«Ռուսական թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
 
[[File:Skomorokh mask.jpg|thumb|left|200px|Խեղկատակների դիմակներ]]
Թատերական իրերից ռուս դերասանները օգտագործում էին [[տիկնիկ]]ներ, [[դիմակ]]ներ, [[պատկերարկղ]]եր, առաջին երաժշտական գործիքներ՝ [[տավիղ]]ներ, [[շվի]]ներ, [[դուդուկ]]ներ և այլն։ Սակայն բալագանները դեռ երկար ժամանակ շարունակում էին գոյություն ունենալ որպես տոնավաճռային ներկայացումների վայրեր, և հենց այդ տոնավաճառներում, քաղաքային և շուկայական հրապարակներում ցուցադրվող ներկայացումներն էլ ստացան այդ բալագանների անվանումները։ Բալագանյան ելույթների սյուժեն և հումորը կոպիտ էին՝ հիմնականում ֆիզիոլոգիական թեքումով էին․էին. դրանք ներկայացումներ էին ժողովրդի համար և թեմաներն այնպես էին ընտրվում, որ հասանելի լինեին հասարակության ամենացածր խավերին։ Այդ իսկ պատճառով «բալագան» բառը ժամանակի ընթացքում ձեռք բերեց այլ երանգ և սկսեց նշանակել «անճաշակ մարդկանց աղմկոտ հավաքատեղի»։ Սակայն բալագանյան ելույթների նշանակալիությունը ռուսական թատերական արվեստի մեջ հաշվի չառնելը անհնարին է։
 
{{Քաղվածք|Բալագանի հանդեպ այդ անփույթ վերաբերմունքը ի հայտ է եկել [[19]]-րդ դարում, երբ տոնավաճառները և ժողովրդական տոները, որոնք [[Ռուսաստան]]ի քաղաքային կյանքում նշանակալի տեղ էին գրավում, խորը մասնագիտական ուսումնասիրության առարկա չդարձան։ Ավելի ուշ՝ [[20]]-րդ դարի սկզբում, ստեղծվեցին արվեստի և մշակութային աշխատություններ, որոնք բալագանը դիտում էին համաշխարհային մշակույթի պատմության համատեքստում ([[Աբրահամ Լեյֆերտ]], [[Յուրի Լոտման]], [[Միխայիլ Բախտին]] և այլն)։ Բալագանը լրջորեն ուսումնասիրվել է նաև թատերական պրակտիկների կողմից՝ [[Վսևոլոդ Մեյերխոլդ]], [[Ալեքսանդր Բլոկ]] և այլն։ Բալագանի, ինչպես նաև ամբողջ ժողովրդական թատրոնի հանդեպ վերաբերմունքը արմատապես փոխվեց։ <ref name="balagan"/>|}}
Տող 14.
==17-րդ դար==
[[File:Артамон Матвеев.png|thumb|200px|Արտամոն Մատվեև]]
Առաջին արքայական [[թատրոն]]ը [[Ռուսաստան]]ում պատկանում էր [[Ալեքսեյ Միխայլովիչ]] արքային և գոյատևել է [[1672]]-[[1676]]թթ․։թթ.։ [[Թատրոն]]ի սկզբնավորումը կապված է [[կալվածատեր]] [[Արտամոն Մատվեև]]ի հետ՝ կրթված մի անձնավորության, ով ընդունում էր արևմտյան մշակույթը, և խորհուրդ տվեց ռուս արքային, ով զվարճանքի բազմազան միջոցներ էր փնտրում, եվրոպական թատրոնի օրինակով մի թատրոն ստեղծել։ Արտամոն Սերգեևիչը հենց ինքն էլ հանձն առավ իր առաջարկի ի կատար ածումը՝ հրամայելով [[Մոսկվա]]յում ապրող գերմանական սլոբոդայի քահանա [[Յոհան Գոտֆրիդ Գրեգորի]]ին զբաղվել թատերախմբի դերասանների հավաքագրմամբ։ <ref>[http://shkolazhizni.ru/archive/0/n-25118/Татьяна Маркинова, Как возник русский придворный театр?]</ref> Քահանան ոչ միայն հանձն առավ նորեկ դերասանների (64 երիտասարդների, որոն հավաքել էր և համոզել դերասան դառնալ), այլև աստվածաշնչյան սյուժեով մի պիես գրեց՝ «Էսֆիրի» մասին, ով փրկել է հրեաներին Ամանի վայրագություններից։ Պիեսը ստացավ «Արտաքսերքսյան գործողություն» անվանումը, որը գրված էր հեղինակի մայրենի լեզվով՝ գերմաներենով, սակայն որոշվեց բեմականացնել ռուսերեն լեզվով։ Այդ իսկ պատճառով հավաքագրեցին բոլոր թարգմանիչներին Պոսոլսկի գերատեսչությունից, պիեսի տեքստը բաժանեցին մի քանի անհավասար մասերի և բաժանեցին նրանց։ Երբ ամբողջ ստեղծագործությունը թարգմանվեց, պարզվեց, որ տեքստը զուրկ է ամբողջականությունից։ «Էսֆիրի» սկիզբը գրված էր շատմանրակրկիտ ձևով՝ բանաստեղծական ոճով, իսկ տեքստի մեջտեղի մասը հանկարծ վերածվում էր [[արձակ]]ի։
 
