«Մերկուրի (մոլորակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 45.
 
'''Մերկուրի''' կամ '''Փայլածու'''(լատիներեն՝ Mercury), [[Արեգակնային համակարգ]]ի ամենափոքր և [[Արեգակ]]ին ամենամոտ [[մոլորակ]]ն է։ Այն պտտվում է Արեգակի շուրջ 87,969 երկրային [[օր]]վա ընթացքում: Մերկուրիի [[ուղեծիր]]ը ունի Արեգակնային համակարգի մոլորակներից ամենամեծ [[էքսցենտրիսիտետ]]ը և ամենափոքր [[ուղեծրի թեքում]]ը: Մերկուրին կատարում է երեք պտույտ սեփական առանցքի շուրջ Արեգակի շուրջ երկու պտույտների ընթացքում:
Մերկուրիի ուղեծրի [[Ապոկենտրոն և պերիկենտրոն|պերիհելին]] պտտվում է ([[պրեցեսիա]]) Արեգակի շուրջ 43 [[Կորի րոպե|կորի վայրյանով]] մեկ հարյուրամյակի ընթացքում, այս ֆենոմենը բացատրվել է 20-րդ դարում [[Ալբերտ Այնշտայն]]ի [[Հարաբերականության ընդհանուր տեսություն]]ում: Մերկուրիի տեսանելի [[աստղային մեծություն]]ը [[Երկիր|Երկրից]] դիտելիս կազմում է 2,3 – 5,7, սակայն այն դժվար է դիտարկել, քանի որ նրա ամենամեծ անյունայինանկյունային հեռավորությունը Արեգակից կազմում է ընդամենը 28,3°: Այդ պատճառով Մերկուրին հիմնականում կորում է [[Արեգակի թագ]]ի փայլի մեջ: Եթե չլինի Արեգակի [[խավարում]], Մերկուրին կարելի է դիտարկել միայն [[արևամուտ]]ի ժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևմտյան կետում կամ [[արևածագ]]ի ժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևելյան կետում: Երկրագնդի [[հասարակած]]ին մոտ Մերկուրին կարելի է դիտարկել ավելի հեշտությամբ, քանի որ նրա բարձրությունը [[հորիզոն]]ից հասնում է մինչև 28°: Սա պայմանավորված է նրանով, որ Արեգակը հասարակածում մայր է մտնում և ծագում ավելի արագ, այսինքն մթնշաղի ժամանակահատվածը ավելի փոքր է, ինչպես նաև [[խավարածիր]]ը հատում է հորիզոնը հասարակածում ավելի սուր անկյան տակ:
Մերկուրիի մասին համեմատաբար քիչ բան է հայտնի, երկրի վրա տեղակայված [[աստղադիտակ]]ներով հնարավոր է եղել դիտարկել միայն նրա լուսավորված մասը, սահմանափակ մանրամասնություններով: Մոլորակի մանրակրկիտ հետազոտությունները առաջ շարժվեցին երկու [[ավտոմատ միջմոլորակային կայան]]ների օգտագործմամբ: Նրանցից առաջինը [[ՆԱՍԱ]]-ի կողմից արձակված [[Մարիներ-10]] սարքն էր, որը նկարահանեց և փոխանցեց մոլորակի մակերևույթի մոտ 45%-ը [[1974]]-[[1975]] թվականներին: Երկրորդը [[Մեսենջեր]] ԱՄԿ-ն է, որը մուտք գործեց Մերկուրիի ուղեծիր 2011 թվականի մարտի 17-ին: