«Ալմաստ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (Ռոբոտը հեռացնում է․: zh,eu,pl,bs,es,oc,hu,sw,sq,ia,ga,my,ar,nl,pt,eo,yi,new,sr,fi,uk,jbo,be-x-old,sah,ne,az,hr,lmo,bpy,an,da,he,be,mwl,yo,it,ps,ja,vi,zh-yue,sk,tg,mn,th,no,ca,la,fo,cy,cs,bg,mr,te,ur,qu,ta,af,ms,ce,et,bn,el,pnb,sv,is,r...)
'''Ալմաստ''', ածխածնի բնական տարաձևություններից է: Բնական ալմաստներն ամենակարծր [[միներալ]]ներն են և նման են անփայլ ապակու գնդիկների: Լավագույն ալմաստները կամ անգույն են, կամ երկնագույն:
Տարբերում են ակնագործական և տեխնիկական ալմաստներ: Առավել արժեքավոր է ակնագործականի անգույն տեսակը, որը նիստավորումից (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն բազմաթիվ հարթ նիստեր) հետո կոչվում է ''[[ադամանդ]]'': Նիստավորման շնորհիվ ձեռք բերած ուժեղ փայլի և գունախաղի համար ադամանդը կոչվում է նաև ''շողակն'': Ալմաստ անվանումը ծագել է արաբերեն «ալմաս» (ամրագույն) բառից: Ադամանդ հունարեն նշանակում է աննվաճելի, անհաղթահարելի: Ալմաստը Հայաստան է բերվել հավանաբար Հնդկաստանից: Փոշին լայնորեն օգտագործվել է հղկման նպատակով և մշակվել է հղկափոշու ստացման հատուկ եղանակ: Իսկ որպես թանկարժեք քար` օգտագործվել է զարդեր պատրաստելու նպատակով: Հայ ոսկերիչները մշտապես վայելել են հմուտ վարպետների համբավ: Ալմաստե զարդերին վերագրել են ցավեր (հատկապես՝ երկունքի) մեղմելու, հաղթանակ պարգևելու և երջանկացնելու հատկություններ:
 
 
== Հայտնի ադամանդներ ==
Անանուն մասնակից