Հնարավոր է, որ ոչ բոլոր թարգմանիչներն էին գերազանց տիրապետում գերմաներեն լեզվին, այդ իսկ պատճառով տեքստը մոտավորապես էին թարգմանել։ Սակայն բացառված չէ նաև այն, որ առանձին թարգմանիչներ այնպես էին կառուցել պիեսը, որ գերմաներեն տեքստը առավելագույնս մոտեցնեին ռուսական իրողությանը։ Համենայն դեպս հեղինակն ինքը չէր պնդում, որպեսզի ամեն ինչ մանրակրկտորեն թարգմանվեր։ [[Քահանա]]յի համար դա նշանակություն չուներ, քանի որ պիեսը «պատվիրել» էր արքան։ Արքան շատ էր ցանկանում բարելավել հարաբերությունները [[Պարսկաստան]]ի հետ և հենց այդ երկրի մասին էր պիեսը։ <ref name="Москаленко">[http://shkolazhizni.ru/archive/0/n-10045/ Юрий Москаленко. Кто и когда поставил первую пьесу в России?]</ref>
Տող 20.
Սկզբում ներկայացումը նախատեսված էր բեմադրել արքայական իշխաններից մեկի տանը, սակայն գործը լուրջ մոտեցում էր պահանջում և շուտով արքայի մերձմոսկովյան բնակավայրում՝ Պրեոբրաժենսկի գյուղում, կառուցվեց իսկական թատերական շինություն։
 
[[1672]]թ [[հոկտեմբեր]]ի [[17]]-ին կայացավ այդքան սպասված [[թատրոն]]ի բացումը և առաջին ներկայացումը։ Այդ կարևոր իրադարձությանը ներկա էին ինքը արքան և նրա բոլոր մոտիկ կալվածատերերը։ Հատուկ օթյակում գտնվում էր թագուհին և նրա պալատական տիկնայք։ Ներկայացումը տևել է [[10]] ժամ, արքան նայեց ողջ ներկայացումը և շատ գոհ մնաց։ Երբ ներկայացումը ավարտվեց, հանդիսականները անմիջապես գնացին բաղնիք, քանզի կարծում էին, որ այդպիսի «գործողությունից» հետո անհրաժեշտ էր մաքրել բոլոր մեղքերը։ [[Թատրոն]]ը այդ ժամանակ համարվում էր ամոթալի։ [[1673]]թ որոշ փոփոխություններ տեղի ունեցան։ [[Թատրոն]]ը տեղափոխեցին մեկ այլ շինություն, որը գտնվում էր [[Կրեմլ]]ի Ապտեկարսկի պալատի վրա։ Թատերախմբի դերասանական կազմը նույնպես համալրվեց։ "<ref name="markinova"> [http://shkolazhizni.ru/archive/0/n-25118/ Как возник русский придворный театр?] </ref> Ինչպես իր հոդվածում պատմում է [[Յուրի Մոսկալենկո]]ն․ն. <ref name="Москаленко"/> «Հայտնի է նաև Յոհան Գրեգորիի հոնորարը։ Առաջին ներկայացման համար, որը այդքան դուր եկավ արքային, գերմանացի [[քահանա]]ն ստացել է [[100]] [[ռուբլի]]անոց [[40]] սամույր (соболь, ռուս․ռուս. դրամական միավոր) և մի քանի հատ էլ [[8]] [[ռուբլի]]անոց։ Բացի այդ արքան ցանկացավ նայել բոլոր դերասանների աչքերի մեջ, և նրանք բոլորն էլ ներկայացան», իսկ ինքը՝ դրամատուրգը, սկսեց նոր ստեղծագործություն գրել։ {{Քաղվածք| Արդեն [[1673]]թ Յոհանը երկրորդ ներկայացումը բեմադրեց։ Այն կոչվեց «Հուդայի գրքից մի կատակերգություն» (Комедия из книги Иудифь) կամ «Օլոֆերնյան գործողություն», որտեղ կրկին աստվածաշնչյան սյուժե էր հրեա մի կնոջ՝ Հուդայի մասին, ով հասավ թշնամու ճամբար և կտրեց ասորի զորապետ Օլոֆերնի գլուխը։ <ref>[http://shkolazhizni.ru/archive/0/n-10045/ Кто и когда поставил первую пьесу в России?]</ref> |}}
Սակայն [[1676]]թ հունվարի [[29]]-ին, երբ մահացավ [[Ալեքսեյ Միխայլովիչ]] արքան, մահացավ և առաջին ռուսական արքայական [[թատրոն]]ը։
 
Տող 49.
Պետրոս I արքայի ժամանակաշրջանում թատերական արվեստը զարգանում էր նաև գյուղերում։ [[1705]]թ հիշատակվում է [[Տոբոլսկ]]ում բեմադրված ներկայացումների մասին, որտեղ որպես թատրոնի քարոզիչ հանդես էր գալիս տեղի միտրոպոլիտ [[Ֆիլոֆեյ Լեշչինսկի]]ն։
 
