«Գրիգոր Օտյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Օտյաններ
չ clean up, replaced: ) — → ), oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Գրիգոր Պողոսի Օտյան''' (1834, [[Կ.Պոլիս]] - 1887, [[Փարիզ]]), օսմանահայ հասարակական քաղաքական գործիչ, հրապարակախոս: Ստացել է իր ժամանակի համար փայլուն կրթություն` սկզբում ուսանելով Կ.պոլսում, այնուհետև` Փարիզում: Եղել է 1848թ. ֆրանսիական բուժուական հեղափոխության ականատեսը, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա գաղափարական ձևավորման վրա: 1851թ. վերադարձել է Կ.Պոլիս: Եղել է սահմանադրական շարժման ղեկավարներից, մասնակցել [[Ազգային սահմանադրություն|Ազգային սահմանադրության]] մշակմանը: 1875թ. օգնել է [[Միհդատ փաշա]]յին մշակելու Օսմանյան կայսրության սահմանադրությունը: 1878թ. [[Բեռլինի կոնգրես]]ի նախօրյակին [[Կ.Պոլսի հայոց պատրիարքարան]]ի հանձնարարությամբ մշակել է [[Արևմտյան Հայաստան]]ի բարենորոգումների ծրագրի նախագիծ («Ծրագիր կազմակերպական կանոնագրի օսմանյան Հայաստանի»): [[Աբդուլ Համիդ Բ|Աբդուլ Համիդ]]ի կողմից օսմանյան սահմանադրության գործողությունը դադարեցնելուց հետո և դրան հաջորդած հալածանքների պայմաններում Օտյանը 1880թ. ստիպված մեկնել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը:
{{Տես|Օտյաններ}}
 
[[Կատեգորիա:Հայ հասարակական-քաղաքական գործիչներ]] [[Կատեգորիա:Պոլսահայեր]]
[[Կատեգորիա:Պոլսահայեր]]