«Ռուսական թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 87.
[[1756]] թվականի [[օգոստոսի 30]]-ը ռուսական պատմության մեջ մտավ իբրև [[Ռուսաստան]]ում կայսերական թատրոնների ստեղծման օր։ Հրաման արձակվեց Պետերբուրգում ռուսական [[թատրոն]] կառուցելու մասին (այժմյան Ալեքսանդրինսկի թատրոն)։ Թատերախմբի կազմի մեջ են մտնում յարոսլավցիներ՝ 2 Վոլկովները, Դմիտրիևսկիները և Պոպովները։ Կայսերական թատրոնների կազմում սկսեցին աստիճանաբար ստեղծվել ինչպես նոր, այնպես էլ միավորվեցին արդեն գոյություն ունեցող ձեռնարկատերերը։
 
[[Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան|Բրոկհաուզի և Եվֆրոնի հանրագիտարանի]]ի համաձայն հենց այդ ժամանակ են պրոֆեսիոնալ դերասանուհիները ռուսական բեմ ելել կանացի դերեր կատարելու համար. մինչ այդ կանանց դերերը խաղում էին տղամարդիկ։ Միայն դրանից հետո Ճորտային թատրոններում ևս ի հայտ եկան կանայք. «Հասարակական թատրոնում կանացի դերերը առաջին անգամ սկսեցին խաղալ կանայք [[1757]]թ.՝ մշտական ռուսական [[թատրոն]]ի ստեղծվելուց անմիջապես հետո։ Ռուս առաջին դերասանուհիներն են եղել [[Մարիա Անանին|Մարիա]] և [[Օլգա Անանին]]ները և [[Ագրաֆենա Մուսինա-Պուշկինա]]ն, որոնցից առաջինը ամուսնացավ [[Գրիգորի Վոլկով]]ի հետ, երկրորդը՝ [[Յակով Շումսկի|Յակով Շումսկու]] հետ, երրորդը՝ [[Իվան Դմիտրիևսկի|Իվան Դմիտրիևսկու]]։ [[18]]-րդ դարի նշանավոր դերասանուհիներից էին [[Ավդոտյա Միխայլովա]]ն և [[Տատյանա Տրոեպոլսկայա]]ն»։ Տեղեկություններ կան, որ դերասանուհիները կանացի դերեր էին խաղում դեռևս [[Սոֆյա Ալեքսեևնա]]յի տնային [[թատրոն]]ում։
 
[[Մոսկվա]]յում ռուսական բեմական արվեստը սկսվեց [[1756]]թ. [[Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան|Մոսկվայի համալսարանին]] կից բացված [[թատրոն]]ից, որը գլխավորեց [[Միխայիլ Խերասկով]]ը։ Թատերախումբը մշտական չէր. ուսումն ավարտած ուսանողները միաժամանակ ավարտում էին նաև դերասանական գործունեությունը համալսարանական բեմում։ [[1757]]թ Պետերբուրգում բացվեց հայտնի ձեռնարկատեր [[Ջովաննի Բատիստա Լոկատելլի]]ի իտալական [[օպերա]]ն, [[1759]] թվականին նա [[թատրոն]] է բացում [[Մոսկվա]]յում, գոյատևում է մինչև [[1762]] թվականը։