Պետրոս I Մեծի և նրա քրոջ՝ [[Նատալյա Ալեքսեևնա]]յի մահվանից հետո, ով [[թատրոն]]ի սիրահար էր, թատերական արվեստը [[Ռուսաստան]]ում սկսեց անկում ապրել, որը բացատրվում է [[Պետրոս II]]-ի և [[Եկատերինա I]]-ի ղեկավարման ժամանակաշրջանում թատրոնի հանդեպ անտարբերությամբ․անտարբերությամբ. պալատական ներկայացումները միանգամայն հազվագյուտ երեևույթ դարձան։ Սլավոնահունալատինական ալադեմիայում շարունակվում էին դասական [[դրամա]]ների ներկայացումները, որոնք հետագայում ևս զարգացան՝ հեռանալով նախկին հոգևորական թատրոնի գիտական ուղղվածությունից։
 
Պետրոս I-ի օրինակին հետևեցին և հետագա արքաները։
 
[[File:Louis Caravaque, Portrait of Empress Anna Ioannovna (1730).jpg|thumb|left|200px|Աննա Իվանովնա]]
Կայսրուհի [[Աննա Իվանովնա]]յի գահ բարձրանալուն պես վերսկսվեցին պալատական ներկայացումները, դիմակահանդեսները և զվարճանքի այլ միջոցները։ Ներկայացումները մեծամասամբ երգիծական բովանդակություն ունեին․ունեին. կայսրուհին նախընտրում էր «այն գյուղացիական և գերմանական կատակերգությունները, որտեղ դերասանները արարի վերջում անպայման ծեծում էին իրար»։
 
Պետերբուրգյան հասարակությունը չբավարարվեց միայն իտալական օպերայով կամ [[Լեյպցիգ]]ից ժամանած գերմանական կատակերգակներով և սկսեց հետաքրքրվել ռուսական կատակերգություններով և դրանց բեմադրմամբ պալատներում։ Այդ նպատակի համար նախատեսված կառույցը կոչվում էր «կատակերգության» անունով։
 
Պալատական ներկայացումներին մասնակցում էր ամբողջ պետերբուրգյան ազնվականությունը։ [[Աննա Իվանովնա]]յին ծիծաղեցնում էր բեմի վրա իր արարքներով հատկապես [[Դմիտրի Շեպելև]]ը․ը. թատերական պիեսներ էին բեմականացնում նաև Բիրոնի որդիները, Վորոնցովները, Ապրակսինները, կոմս Բրյուսովը, Երմակովը, Ստրուգովշչիկովը և այլոք։ Պալատական ներկայացումներին մասնակցում էին Շլյախետնու կադետական դպրոցի սաները։ [[1735]]թ․թ. հատուկ շքեղությամբ բեմադրվեց «Իոսիֆի մասին գործողությունը» (действо о Иосифе)։ [[Ռուսաստան]]ում առաջին թատերական ուսումնարան բացելու ծրագիր կար՝ ներկայացված բալետմեյստեր [[Ժան Բատիստ Լանդե]]ի կողմից, և որոշ տեղեկություններ վկայում են, որ ծրագիրը իրականացվել է։
 
[[Ռուսաստան]]ում երկար ժամանակ աշխատել է իտալացի [[կոմպոզիտոր]] [[Ջովաննի Պաիզիելլո]]ն, ով ժամանել էր [[Ռուսաստան]] [[1776]]թ․՝թ.՝ [[Եկատերինա II]] թագուհու հրավերով և վերջինիս հրամանով նշանակվել որպես պալատական [[կոմպոզիտոր]]։
 
[[19]]-րդ դարում նույնպես շարունակվեց և ողջունվեց օտարերկրյա հյուրախաղորդների (գաստրոլյոր) գործունեությունը, որոնցից շատերը մնում էին [[Ռուսաստան]]ում ընդմիշտ դառնալով ռուսական կայսրության հպատակներ։ Շատ հաճախ նրամց նույնիսկ անվանափոխում էին՝ անգլիացի ձեռնարկատերեր [[Մայքլ Մեդոքս]]ին անվանում էին Միխայիլ Եգորովիչ կամ Միխայիլ Գեորգիևիչ, գերմանացի [[կոմպոզիտոր]] [[Ֆրիդրիխ Շոլց]]ին՝ Ֆեոդոր Եֆիմովիչ։
 
