նման, ոչ թե «կուտակողի»:
Երբ Լեոնարդոյին որևէ աշխատանք էր հանձնարարվում, նա ինքն էր անձամբ մշակում պլանը, շատ էլ հաշվի չնստելով պատվերի պայմանների հետ:
Լեոնարդոն, սակայն, աստիճանավոր տգետ ամբոխին միշտ էլ անհասկանալի է թվացել, և նրան շատ անգամ են մեղադրել կախարդ լինելու և քրիստոնեական աշխարհի մայրաքաղաքը պղծելու համար, դիակներ հերձելու և հերետիկոս լինելու համար:
Սակայն կային նաև մարդիկ, որոնք նկատեցին Լեոնարդոյի և իր նախնիների տարբերությունը: Նրա անունը հիշատակվում է իր ժամանակի 5 խոշորագույն նկարիչների շարքում` [[Մանտենիա]], [[Ջորջոնե]], [[Լեոնարդո]], [[Ռաֆայել]], [[Միքելանջելո]]: Վազարին Լեոնարդոյին դնում է իտալական արվեստի նոր շրջանի սկզբին: Վերածննդի դասական արվեստը սկսվում է Լեոնարդոյով:
1519 թվականի ապրիլի 23-ին նա մարդ ուղարկեց նոտարին կանչելու և թելադրեց րի կտակը: Կտակի ամենակարևոր կետն այն էր, որ բոլոր ձեռագրերը, որպես սեփականություն, անցնում էին [[Ֆրանչեսկո Մելցիի]]ն, «միլանցի ազնվականին»` «ի պարգև իր համար թանկագին ծառայությունների` ցույց տրված անցած ժամանակներում»: Եղբայրները ստացան Ֆլորենցիայում պահպանվող 400 սկուդին և Ֆիեզոլյան կալվածքը, որը նա դատարանի միջոցով նրանցից վերցրել էր 1507 թվականին: Մի քանի օր անց` 1519 թվականի մայիսի 2-ին Լեոնարդոն, ինչպես վայել է բարի կաթոլիկին, հաղորդություն ընդունեց և վախճանվեց: Երկու օր հետո նրան թաղեցին Ամբուազի եկեղեցիներից մեկում: Մելցին Լեոնարդոյի ձեռագրերից դուրս բերեց նկարչությանը վերաբերող գրառումների մի մասը, ցրված նոթերը մի կերպ համակարգեց և հրատարակեց «[[Նկարչության մասին տրակտատ]]» խորագրով:
Որպես գիտնական և ճարտարագետ՝ դա Վինչին խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր: Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը: Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով Դա Վինչին չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները:
Նրա գրական երկերի մեծագույն մասը հավաքված է խոշոր գրապահոցներում` Փարիզում, Բրիտանական թանգարանում, Վինձորի գրադարանում, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Միլանի Ամբրոզիանում և այլուր: Դրանց զգալի մասը հրատարակված է:
Ըստ որոշ ուսումնասիրողների, ենթադրվում է, որ 1481-1482թթ Լեոնարդոն այցելել է Կիլիկյան [[Հայաստան]]։ Լեոնարդո դա Վինչիի «Հայկական նամակներ» ձեռագրում նկարագրված են հայկական բնաշխարհի տեսարաններ, նշված է Հայաստանի մասին գիրք գրելու նրա մտադրության մասին: Նկարչի` Հայաստանում լինելու ենթադրությանն իրական հիմք են տալիս նաև [[Էջմիածնի Մայր Տաճար]]ի, [[Բագարանի Կաթողիկե]]ի, [[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի|Սուրբ Հռիփսիմե եկեղեցու]], [[Իրինդ]]ի և [[Ավան]]ի եկեղեցիների նրա էսքիզները: Նա ծանոթ է եղել և օգտագործել է հայկական [[կավ]] ներկը:{{փաստ}}
 
 
== Ստեղծագործությունները ==
1503 թ-ին նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «[[Մոնա Լիզա]]ն» («[[Ջոկոնդա]]»): Երիտասարդ կնոջ երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ թեթևակի ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը: Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ. հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում: Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են: Դրա վկայությունն է նաև «[[Աստվածամայրը քարանձավում]]» (1483–94 թթ.) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր: Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում հայտնաբերել են թռչող ապարատի, սուզանավի, ավտոմատ ջուլհակահաստոցի և ուղղաթիռի գծագրեր, ջրանցքների, մետաղահալման վառարանների ու գլոցահաստոնների, տպագրական հողափոր մեքենաների նախագծեր։ Լեոնարդոն մահից հետո թողել է 7000 ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել:
== Աղբյուրներ ==
{{Ծանցանկ}}
 
== Գրականություն ==
* Ալեքսեյ Կարապետի Ջիվելեգով «Լեոնարդո դա Վինչի», «Սովետական գրող», հրատ. Երևան 1986թ.
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.thedavincisite.com/ Լեոնարդո դա Վինչիյի գործերը flash ֆորմատով]
{{wikiquote}}
{{commons|Leonardo da Vinci|Լեոնարդո Դա Վինչի}}
 
