«Ղրիմի Ինքնավար Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Վարչական միավոր |Գույն1 = {{գույն|Ուկրաինա}} |Հայերեն անվանում = Ղրիմի Ինքնավար Հանրապ...»:
(Տարբերություն չկա)

11:42, 11 փետրվարի 2013-ի տարբերակ

Ղրիմի Ինքնավար Հանրապետություն (ուկրաիներեն՝ Автономна Республіка Крим, ռուս.՝ Автономная Республика Крым, Ղրիմի թաթարերեն՝ Qırım Muhtar Cumhuriyeti), ՂԻՀ (ուկրաիներեն՝ АРК, ռուս.՝ АРК, Ղրիմի թաթարերեն՝ QMC), ինքնավար հանրապետություն Ուկրաինայի կազմի մեջ, տեղաբաշխված է Ղրիմ թերակղզու մեծ մասի վրա[3]: Ունի Ռուսաստանի հետ ծովային սահման արևելքում:

Ղրիմի Ինքնավար Հանրապետություն
Ղրիմի դրոշ Զինանշան


ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՀիմնHymn of Crimea?
ԿարգավիճակԻնքնավար հանրապետություն, region of Ukraine? և վիճելի տարածք
Մտնում էՈւկրաինա[1]
ՎարչկենտրոնՍիմֆերոպոլ
Ամենաբարձր կետՌոման-Կոշ
Օրենսդրական մարմինSupreme Council of Crimea?
Պաշտոնական լեզուներուկրաիներեն, ռուսերեն և Ղրիմի թաթարերեն
Բնակչություն1 957 801 մարդ (մարտի 1, 2014)[2]
Տարածք26 081 կմ²
Հիմնադրված էփետրվարի 12, 1991 թ.
Սահմանակցում էԽերսոնի մարզ, Սևաստոպոլ, Կրասնոդարի երկրամաս, Սև ծով և Ազովի ծով
Ժամային գոտիDAZD?, UTC+2 և UTC+3
ՀապավումАР Крым
ՆախորդՂրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն
ՓոխարինեցՂրիմի մարզ և Republic of Crimea?
ISO 3166-2 կոդUA-43
Հեռախոսային կոդ65
rada.crimea.ua

ՂԻՀ-ի կազմի մեջ չի մտնում թերակղզու հարավ-արևմտյան մասը, որը ենթարկվում է Սևաստոպոլի քաղաքային խորհրդին, որը հանդիսանում է առանձին համապետական ենթակայության միավոր[4], և Արբատյան սլաքի հյուսիսային մասը, որը մտնում է Խերսոնի մարզի մեջ:

1921 թվականի հոկտեմբերի 18-ին Տավրիչեսկի գուբերնիայի մի մասից ձևավորվեց Ղրիմյան ԻԽՍՀ-ն: 30 июня 1945 թվականի հունիսի 30-ին այն դարձավ ՌԽՖՍՀ կազմում Ղրիմի մարզ: 1948 թվականին Սևաստոպոլ քաղաքը առանձնացվեց, որպես հանրապետական նշանակության քաղաք: 1954 թվականից ՈւԽՍՀ-ի կազմի մեջ: 1991 թվականի փետրվարի 12-ին վերականգնվեց Ղրիմյան ԻԽՍՀ-ն:

Ղրիմի տարածքը պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ գրավվել է և վերահսկվել տարբեր պետությունների կողմից: Իր պատմության ընթացքում այն վերահսկվել է կիմերացիների, հույների, սկյութերի, գոթերի, հունների, բուլղարների, խազարների կողմից, և մտել է Կիևյան Ռուսիայի, Բյուզանդական կայսրության, Կիպչակների պետության, Օսմանյան կայսրության, Ոսկե հորդայի թաթարների պետության և Մոնղոլների ենթակայության տակ: 13-րդ դարում այն մասնակիորեն ենթարկվում էր Վենետիկի և Գենուայի հանրապետություններին, նրանցից հետո Ղրիմը ղեկավարում էին Ղրիմի խանությունը և Օսմանական կայսրությունը 15-18-րդ դարերում, Ռուսական կայսրության կողմից 18-20-րդ դարերում, և ի վերջո մինչև Ուկրաինայի կազմի մեջ մտնելը, այն հանդիսանում էր Սովետական Միության մաս:

ՂԻՀ այժմ ինքնավար խորհրդարանական հանրապետություն է, Ուկրաինայի կազմի մեջ[3], որը կառավարվում է Ղրիմի սահմանադրության համաձայն և Ուկրաինայի օրենքներով: Մայրաքաղաքը և հանրապետության կառավարության նստավայրն է Սիմֆերոպոլ քաղաքը, որը գտնվում է թերակղզու կենտրոնում: Ղրիմի մակերևույթի մակերեսը կազմում է 26 200 կմ², և բնակչությունը, ըստ 2007 թվականի գնահատականների կազմում է 1 973 185 մարդ:

Տես նաև

Ծանոթագրություններ