[[File:Catterino-Cavos.jpg|thumb|right|200 px|Կատերինո Կավոս]]
Իտալացի երաժիշտ [[Կատերինո Կավոս]]ը, ով եկել էր Ռուսաստան [[Անտոնիո Կազասսի|Անտոնիո Կազասսու]] գլխավորած մի թատերախմբի հետ, շուտով մտավ կայսերական թատրոնների կազմի մեջ և դարձավ ռուսական [[օպերա]]յի իսկական «հայրը»։ Նրան են պատկանում առաջին [[օպերա]]յին ստեղծագործությունները, որոնք հիմնված էին ռուս պատմության վրա։ Նրա ստեղծագործությունները opera comique ոճով էին գրված։ Հենց [[Կատերինո Կավոս]]ն է առաջինը ստեղծել ռուս գյուղացի [[Իվան Սուսանին]]ի սխրագործությունների մասին [[օպերա]]։ Ստեղծագործության սյուժեն որոշ չափով պարզեցված էր, երաժշտության գեղեցկությունը գերազանցում էր սյուժեի բովանդակությունը, որին այդ ժամանակ պատշաճ ուշադրություն չէին դարձրել։ Եվ երբ մի քանի տարի անց ստեղծվեց [[Գլինկա]]յի համանուն օպերան, հենց [[Կատերինո Կավոս]]ը ի վնաս իր ստեղծածի՝ ընդունեց երիտասարդ տաղանդավոր կոմպոզիտորի ստեղծագործությունը՝ այդպիսով նրա համար ճամփա բացելով։ Երաժշտական քննադատ [[Վիկտոր Կորշիկով]]ը գրել է․է. {{Քաղվածք| [[32]]ամյա [[Գլինկա]]ն տանում է պարտիտուրան Պետերբուրգի [[օպերա]], որտեղ մի քանի տարի բեմադրվում էր [[Կատերինո Կավոս]]ի [[օպերա]]ն, իսկ [[թատրոն]]ի գեղարվեստական խորհուրդը գլխավորում էր [[Կատերինո Կավոս]]ը, ով ոչ միայն համաձայնվեց բեմադրել [[օպերա]]ն, այլև որոշեց դառնալ դրա առաջին [[դիրիժոր]]ը։ Կավոսը իր ժամանակի լավագույն դիրիժորն ու երաժիշտն էր և իր երիտասարդ մրցակցի տաղանդը չտեսնել չէր կարող։ Որպես իսկական բեմադրող նա ընտրեց այն, ինչը ամենալավն էր համարում և չէր պատրաստվում խաղացանկից հանել իր ստեղծագործությունը։ [[2]] օպերաներն էլ, չխանգարելով մեկը մյուսին, բեմադրվեցին միևնույն բեմի վրա։ Ավելին, որոշ դերասաններ կատարում էին նույն դերերգերը տարբեր ստեղծագործություններում։|}}
 
Կատերինո Կավոսի անունը երկար ժամանակ մոռացության էր մատնվել և նրա հիշատակը վառ էին պահում միայն պրոֆեսիոնալ երաժիշտները։
Տող 73.
Ռուսաստանում երգել են վոկալի հայտնի եվրոպացի վարպետներ [[Լուիջի Լուբլաշ]]ը, [[Կամիլլո Էվերարդ]]ին, որոնց աշակերտները իրենց հերթին դաստիարակել են բազմաթիվ վոկալիստների, գերմանացի և ֆրանսիացի արտիստներ, բալետմեյստերներ [[Շառլ Դիդլո]]ն, [[Մորիս Պետիպա]]ն և այլոք։
 
Սկզբից գալովԳալով Ռուսաստան, օտարերկրյա կատակերգակների շատ թատերախմբեր հրավիրվում էին պալատ, այնուհետև դառնում պալատական։
 
==Կայսերական թատրոններ==
Տող 81.
===Թատրոնը Ելիզավետա Պետրովնայի օրոք (18-րդ դար)===
[[File:Elizabeth of Russia by V.Eriksen.jpg|thumb|right|200 px|Ելիզավետա Պետրովնա]]
[[Ելիզավետա Պետրովնա]]յի թագավորության ժամանակ երաժշտական և թատերական գործը վերելք ապրեց։ Ոչ մի անգամ Պետերբուրգը այդքան բազմազան ներկայացումներ չէր բեմադրել։ Օտարերկրյա թատերախմբերի հետ համատեղ սկսեցին ելույթ ունենալ ռուս արտիստները։ [[1751]]թ․թ. [[Ձմեռային պալատ]]ում պետերբուրգյան պալատական իտալական թատերախմբի կազմի մեջ հանդես էր գալիս [[Ելիզավետա Բելոգրադսկայա]]ն, ով համարվում է [[Ռուսաստան]]ի առաջին պրոֆեսիոնալ [[երգչուհի]]ն։
 
Պրոֆեսիոնալ արտիստների և երաժիշտների օտարերկրյա թատերախմբերի կողքին կազմավորվեց թատրոն Շլյախետսկի կորպուսում, որտեղ [[1749]]թ. առաջին անգամ բեմադրվեց [[Ալեքսանդր Սումարոկով]]ի առաջին [[ողբերգություն]]ը, իսկ [[Յարոսլավլ]]ում կազմավորվեց [[Ֆեոդոր Վոլկով]]ի պրոֆեսիոնալ [[թատրոն]]ը։ [[1752]]թ․թ. [[Ելիզավետա Պետրովնա]]յի պահանջով Վոլկովի թատերախումբը ժամանեց Պետերբուրգ, որտեղ կայսրուհու համար բեմադրեց սուրբ Դմիտրի Ռոստովսկու կրոնական [[դրամա]]ն։ Շուտով թատերախումբը մտավ կայսրուհու հրամանով կազմավորված կայսերական [[թատրոն]]ների կազմի մեջ։
 
