«Զաքարյան իշխանապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.5.2) (Ռոբոտը փոփոխում է․: en:Zakarid Armenia
No edit summary
Տող 40.
===[[Զաքարյաններ]]ի ծագումը===
 
XII դ․դ. քայքայվող սելջուկյան տիրակալության դեմ [[Վրաստան]]ում և [[Հայաստան]]ում ծավալված հուժկու ազատագրական պայքարը գլխավորել են [[վրաց Բագրատունիներ]]ի շուրջ համախմբված [[Մամիկոնյաններ]]ի շառավիղները՝ Օրբեթցիները (Օրբեթ բերդի անվանումով) կամ [[Օրբելյաններ]]ը և [[Զաքարյաններ]]ը։ Վերջիններիս նախնի համարվող Խոսրով Արծրունին XI դ․դ. 2-րդ կեսին, խուսափելով սելջուկյան նվաճողների բռնություններից, հաստատվել է [[Գուգարք]]ում և ծառայության մտել [[Տաշիր-Ձորագետ]]ի [[Բագրատունիներ]]ի արքունիքում։ Վասալական ծառայության դիմաց [[Կյուրիկե Ա]] Բագրատունին Խոսրով Արծրունուն և նրա որդի Զաքարիային շնորհել է Խոժոռնի բերդը և շրջակա հողերը։ Մեծ հեղինակություն ձեռք բերած Զաքարիայի անունով էլ Խոժոռնու [[Արծրունիներ]]ի իշխանատունն այնուհետև կոչվել է Զաքարյան։ XI դ․դ. 2-րդ կեսին Արծրունիների տոհմի մի ուրիշ իշխան՝ Վահրամը, հաստատվել է [[Գուգարք]]ի [[Ձորոփոր]] գավառում և վասալական ծառայության դիմաց նույն Կյուրիկե Ա Բագրատունուց ստացել Մահկանաբերդ և Կայան բերդերը՝ շրջակա հողերով հանդերձ։ [[1118]]-ին, երբ [[Վրաստան]]ին է միացվել Կյուրիկյանների թագավորության տարածքի զգալի մասը և այն վրաց Բագրատունիները շնորհել են [[Օրբելյաններ]]ին, Զաքարյան-Արծրունի իշխանատները դարձել են Օրբելյանների վասալները։ Վրաց թագավոր [[Դեմետրե I-]]ի օրոք (1125-56) Վահրամի որդի Վասակ Արծրունին կարգվել է [[Տփղիս]] քաղաքի շահապ (քաղաքագլուխ), որին 1170-ական թթ․թթ. հաջորդել է եղբայրը՝ Ամիր Քուրդ Արծրունին։ Վերջինիս քույր Սահակադուխտն ամուսնացել է Զաքարիայի որդի Սարգիս Մեծի (Սարգիս Զաքարյան) հետ։ Նրանց որդիներն էին Զաքարյան տոհմի նշանավոր ներկայացուցիչներ [[Զաքարե Բ]] ու [[Իվանե Ա]]։
 
===[[Զաքարյաններ]]ի հզորացումը===
{{Հայոց պատմություն}}
1177-78-ին [[Գեորգի III]] թագավորի դեմ ծավալված գահակալ․գահակալ. կռիվների ժամանակ հայ-վրացական զորքերի ամիրսպասալար Իվանե Օրբելյանը պաշտպանել է իր փեսային՝ գահի հավակնորդ Դեմետրեին։ Սակայն հայկական զորքերի հրամանատար Սարգիս Մեծ Զաքարյանի աջակցությամբ հաղթանակը շահել է Գեորգի III։ Պարտված [[Օրբելյաններ]]ի տոհմը սրատվել է, իսկ փրկվածներն ապաստանել են Սյունիքում։
 
[[1185]]-ին Վրաց [[Թամար թագուհի]]ն [[Սարգիս Մեծ]]ին շնորհել է հայ-վրացական զորքերի գերագույն հրամանատարի՝ ամիրսպասալարի պաշտոնը, ինչպես նաև Օրբելյանների նախկին այն տիրույթները, որոնք վրացական աղբյուրներում հիշատակվում են Սոմխեթ ([[Հայաստան]]) անվանումով։ Սարգիս Մեծի որդիներ Զաքարեն և Իվանեն գլխավորել են հայկական զորաբանակը, որի մարտիկների թիվը XIII դ․դ. սկզբին հասել է 40 հզ-ի։ Սարգիս Մեծի մահից ([[1187]]) հետո Զաքարեն կարգվել է ամիրսպասալար, իսկ Իվանեն՝ վրաց արքունի մեծ վեզիր։ [[Ամիր Քուրդ Արծրունի]]ն նշանակվել է Քարթլիի և Տփղիսի Էրիսթավների էրիսթավ, ինչպես նաև վրաց արքունի գանձապետ։ Վահրամ Զաքարյանի (Սարգիս Մեծի եղբայրը) ավագ որդի Զաքարեին շնորհվել է [[Գագ]] ամրոցը և մերձակա հողերը, իսկ կրտսեր որդի Սարգսին՝ Թմուկ (Թմոգվի) բերդը և շրջակա գավառը։ Հայ-վրացական սերտ համագործակցության արդյունքում ոչ միայն ամրապնդվել և հզորացել է վրաց Բագրատունիների թագավորությունը, այլև սելջուկյան նվաճողներից շուտով ազատագրվել են Հայաստանի հյուսիսային, հյուսիս-արևելյան և կենտրոնական նահանգները։
 