{{անձ-անավարտ}}
 
{{DEFAULTSORT:Վինչի, Լեոնարդո դա}}
 
[[Կատեգորիա:1452 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1519 մահեր]]
[[Կատեգորիա:Իտալացի գիտնականներ]]
[[Կատեգորիա:Իտալացի նկարիչներ]]
[[Կատեգորիա:Իտալացի բուսակերներ]]
[[Կատեգորիա:Իտալացի ճարտարագետներ]]
[[Կատեգորիա:Իտալացի ճարտարապետներ]]
[[Կատեգորիա:Իտալացի քանդակագործներ]]
[[Կատեգորիա:Անձինք թղթադրամների վրա]]
[[Կատեգորիա:Անձինք մետաղադրամների վրա]]
 
{{Link FA|bg}}
{{Link FA|eo}}
{{Link FA|fr}}
{{Link FA|he}}
{{Link FA|it}}
{{Link FA|pl}}
{{Link FA|pt}}
{{Link FA|ro}}
{{Link FA|sk}}
{{Link FA|sl}}
{{Link FA|sq}}
{{Link FA|af}}
{{Link FA|ca}}
{{Link GA|en}}
{{Link GA|es}}
 
[[ab:Леонардо да Винчи]]
[[af:Leonardo da Vinci]]
[[als:Leonardo da Vinci]]
[[am:ሊዮናርዶ ዳቬንቺ]]
[[an:Leonardo da Vinci]]
[[ar:ليوناردو دا فينشي]]
[[arc:ܠܝܘܢܪܕܘ ܕܗ ܒܢܬܫܝ]]
[[arz:ليوناردو دافينشى]]
[[as:লিঅ'নাৰ্ড' দা ভিন্সি]]
[[ast:Leonardo da Vinci]]
[[ay:Leonardo da Vinci]]
[[az:Leonardo da Vinçi]]
[[ba:Леонардо да Винчи]]
[[bat-smg:Leuonards da Vėnčės]]
[[bcl:Leonardo Da Vinci]]
[[be:Леанарда да Вінчы]]
[[be-x-old:Леанарда да Вінчы]]
[[bg:Леонардо да Винчи]]
[[bn:লিওনার্দো দা ভিঞ্চি]]
[[bo:ལེ་ཨོ་ན་ཏོ་ཏ་ཧྥིན་ཆི།]]
[[br:Leonardo da Vinci]]
[[bs:Leonardo da Vinci]]
[[bxr:Леонардо да Винчи]]
[[ca:Leonardo da Vinci]]
[[ch:Leonardo da Vinci]]
[[ckb:لیۆناردۆ دا ڤینچی]]
[[crh:Leonardo da Vinçi]]
[[cs:Leonardo da Vinci]]
[[cv:Леонардо да Винчи]]
[[cy:Leonardo da Vinci]]
[[da:Leonardo da Vinci]]
[[de:Leonardo da Vinci]]
[[diq:Leonardo da Vinci]]
[[el:Λεονάρντο ντα Βίντσι]]
[[en:Leonardo da Vinci]]
[[eo:Leonardo da Vinci]]
[[es:Leonardo da Vinci]]
[[et:Leonardo da Vinci]]
[[eu:Leonardo da Vinci]]
[[ext:Leonardo da Vinci]]
[[fa:لئوناردو داوینچی]]
[[fi:Leonardo da Vinci]]
[[fiu-vro:Da Vinci Leonardo]]
[[fr:Léonard de Vinci]]
[[frr:Leonardo da Vinci]]
[[fy:Leonardo da Vinci]]
[[ga:Leonardo da Vinci]]
[[gan:達芬奇]]
[[gd:Leonardo Da Vinci]]
[[gl:Leonardo da Vinci]]
[[gn:Leonardo da Vinci]]
[[got:𐌻𐌴𐍉𐌽𐌰𐍂𐌳𐍉 𐌳𐌰 𐍅𐌹𐌽𐍄𐍃𐌾𐌹]]
[[gv:Leonardo da Vinci]]
[[haw:Leonardo da Vinci]]
[[he:לאונרדו דה וינצ'י]]
[[hi:लिओनार्दो दा विंची]]
[[hif:Leonardo da Vinci]]
[[hr:Leonardo da Vinci]]
[[hu:Leonardo da Vinci]]
[[ia:Leonardo da Vinci]]
[[id:Leonardo da Vinci]]
[[ilo:Leonardo da Vinci]]
[[io:Leonardo da Vinci]]
[[is:Leonardo da Vinci]]
[[it:Leonardo da Vinci]]
[[ja:レオナルド・ダ・ヴィンチ]]
[[jbo:leonardos.davintcis]]
[[jv:Leonardo Da Vinci]]
[[ka:ლეონარდო და ვინჩი]]
[[kaa:Leonardo da Vinci]]
[[kab:Leonardo da Vinci]]
[[kbd:Леонардо да Винчи]]
[[kk:Леонардо да Винчи]]
[[kl:Leonardo da Vinci]]