[[1756]] թվականի [[օգոստոսի 30]]-ը ռուսական պատմության մեջ մտավ իբրև [[Ռուսաստան]]ում կայսերական թատրոնների ստեղծման օր։ Հրաման արձակվեց Պետերբուրգում ռուսական [[թատրոն]] կառուցելու մասին (այժմյան Ալեքսանդրինսկի թատրոն)։ Թատերախմբի կազմի մեջ են մտնում յարոսլավցիներ՝ 2 Վոլկովները, Դմիտրիևսկիները և Պոպովները։ Կայսերական թատրոնների կազմում սկսեցին աստիճանաբար ստեղծվել ինչպես նոր, այնպես էլ միավորվեցին արդեն գոյություն ունեցող ձեռնարկատերերը։
 
Բրոկհաուզի և Եվֆրոնի հանրագիտարանի համաձայն հենց այդ ժամանակ են պրոֆեսիոնալ դերասանուհիները ռուսական բեմ ելել կանացի դերեր կատարելու համար․համար. մինչ այդ կանանց դերերը խաղում էին տղամարդիկ։ Միայն դրանից հետո Ճորտային թատրոններում ևս ի հայտ եկան կանայք․կանայք. «Հասարակական թատրոնում կանացի դերերը առաջին անգամ սկսեցին խաղալ կանայք [[1757]]թ․՝թ.՝ մշտական ռուսական [[թատրոն]]ի ստեղծվելուց անմիջապես հետո։ Ռուս առաջին դերասանուհիներն են եղել [[Մարիա Անանին|Մարիա]] և [[Օլգա Անանին]]ները և [[Ագրաֆենա Մուսինա-Պուշկինա]]ն, որոնցից առաջինը ամուսնացավ [[Գրիգորի Վոլկով]]ի հետ, երկրորդը՝ [[Յակով Շումսկի|Յակով Շումսկու]] հետ, երրորդը՝ [[Իվան Դմիտրիևսկի|Իվան Դմիտրիևսկու]]։ [[18]]-րդ դարի նշանավոր դերասանուհիներից էին [[Ավդոտյա Միխայլովա]]ն և [[Տատյանա Տրոեպոլսկայա]]ն»։ Տեղեկություններ կան, որ դերասանուհիները կանացի դերեր էին խաղում դեռևս [[Սոֆյա Ալեքսեևնա]]յի տնային [[թատրոն]]ում։
 
[[Մոսկվա]]յում ռուսական բեմական արվեստը սկսվեց [[1756]]թ․թ. [[Մոսկվայի Մ․Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան|Մոսկվայի համալսարանին]] կից բացված [[թատրոն]]ից, որը գլխավորեց [[Միխայիլ Խերասկով]]ը։ Թատերախումբը մշտական չէր․չէր. ուսումն ավարտած ուսանողները միաժամանակ ավարտում էին նաև դերասանական գործունեությունը համալսարանական բեմում։ [[1757]]թ Պետերբուրգում բացվեց հայտնի ձեռնարկատեր [[Ջովաննի Բատիստա Լոկատելլի]]ի իտալական [[օպերա]]ն, [[1759]] թվականին նա [[թատրոն]] է բացում [[Մոսկվա]]յում, գոյատևում է մինչև [[1762]] թվականը։
 
===Թատրոնը Եկատերինա II-ի օրոք===
[[File:Rokotov Portrait Catherine II.jpg|thumb|left|200px|Եկատերինա II]]
[[Եկատերինա II]]-ի գահ բարձրանալու ժամանակ Պետերբուրգում կար պալատական [[3]] թատերախումբ՝ իտալական [[օպերա]]յին, [[բալետ]] և ռուսական դրամատիկական, որպես կամավոր գերմանական թատերախումբը հանդես գալու թույլատրություն ուներ։ [[1762]]թ. կազմավորվում է ֆրանսիական դրամատիկական թատերախումբը։ [[1766]]թ կազմավորվում է ֆրանսիական դրամատիկական թատերախումբը։ [[Թատրոն]]ին միջոցների հատկացումը հասնում էր 138410 ռուբլու, այդ թվում ռուսական թատրոնին՝ 10500 ռուբլի, մինչդեռ ֆրանսիական [[թատրոն]]ին հատկացվել էր [[2]] անգամ քիչ։ Թատերական գերատեսչությունը [[Եկատերինա II]]-ի օրոք մշտական պակասորդ ուներ։ [[1783]]թ առաջին անգամ առաջնելույթներ հաստատվեցին դերասանների համար։ Այդ ժամանակ էլ քաղաքային թատրոններում սկսեցին վճարովի ներկայացումներ բեմադրել հասարակության համար։ Կարևոր իրադարձություն էր արքայական թատերական մենաշնորհի չեղյալ համարելը ներկայացումների և զվարճանքների ձեռնարկատիրության մեջ ազատության հաստատումը։
 