[[1195]]-ին [[Ատրպատական]]ի աթաբեկության զորքերը ներխուժել են Հայաստան, սակայն [[Շամքոր]]ի մոտ Զաքարյանները գլխովին ջախջախել են և հետ շպրտել թշնամուն։ Զարգացնելով հաջողությունը՝ 1196-1211-ին Զաքարյաններն ազատագրել են [[Ամբերդ]]ը, [[Անի]]ն, [[Բջնի]]ն, [[Դվին]]ը, [[Կարս]]ը, [[Մանազկերտ]]ը, [[Արճեշ]]ը, [[Բագրեվանդ]] գավառը, [[Տուրուբերան]] նահանգի մեծ մասը, [[Սյունիք]]ը և [[Վասպուրական]]ի հյուսիս-արևելյան որոշ գավառներ։
Տող 52.
==Անկում==
 
XIII դ․դ. 1-ին կեսին՝ մոնղոլ-թաթարական հորդաներն արշավել և գրավել են Հայաստանը, որը տրոհվել է նվաճողների նորաստեղծ վարչատարածքային բաժանումների՝ վիլայեթների միջև։ Հարավ-արևմտյան նահանգները ներառվել են [[Մեծ Հայք]]ի վիլայեթի, իսկ [[Այրարատ]]ը, [[Սյունիք]]ը, [[Խաչեն]]ը և [[Գուգարք]]ը՝ Գյուրջիստանի վիլայեթի կազմում։ Զաքարյան իշխանաճյուղերը կառավարիչներ են ճանաչվել իրենց նախկին տիրույթներում, Օրբելյանները՝ [[Սյունիք]]ում, Հասան-Ջալալյանները՝ [[Խաչեն]]ում ևն։ Մեծ Հայքի վիլայեթում հայկական իշխանությունները մեծամասամբ ոչնչացվեցին, իսկ մի քանի մանր իշխանություններ գոյատևեցին [[Վասպուրական]]ում ([[Վան]], [[Ռշտունիք]]), [[Աղձնիք]]ում ([[Սասուն]], [[Սավուր]], [[Իսյան]]) և [[Մոկս]]ում։
 
 
==Տարածքը և վարչական բաժանումը==
 
Ազատագրված հայկական հողերի կառավարումն անցել է [[Զաքարյաններ]]ին և նրանց վասալ հայ իշխաններին։ [[1212]]-ին Զաքարյանների տիրույթները Հայաստանում ընդգրկել են [[Գուգարք]], [[Այրարատ]], [[Սյունիք]] նահանգները, [[Տուրուբերան]]ի մեծ մասը, [[Արցախ]]ի, [[Ուտիք]]ի արևմտյան և [[Վասպուրական]]ի հյուսիս-արևելյան գավառները։ Իրենց գերիշխանությունը հաստատելով Հայաստանի զգալի մասում՝ Զաքարյանները հռչակվել են հայ [[Բագրատունիներ]]ի օրինական իրավահաջորդները և սեփականացրել են նրանց «շահնշահ» տիտղոսը։ Ազատագրված Հայաստանը Զաքարյանները տնօրինել են լիակատար իրավունքներով՝ որպես «սեփական ժառանգութիւն նախնեաց»։ Նրանց իշխանանիստ կենտրոնն էր Անի քաղաքը։ Ազատագրված Հայաստանում գոյատևող մյուս բոլոր իշխանական տոհմերը դարձել են Զաքարյանների ավատառու վասալները։ [[Վաչուտյաններ]]ն իշխել են [[Արագածոտն]]ի արևելյան մասում և [[Նիգ]] գավառում, [[Պահլավունիներ]]ը՝ Մարմաշենում, Բագնայրում և Լմբատում, [[Օրբելյաններ]]ը՝ Սյունիքում, [[Խաղբակյաններ]]ը՝ Վայոց ձորի արևելյան մասում, [[Դոփյաններ]]ը՝ Վերին Խաչենում, Սոդքում և [[Գեղարքունիք]]ի հարավ-արևելյան մասում, [[Հասան-Ջալալյաններ]]ը՝ Ներքին Խաչենում, Համազասպյան-Մամիկոնյանները՝ Դսեղում, [[Արծրունիներ]]ը՝ Մահկանաբերդում, [[Կյուրիկյաններ]]ը՝ Մածնաբերդում, [[Սևադյաններ]]ը՝ Ձորագետում ևն։
 
Զաքարյանների երեք խոշոր իշխանաճյուղերը թեև իրենց տիրույթների ներքին գործերը վարել են ինքնուրույն, սակայն երկրի ընդհանուր կառավարումն իրականացվել է միասնաբար՝ իշխանապետի և «շահնշահի» գլխավորությամբ։
Տող 63 ⟶ 62՝
==Զաքարյան Հայաստանի պատմական դերակատարությունը==
 
Բացարձակ անկախության տարիներին` [[1200]]-[[1236]] թթ-ին Զաքարյան Հայաստանը ծաղկում ապրեց, իսկ մոնղոլական տիրապետության սահմանափակ անկախության տարիներին` [[1236]]-[[1350]]-ական թթ-ին, կառավարող [[Զաքարյաններ]]ի օգնույթամբօգնությամբ ապահովվեց հայ բնակչության անվտանգությունը:
 
==Գրականություն==