«Հարավային Ամերիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
Հարավային Ամերիկայի ափերը արևելքից և հյուսիսից ողողում են [[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյան]], իսկ արևմուտքից` [[Խաղաղ օվկիանոս|Խաղաղ]] օվկիանոսների ջրերը: Հյուսիսում [[Կարիբյան ծով|Կարիբյան]] ծովն է, արևելքում` [[Լա-Պլատա (ծոց)|Լա-Պլատայի]] ծոցը, հարավում` [[Մագելանի նեղուց|Մագելանի]] նեղուցը, որը մայրցամաքը բաժանում է [[Հրո երկիր արշիպելագ|Հրո երկիր]] արշիպելագից: Սրանից հարավ [[Դրեյկի նեղուց|Դրեյկի]] լայն նեղուցն է, որով մայրցամաքը բաժանվում է [[Անտարկտիդա|Անտարկտիդայից]]:
<br /> Մայրցամաքի ափագիծը քիչ է կտրատված: Հարավ-արևելքում գտնվում է [[Ֆոլկլենդյան կղզիներ|Ֆոլկլենդյան]] (Մալվինյան), արևմուտքում` Խուան-Ֆերնանդեսի, իսկ հյուսիս-արևմուտքում` [[Գալապագոսյան կղզիներ|Գալապագոսյան]] կղզիները: Հյուսիսում կան փոքր թերակղզիներ (Պարագուանա) և ծոցեր (Վենեսուելայի, Դարենի):
Հարավային Ամերիկա
Տարածքը՝ ներառյալ կղզիները՝ 17.854 հզ. կմ2
Կղզիների տարածքը՝ 150 հզ. կմ2
Միջին բարձրությունը՝ 590 մ
Ամենաբարձր կետը՝ Ակոնկագուա լեռնագագաթ՝ 6.960 մ
Ամենացածր կետը՝ Վալդես թերակղզի՝ –40 մ
Հյուսիսային ծայրակետը՝ Գալինաս հրվանդան՝ հս. լայն. 12օ28՜
Հարավային ծայրակետը՝ Ֆրոուերդ հրվանդան՝ հվ. լայն. 53օ56՜
Արևմտյան ծայրակետը՝ Պարինյաս հրվանդան՝ արմ. երկ. 81օ20՜
Արևելյան ծայրակետը՝ Կաբու Բրանկու հրվանդան՝ արմ. երկ. 34օ46՜
Ամենաերկար գետը՝ Ամազոն՝ 6.437 կմ
Ամենամեծ լիճը՝ Մարակաիբո՝ 13,3 հզ. կմ2
Ամենամեծ կղզին՝ Հրո Երկիր՝ 47.992 կմ2
Ամենամեծ անապատը՝ Ատակամա՝ 181,3 հզ. կմ2
Պետությունների թիվը՝ 12
Ամենամեծ պետությունը՝ Բրազիլիա՝ 8.514,9 հզ. կմ2
Ամենափոքր պետությունը՝ Սուրինամ՝ 163,8 հզ. կմ2
Ամենախոշոր քաղաքը՝ Սան Պաուլո՝ 17 մլն
Բնակչության ընդհանուր թիվը՝ 350 մլն
 
=== Ծովային հոսանքներ ===