Բացի պալատական թատերախմբերից [[Եկատերինա II]]-ի պալատում հաճախ բեմականացնում էին սիրողական ներկայացումներ Էրմիտաժի թատրոնում։ Մեծ տարածում գտավ բարձր խավի ներկայացուցիչներից կազմված սիրողական ներկայացումները։ Պալատական ներկայացումներում հաճախ հանդես էին գալիս նաև դերասաններ․դերասաններ. դրանք հիմնականում կադետներ էին, պաժական դպրոցի և Սմոլնու վանքի սաներ։
 
[[Մոսկվա]]յում [[թատրոն]]ի սկիզբը համարվում է [[1757]]թ, երբ բացվեց [[Ջովաննի Բատիստա Լոկատելլի]]ի իտալական [[օպերա]]ն։ [[1759]]թ այնտեղ կազմավորվեց հասարակական ռուսական [[թատրոն]], սակայն շուտով փակվեց։ [[Մոսկվա]]յի [[թատրոն]]ը հատկապես աշխույժ էր [[1762]]թ [[Եկատերինա II]]-ի թագադրման կապակցությամբ։ «[[Մոսկվա]]յի համալսարանին կից բացված առաջին մոսկովյան [[թատրոն]]ից հետո [[1766]]թ բացվեց Ռուսական [[թատրոն]]ը, որը գլխավորեց գնդապետ Ն․Ն. Ս․Ս. Տիտովը։ Նրա ներկայացումների համար կայսրուհի [[Եկատերինա II]]-ը տրամադրեց մոսկովյան պալատի [[թատրոն]]ի տարածքը՝ Գոլովինսկի օպերային տունը (Լեֆորտովում)։ [[1769]]թ [[մարտի 1]]-ին Տիտովը հրաժարվեց [[թատրոն]]ի ղեկավարի պաշտոնից և [[հուլիս]]ին [[թատրոն]]ն անցավ Ջ․Ջ. Մելմոնտին ու Ջ․Ջ. Չինտուն, ովքեր ներկայացումների համար վարձեցին կոմս [[Ռոման Վորոնցով]]ի տունը Զնամենկա փողոցի վրա։
 
[[1771]]թ [[ժանտախտ]]ի ժամանակ Բելմոնտին մահացավ, իսկ Չինտին անհետացավ և մոսկովյան ձեռնարկության հիմնական տերը դարձավ Պ․Պ. Վ․Վ. Ուրուսովը, ով [[1776]]թ [[օգոստոս]]ին հյուրընկալեց անգլիացի ձեռնարկատեր և մեխանիկ Միխայիլ Եգորովիչ Մեդոքսին։ [[1780]]թ [[փետրվար]]ին Զնամենսկի թատրոնը այրվում է և շուտով Ուրուսովը դուրս է գալիս ձեռնարկությունից, որի միակ տերը մնում է Մեդոքսը, ով կառուցեց [[Պետրովսկի թատրոն]]ը։ Պետրովսկի թատրոնի թատերախումբը կազմված էր ինչպես կամավոր դերասաններից, այնպես էլ [[ճորտ]]երից․երից. երբեմն կալվածատերերը վարձով էին տալիս կամ էլ ամբողջությամբ վաճառում էին թատերախմբերը։ <ref>[http://slovari.yandex.ru/dict/mos/article/mos/19000/52378.htm Л. М. Старикова, М. П. Рахманова, Петровский театр]</ref> Սակայն [[19]]-րդ դարում [[Միխայիլ Մեդոքս]]ը սնանկացավ և նրա թատերական բոլոր ձեռնարկությունները անցան պետությանը։
 
Կայսերական (պետական) [[թատրոն]]ների զարգացման հետ մեկտեղ [[Եկատերինա II]]-ի օրոք կալվածքներում զգալիորեն ավելացան ճորտական թատրոնները։ Հայտնի էին Ռումյանցևի, Վոլկոնսկու [[թատրոն]]ները։ Կոմս [[Նիկոլայ Շերեմետև]]ը [[4]] [[թատրոն]] ուներ Պետերբուրգում, [[Մոսկվա]]յում, Կուսկովո կալվածքում և Օստանկինոյում։ [[1790]]-ական թթ մոսկվայում հաշվվում էր մոտ 15 մասնավոր թատրոն՝ [[160]] դերասաններով ու դերասանուհիներով և [[226]] երաժիշտներով ու [[երգիչ]]ներով։ Տնային այս [[թատրոն]]ներում կային ճորտերից կազմված նվագախմբեր, [[օպերա]]յին և [[բալետ]]ային թատերախմբեր։ Նմանատիպ կալվածքային թատերախմբեր կային նաև գյուղերում։ [[18]]-րդ դրում հայտնի էին կոմս Վոլկենշտեյնի, Սումարոկովի, Յուսուպովի, Շչեբատովի թատերախմբերը։ Ավանատիպ քաղաքներից [[Խարկով]]ում մշտական [[թատրոն]] ստեղծվեց [[1812]]թ, [[Վորոնեժ]]ում՝ [[1787]]թ, [[Տամբով]]ում [[1786]]թ, [[Նիժնի Նովգորոդ]]ում՝ [[1798]]թ, [[Տվեր]]ում՝ [[1787]]թ․։թ.։
 