[[kn:ಲಿಯನಾರ್ಡೊ ಡ ವಿಂಚಿ]]
[[ko:레오나르도 다 빈치]]
[[krc:Леонардо да Винчи]]
[[ksh:Leonardo da Vinci]]
[[ku:Leonardo Da Vinci]]
[[kw:Leonardo da Vinci]]
[[la:Leonardus Vincius]]
[[lad:Leonardo da Vinci]]
[[lb:Leonardo da Vinci]]
[[lez:Леонардо да Винчи]]
[[li:Leonardo da Vinci]]
[[lij:Leonardo da Vinci]]
[[lmo:Leonard da Vinci]]
[[lt:Leonardo da Vinci]]
[[lv:Leonardo da Vinči]]
[[map-bms:Leonardo da Vinci]]
[[mhr:Леонардо да Винчи]]
[[mi:Leonardo da Vinci]]
[[min:Leonardo da Vinci]]
[[mk:Леонардо да Винчи]]
[[ml:ലിയനാർഡോ ഡാ വിഞ്ചി]]
[[mn:Леонардо да Винчи]]
[[mr:लिओनार्दो दा विंची]]
[[ms:Leonardo Da Vinci]]
[[mt:Leonardo da Vinci]]
[[mwl:Leonardo da Vinci]]
[[my:လီယိုနာဒိုဒါဗင်ချီ]]
[[mzn:لئوناردو داوینچی]]
[[nah:Leonardo da Vinci]]
[[nap:Leonardo da Vinci]]
[[nds:Leonardo da Vinci]]
[[nds-nl:Leonardo da Vinci]]
[[ne:लेओनार्दो दा भिञ्ची]]
[[new:लियोनार्दो दा भिन्सी]]
[[nl:Leonardo da Vinci]]
[[nn:Leonardo da Vinci]]
[[no:Leonardo da Vinci]]
[[oc:Leonardo da Vinci]]
[[os:Леонардо да Винчи]]
[[pam:Leonardo da Vinci]]
[[pfl:Leonardo da Vinci]]
[[pl:Leonardo da Vinci]]
[[pms:Leonard da Vinci]]
[[pnb:لیونارڈو ڈی ونچی]]
[[ps:ليونارډو ډاوېنچي]]
[[pt:Leonardo da Vinci]]
[[qu:Leonardo da Vinci]]
[[ro:Leonardo da Vinci]]
[[roa-tara:Leonardo da Vinci]]
[[ru:Леонардо да Винчи]]
[[rue:Леонардо да Вінчі]]
[[sa:लियोनार्दो दा विन्सी]]
[[sah:Леонардо да Винчи]]
[[sc:Leonardo da Vinci]]
[[scn:Liunardu da Vinci]]
[[sco:Leonardo da Vinci]]
[[se:Leonardo da Vinci]]
[[sh:Leonardo Da Vinci]]
[[si:ලියනාඩෝ ඩා වින්සි]]
[[simple:Leonardo da Vinci]]
[[sk:Leonardo da Vinci]]
[[sl:Leonardo da Vinci]]
[[so:Leonardo da Vinci]]
[[sq:Leonardo da Vinçi]]
[[sr:Леонардо да Винчи]]
[[srn:Leonardo da Vinci]]
[[stq:Leonardo da Vinci]]
[[su:Leonardo da Vinci]]
[[sv:Leonardo da Vinci]]
[[sw:Leonardo da Vinci]]
[[szl:Leonardo da Vinci]]
[[ta:லியொனார்டோ டா வின்சி]]
[[te:లియొనార్డో డావిన్సి]]
[[tet:Leonardo da Vinci]]
[[tg:Леонардо да Винчи]]
[[th:เลโอนาร์โด ดา วินชี]]
[[tl:Leonardo da Vinci]]
[[tr:Leonardo da Vinci]]
[[tt:Леонардо да Винчи]]
[[udm:Леонардо да Винчи]]
[[ug:داۋېىنچى]]
[[uk:Леонардо да Вінчі]]
[[ur:لیونارڈو ڈا ونچی]]
[[uz:Leonardo da Vinci]]
[[vec:Leonardo da Vinci]]
[[vep:Leonardo da Vinči]]
[[vi:Leonardo da Vinci]]
[[vls:Leonardo da Vinci]]
[[vo:Leonardo da Vinci]]
[[war:Leonardo da Vinci]]
[[xal:Леонардо да Винчи]]
[[xmf:ლეონარდო და ვინჩი]]
[[yi:לעאנארדא דא ווינטשי]]
[[yo:Leonardo da Vinci]]
[[zea:Leonardo da Vinci]]
[[zh:列奥纳多·达·芬奇]]
[[zh-min-nan:Leonardo da Vinci]]
[[zh-yue:達文西]]
[[zu:Leonardo da Vinci]]