«Ռիալտո (կամուրջ)»–ի խմբագրումների տարբերություն

չ (Ռոբոտը ավելացնում է․: ko:리알토 교)
Ռիալտոյի շուկայի զարգացումը և նշանակալիությունը արևելյան ափում ավելացրեց երթևեկությունը լողացող կամրջի վրա, ուստի 1255թ. այն փոխարինվեց փայտե կամրջով: Այս կառույցը ուներ 2 թեքված կամարներ, որոնք հանդիպում էին շարժական կենտրոնական բաժնում, որը հնարավոր էր բարձրացնել, որպեսզի բարձր նավերը կարողանային անցնել: Շուկայի հետ կապի պատճառով կամրջի անվանումը ի վերջո փոխվեց: 15-րդ դարի առաջին կեսում կամրջի երկայնքով կառուցվեցին երկու շարք խանութներ, որոնցից գանձվող վարձավճարների շնորհիվ պետական գանձարանն ի վիճակի էր պահպանել փայտե կամուրջը:
 
1310թ. կամուրջը մասամբ այրվել է Բաջամոնտե Տիեպոլոյի (Bajamonte Tiepolo) գլխավորած ապստամբության ժամանակ: 1444թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբխի ծանրությունից: Այն կրկին փլուզվել է 1524թ.:ամբո
խի ծանրությունից: Այն կրկին փլուզվել է 1524թ.:
 
Կամուրջը քարից վերակառուցելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է 1503թ.: Հետագա տասնամյակների ընթացքում դիտարկվել են մի քանի նախագծեր (այդ թվում՝ 1551թ. իշխանությունների նախաձեռնությամբ) այնպիսի նշանավոր ճարտարապետների կողմից, ինչպիսիք են՝ Ջակոպո Սանսովինոն (Jacopo Sansovino), Պալադիոն (Palladio) և Վիգնոլան (Vignola): [[Միքելանջելո]]ն նույնպես համարվել է կամուրջի ճարտարապետ:
Անանուն մասնակից