Ֆ․Ֆ. Բրոկհաուզի և Ի․Ի. Եֆրոնի հանրագիտարանային բառարանում նշվում է․է. «Ռուսական [[թատրոն]]ի առաջին իսկ ժամանակաշրջանում բեմում դերասանները ցույց էին տալիս ոճի, տոնի, թատերական ընդհանուր հնարքներ։ Դա եվրոպական՝ մասնավորապես ֆրանսիական [[դպրոց]]ն էր։ Որպես օրինակ ծառայում էին այն ժամանակվա Պետերբուրգի օտարերկրյա թատրոնները, մասնավորապես Սերինայի ֆրանսիական թատերախումբը, որը ժամանակակիցների վկայությամբ, բաղկացած էր տաղանդավոր դերասաններից։ Այդ թատերախմբին մոտ լինելը, ինչպես նաև առաջին տարիների խաղացանկի նմանությունը, բացի [[Ալեքսանդր Սումարոկով]]ի պիեսը, [[Ժան Բատիստ Մոլիեր]]ի, Դետուշի և [[Ժան Ռենյար]]ի [[կատակերգություն]]ների թարգմանությունները էլ ավելի ընդհանրացրեցին ֆրանսիական և ռուսական թատերախմբերի արտիստական նմանությունը։» <ref>[http://dic.academic.ru/dic.nsf/brokgauz_efron/139717 Энциклопедический словарь Ф. А. Брокгауза и И. А. Ефрона]</ref> Ռուսական [[թատրոն]]ի գեղարվեստական ղեկավար է նշանակվում [[Իվան Դմիտրևսկի]]ն, ով սովորել էր այդ ժամանակների եվրոպական լավագույն ողբերգակների ոճը և խաղաձևը և այդ ոճով էլ դաստիարակում է ռուս դերասանների մի ամբողջ բանակ։ [[Անտոն Կրուտիցկի]]ն, [[Կոզմա Գամբուրով]]ը, Սանդունովը, [[Պյոտր Պլավիլշչիկով]]ը, [[Անդրեյ Կարատիգին]]ը, [[Ալեքսեյ Յակովլև]]ը, [[Եկատերինա Սեմյոնովա]]ն և այլոք տաղանդավոր աշակերտներ էին և Դմիտրիևսկի ուղղվածության, այսինքն՝ բեմային խաղի ֆրանսիական դպրոցի հետևորդները և ժառանգները։
 
Մյուս կողմից դերասանների զգալի մասի ճորտ լինելը (դեռևս [[19]]-րդ դարի սկզբներին [[Մոսկվա]]յի կայսերական թատերախումբը կազմավորվել էր կալվածատիրական թատերախմբերի գնման միջոցով) չէր կարող նպաստել դերասանների հասարակական դիրքի բարձրացմանը։ Հայտնվելով կայսերական թատրոններում՝ [[ճորտ]]երը ազատագրվեցին ճորտային կախվածությունից։ Ճորտատիրությունից ազատվել է նաև դերասան [[Միխայիլ Շչեպկին]]ը։
 
[[File:Ivan-Dmitrevsky.jpg|thumb|right|180px|Իվան Դմիտրիևսկի]]
[[Եկատերինա II]]-ը [[թատրոն]]ին տալիս էր բարձր դաստիարակչական և կրթական նշանակություն, սակայն այդ գիտակցությունը միայն տեսական էր․էր. [[թատրոն]]ը բարոյական զվարճանք էր մնում, որտեղ [[բալետ]]ը, [[օպերա]]ն և դրամատիկական ներկայացումը միանգամայն նույն դերն էին խաղում։ [[Թատրոն]]ը [[Ռուսաստան]]ում ժողովրդականության առաջին ուղեկիցն էր ([[Վլադիմիր Լուկին]], [[Ալեքսանդր Աբլեսիմով]], [[Դենիս Ֆոնվիզին]])։
 
Ռուսական դրամատուրգիայի պատմության առաջին սոցիալ-քաղաքական կատակերգությունը դա [[Դենիս Ֆոնվիզին]]ի «[[Դեռահասը]]» էր, որտեղ հեղինակը բացեիբաց ծիծաղում էր իր կերպարների վրա, ովքեր [[18]]-րդ դարի [[Ռուսաստան]]ի տարբեր սոցիալական դասակարգերի տիպիկ ներկայացուցիչներ էին՝ պետական գործիչներ, պալատականներ, ճորտատերեր, ինքնակոչ ժամանակակից ուսուցիչներ։ Ոչ միանգամից, սակայն պիեսը բեմադրվեց կայսերական թատրոններում։ Կատակերգության առաջին բեմադրությունը տեղի ունեցավ Պետերբուրգում [[1782]]թ [[սեպտեմբերի 24]]-ին, [[Մոսկվա]]յում՝ [[1783]]թ [[մայիսի 14]]-ին Մեդոքսի Պետրովյան Մեծ թատրոնում։ Կատակերգության դրական հերոսի՝ Ստարոդումի առաջին դերակատարը դարձավ [[Իվան Դմիտրիևսկի]]ն։
Տող 156.
 
