«Հայերն Ուկրաինայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 3.
[[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին, երբ մարտերի առաջին իսկ օրից [[Ուկրաինա]]յի տարածքը վերածվեց ռազմադաշտի, հազարավոր հայ մարտիկներ, այդ թվում և [[Ուկրաինա]]յում բնակվող հայեր, մասնակցեցին երկրի պաշտպանությանն ու ազատագրմանը: [[Ուկրաինա]]յի տարածքում մղված մարտերի մասնակից զորակազմավորումների մեջ էին հայկական դիվիզիաները և Սասունցի Դավիթ տանկային շարասյունը:
[[1988]] թ-ի [[Սպիտակի երկրաշարժ]]ից հետո և [[1990]]-ական թվականներին մի քանի հազար հայաստանցիներ բնակություն են հաստատել [[Ուկրաինայի արդյունաբերական և ծովափնյա քաղաքներ]]ում: Աշխուժացել է հայ ազգային կյանքը: [[Ուկրաինա]]յի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում հիմնվել են հայկական մշակութային ընկերություններ, եկեղեցիներ, դպրոցներ, հայերենի ուսուցման խմբակներ:
Ներկայումս [[Ուկրաինա]]յում բնակվում է շուրջ 130 հզ. հայ, ոչ պաշտոնական տվյալների հայերը [[Ուկրաինա]]յում կազմում են 400.000 մարդ: Բնակվում են հիմնականում [[Կիև]]ում (40.000), [[Օդեսա]]յում, [[Խարկով]]ում, [[Դոնեցկ]]ում, [[Լվով]]ում, [[Զապորոժյե]]ում, [[Ղրիմ]]ի քաղաքներում և այլ վայրերում: Գործում են 22 հայկական եկեղեցիներ և 2 մատուռ , ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ, հրատարակվում են« Արագած, Մասյաց աղավնի հայկական թերթերը, Սուրբ Խաչ հանդեսը: 2001 թ-ին ստեղծվել է [[Ուկրաինայի հայերի միություն]]ը: [[Ուկրաինա]]յում կառուցվում է 45 հայկական եկեղեցի, [[Դոնեցկ]], [[Կիև]] [[Զապորոժյե]], [[Լուգանսկ]] և Լուգանսկ[[Սևաստպոլ]] քաղաքներում:
 
{{Հայկական սփյուռք}}