«Էդգար Հովհաննիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 792429 խմբագրումը, որի հեղինակն է՝ AV Show (քննարկում)
No edit summary
Տող 1.
'''Էդգար Սերգեյի Հովհաննիսյան''' (1930 թ. հունվարի 14, [[Երևան]] - 1998 թ. դեկտեմբերի 27, Երևան), կոմպոզիտոր։ [[Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ|ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ]] (1962), ՀՀ (1972) և [[ԽՍՀՄ]] (1986) ժողովրդական արտիստ։ Ավարտել է [[Երևանի պետական կոնսերվատորիա|Երևանի կոնսերվատորիա]]ն (1953, դասատու՝ Գ. Եղիազարյան), Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1957, ղեկավար՝ Ա. Խաչատրյան)։ 1962-1968-ին՝ [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն|Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն]]ի տնօրեն, 1970-74-ին՝ [[Հայկական ժողովրդական երգի-պարի համույթ]]ի, 1979-84-ին՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, 1986-91-ին՝ [[Երևանի պետական կոնսերվատորիա|Կոմիտասի անվան կոնսերվատորիա]]յի ռեկտոր։ Հովհաննիսյան հայ երաժշտության զարգացմանը նպաստել է էական և ինքնատիպ ներդրումով՝ ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտության ավանդույթներից բխեցնելով նոր, համարձակ ստեղծագործական լուծումներ։ Ստեղծագործության հիմնական մոտիվներն են ժողովուրդը, նրա պատմությունն ու արդի կյանքը՝ հաղորդված խստաշունչ վիպականությամբ ու հերոսականությամբ, սուր դրամատիզմով ու նուրբ քնարականությամբ։ Կարևոր տեղ ունեն [[բալետ]]ները «Մարմար», 1957, «Երկնագույն նոկտյուրն», 1964, «Հավերժական կուռք», 1966, «Անտունի», 1969, [[Լերմոնտով]]ի «Դիմակահանդես» դրամայի համար գրված [[Արամ Խաչատրյան|Ա․ԽաչատրյանԱ. Խաչատրյան]]ի երաժշտության բալետային կոմպոզիցիա («Դիմակահանդես», 1982)]։ Երաժշտաբեմադրական արվեստի արդի միտումներին համահունչ են «[[Սասունցի Դավիթ]]» [[օպերա-բալետ]]ը (1976), «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (ըստ [[Ալեքսանդր Պուշկին|Պուշկինի]] համանուն նոթերի) [[օպերա]]ն (1987)։ Հովհաննիսյանի կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունն առանձնանում է բարոյափիլիսոփայական ընդհանրացումներով։ Լայնախոհությունը, դինամիզմը, ազգային լեզվի նորացումը բնորոշ են Դաշնամուրային [[կվինտետ]]ին (1955), [[սիմֆոնիա]]ներին (1957, 1983, 1984), «[[Գողգոթա]]» սիմֆոնիկ պոեմին (1993), «[[Գրիգոր Նարեկացի]]» [[օրատորիա]]յին (1995), [[կվարտետ]]ներին (1950, 1958, 1964, 1981), թավջութակի Սոնատ-էպիտաֆիային (1975), կամերային նվագախմբի Կոնցերտ-բարոկկոյին (1984)։ [[Թավջութակ]]ի մենանվագ [[սոնատ]]ում (1970) ավանդական ցիկլային ձևին զուգորդված է Արևելքի երաժշտությանը բնորոշ արձակ-պատմողականություն։ Ազգային երգչախմբային գրակակության մեջ երաժշտատեխնիկական և հոգեբանական կերպարային կարևոր նորույթ դարձան Հովհաննիսյանի՝ ժողովրդական երգերի հիման վրա (40) և [[Վահան Տերյան|Վ. Տերյան]]ի խոսքերով (20) խմբերգերը։ Հեղինակ է նաև քաղաքացիական հնչեղություն ունեցող «Էրեբունի-Երևան», «Արփա-Սևան», «Սարդարապատ» երգերի, թատերական և կինո երաժշտության։ [[ՀԽՍՀ]] Գերագույն խորհրդի պատգամավոր (1963-71), ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-91)։ ՀՀ (1967) և ԽՍՀՄ (1979) պետական մրցանակներ։ Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի ([[Մոսկվա]], 1957) դափնեկիր։ Արամ Խաչատրյանի անվան մրցանակ (1984)։ [[Տիտոգրադ]]ի և Երևանի (1998) պատվավոր քաղաքացի։
 
==Գրականություն==
Տող 8.
{{ՀՀՀ}}
{{DEFAULTSORT:Հովհաննիսյան, Էդգար}}
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Հայ կոմպոզիտորներ]]
[[Կատեգորիա:1930 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Հունվարի 14 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1998 մահեր]]
[[Կատեգորիա:Դեկտեմբերի 27 մահեր]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ]]