===Մասնավոր գավառական ձեռնարկությունները===
Գավառական թատերական ձեռնարկությունները մեծ դեր են խաղացել ռուսական գավառների մշակութային կյանքում։ [[19-րդ դար]]ում դրանց թիվը անհամեմատ աճեց։ Դրանք սկզբում հյուրախաղերով հանդես եկող թատերախմբերն էին։ Դրանցից մի քանիսը աստիճանաբար ստացիոնար տարածքներ ձեռք բերեց (հատուկ ձեռնարկատեր [[Պյոտր Սոկոլով]]ի համար [[1843]]-[[1845]]թթ [[Ուրալ]]ում և [[Եկատերինբուրգ]]ում կառուցվեցին առաջին թատերական կառույցները)։ Շրջիկ թատերախմբերի մասին վկայում է Շոլոմ-Ալեյխեմի «[[Թափառական աստղեր]]» վեպը, որը նվիրված է հրեա թատերախմբերին։ Ի տարբերություն մայրաքաղաքային թատրոնների, այս թատրոնները լուսավորչակրթական գործառույթ ունեին։ Գավառներում նրանցից սկսվեց թատերական [[մշակույթ]]ը։ Բայց դրա հետ մեկտեղ նրանք ցույց տվեցին [[Ռուսաստան]]ին հատուկ կենտրոնացման արատավոր քաղաքականությունը․քաղաքականությունը. գավառը համարվում էր երկրորդ կարգի վայր։ «Գավառական» բառն ինքը ռուսերեն լեզվում ստացավ ատելի երանգ՝ դառնալով թերի կրթության, ոչ բարձր մշակութային և հոգևոր մակարդակի հոմանիշերը։ [[19-րդ դար]]ի ռուսական գավառների ամենացածր դասակարգերը հաճախ անգրագետ էին, նույնիսկ ճորտատիրության վերացումից հետո։
 
Գավառական թատերական ձեռնարկություններում աշխատում էին ականավոր այնպիսի դերասաններ, ինչպիսիք էին [[Նիկոլայ Ռիբակով]]ը, ում Օստրովսկին տվեց Նեսչասլիվցևի դերը «[[Անտառ]]» [[պիես]]ում։ Վերջիններս ցատկահարթակ էին հանդիսանում դերասանների և ռեժիսորների համար, որտեղ նրանք կարող էին փորձ ձեռք բերել «իսկական» մայրաքաղաքային թատրոններում հանդես գալուց առաջ (օրինակ [[Փոքր թատրոն]]ի դերասան [[Սերգեյ Շումսկի]]ն [[1847]]թ․թ. մեկնեց գավառական Օգեսսկի թատրոն, որպեսզի գլխավոր դերերի փորձ ձեռք բերի և որոշակի փորձ ձեռք բերելով վերադարձավ [[Մոսկվա]])։ Այդտեղից շատերը սկսեցին իրենց կարիերան և արդյունքում դարձան ռուսական մշակույթի հայտնի գործիչներ։ Հետագայում այն դերասանները, որոնք հանդես էին գալիս կայսերական թատրոններում, ստանում էին արտոնություններ, մասնավորապես պետական դերասանները, ծերունական տարիքում հեռանալով բեմից, ապահովվում էին ցմահ թոշակով։ Նման տարանջատումը մայրաքաղաքների և գավառների միջև ազդում էր ոչ միայն, այլև երկրի զարգացման ամբողջ պատմության վրա։
 
===Մայրաքաղաքային մասնավոր թատրոններ===
Տող 190.
Թեև դրամատիկական թատրոններն էլ գրավելով «բերում» էին այդ ժամանակների գործարարներին հանդիսասրահներ, բեմադրում թեթև ժանրերի ներկայացումներ՝ հեքիաթներ և վոդևիլներ։Նոր ստեղծված Վախթանգովի ստուդիայում բեմադրվում է «[[Արքայադուստր Տուրանդոտը]]» ներկայացումը՝ գրված [[Կարլո Գոցցի]]ի հեքիաթի հիման վրա, որի թեթև ժանրի ետևում թաքնված էր սուր սոցիալական երգիծանք։ Թեպետ այսպիսի ներկայացումները բացառություններ էին։ Հիմնականում նոր սովետական պիեսները նոր իշխանության հռչակումն ու նշանաբաններն էին։
 
Հայտնվեցին նոր թատրոններ՝ նոր բեմական գեղագետներով՝ օրինակ [[Արբատ]]ում [[1920]]թ․թ. իր «[[Մաստֆոր» թատերական ստուդիա]]ն բացեց [[Նիկոլայ Ֆորեգեր]]ը։ Հենց այստեղ են կատարել իրենց բեմական առաջին քայլերը [[Սերգեյ Էյզենշտեյն]]ը, [[Սերգեյ Յուտկևիչ]]ը, [[Սերգեյ Գերասիմով]]ը, [[Թամարա Մակարովա]]ն, [[Բորիս Բարնետ]]ը, [[Վլադիմիր Մասս]]ը և սովետական արվեստի շատ այլ ականավոր գործիչներ։
 
Այդ ժամանակ էլ ծնվեց «[[Կապույտ բլուզ]]» թատերական շարժումը։