«Սերգեյ Աղաջանյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Սերգեյ Աղաջանյան''' (սեպտեմբերի 1, 1929թ1929 թ. - հունվարի 9, 2005թ2005 թ.) հանրահայտ հայ կոմպոզիտոր, ջութակահար, պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Պրոկոֆևի անվան միջազգային մրցույթի դափնեկիր (1-ին տեղ), հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։
 
== Կենսագրություն ==
Աղաջանյանը ծնվել է Պեխլևիում 1929թ1929 թ. սեպտեմբերի 1-ին արհեստավոր Համբարձում Աղաջանյանի ընտանիքում։
1937թ1937 թ.-ին ընտանիքը տեղափոխվել է [[Թեհրան]], որտեղ էլ որ Սերգեյ Աղաջանյանը տեղի "Քյուշեշ-Դավթյան" հայկական դպրոցում ստացել է նախնական կրթություն: Հայտնի երաժիշտ Աշոտ Պատմագրյանի առաջարկով 1949թ1949 թ.-ին Աղաջանյանը ընդունվել և ավարտել է Թեհրանի պետական կոնսերվատորիան` Սերգեյ Խուցիևի ջութակի դասարանը: 1950թ1950 թ.-ին հանդես է եկել մենահամերգով և առաջինը Թեհրանում կատարել է [[Արամ ԽաչատրյանիԽաչատրյան]]ի ջութակի կոնցերտը: Հետագայում Վենյավսկու գործերով հանդես է եկել Թեհրանի սինֆոնիկ նվագախմբում որպես մենակատար:
 
1953թ1953 թ.-ին Աղաջանյանը տեղափոխվել է իր հայրենիք` Հայաստան: Երևանում նա ընդունվել և ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան` նախ պրոֆեսոր Շամշյանի ջութակի դասարանը (1952թ1952 թ.) այնուհետև պրոֆեսոր Է. Միրզոյանի կոմպոզիացիայի դասարանը (1975 թ.):
 
1975 թ.-ին Աղաջանյանը դարձել է կոմպոզիտորների միության անդամ:
 
1964թ1964 թ.-ին Աղաջանյանը հրավիրվել է Պոլիտեխնիկ ինսիտուտ, որպես ինստիտուտի կամերային նվագախումբի ղեկավար: Այդ նվագախումբը եղել է իր տեսակի մեջ առաջինը և միակը: 30 տարվա ընթացքում նվագախումբը Աղաջանյանի գլխավորությամբ արժանացել է 5 ոսկե մեդալի և բազմաթիվ պատվավոր մրցանակների:
 
1983թ1983 թ.-ին ստացել է դոցենտի իսկ 1987թ1987 թ.-ին` պրոֆեսորի կոչում: 1985թ1985 թ.-ին Աղաջանյանը ստացել է Հայաստանի վաստակավոր գործիչի կոչում: 1999թ1999 թ.-ին Սանկտ-Պետերբուրգում Աղաջանյանի` թավջութակի համար գրված «Մենախոսություն» սոնատ-ֆանտազիան արժանացել է Պրակոֆևի անվան 3-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակի:
 
Աղաջանյանի ստեղծագործությունները բազմաժանր են. վոկալ գործեր, գործեր կամերային նվագախմբի համար, կամերային նվագախմբի պոլիմոնոդիաներ, բազմաթիվ խմբերգային գործեր, սոնատներ ջութակի, թավջութակի, դաշնամուրի համար, խմբերգային կանտատա սինֆոնիկ նվագախմբի համար և այլն:
 
== Գլխավոր ստեղծագործությունները ==
=== Նվագախմբային ստեղծագործություններ. Չորս «Պոլիմոնոդիա» ըստ հայ միջնադարյան տաղերի և շարականների, գրված լարային նվագարանի համար. (հրատարակված ` Երևանում 2001թ2001 թ.)===
* ա - «Պոլիմոնոդիա h. 1» «Հավիկ» X դ. (ստեղծման տարեթիվ` 1972թ1972 թ., հրատարակված` Մոսկվայում 1978թ1978 թ.)
* բ - «Պոլիմոնոդիա h. 2» «Հավուն-հավուն» X դ.(ստեղծման տարեթիվ` 1971թ1971 թ., հրատարակված` Մոսկվայում 1978թ1978 թ.)
* գ - «Պոլիմոնոդիա h. 3» ըստ Ն. Շնորհալիի (ստեղծման տարեթիվ` 1978թ1978 թ., հրատարակված` Երևանում 2001թ2001 թ.)
* դ - «Պոլիմոնոդիա h. 4» ըստ Ն. Շնորհալիի (ստեղծման տարեթիվ` 1979թ1979 թ., հրատարակված` Երևանում 2001թ2001 թ.)
* ե - «Չորս Պոլիմոնոդիա»` ժողովածու: «Նախերգանքի պատանեկություն»` գրված փողային նվագախմբի համար (ստեղծման տարեթիվ` 1983թ1983 թ., հրատարակված` Երևանում 2001թ2001 թ.)
 
=== Գործիքային ստեղծագործություններ ===
* «Կոնցերտինո» գրված երկու կլարնետի և դաշնամուրի համար (ստեղծման տարեթիվ` 1969թ1969 թ.)
* «Խաչքար», պիես ֆլոյտայի, կլարնետի և ֆագոտի համար (եռյակ)(ստեղծման տարեթիվ` 1972թ1972 թ., հրատարակված` Երևանում 1978թ1978 թ.)
* Սոնատ- ֆաբտազիա «Մենախոսություն», գրված մենանվագ թավջութակի համար (ստեղծման տարեթիվ` 1982թ1982 թ., հրատարակված` Մոսկվայում 2002թ2002 թ.)
* Երեք պիես դաշնամուրի համար (ստեղծման տարեթիվ` 2001թ2001 թ., հրատարակված` Մոսկվայում 2002թ2002 թ.)
# ա- «Լքված վանքը»
# բ- «Մամռոտ տապանաքարի մոտ»
 
=== Վոկալ ստեղծագործություններ ===
* Երգաշար «Օմար Խայամի քառյակները» (5 երգ) մեցցո սոպ. ձայնի և դաշնամուրի համար (ստեղծման տարեթիվ` 1970թ1970 թ., հրատարակված է ԱՄՆ-ում)
* «Ակնա կռունկ» սոպրանոյի և դաշնամուրի համար (ստեղծման տարեթիվ` 1972թ1972 թ.)
* «Ձոն հիշատակի» բարիտոնի և փողային նվագախմբի համար (ստեղծման տարեթիվ` 1997թ1997 թ.)
* «Հայ արի զինվոր» բարիտոնի և դաշնամուրի համար (ստեղծման տարեթիվ` 1993թ1993 թ.)
 
=== Խմբերգային ստեղծագործություններ, գործիքային նվագախումբ ===
* «Մաշտոցյան 4 երգ» արված միաձայն երգչախմբի և դաշնամուրի համար: (ստեղծման տարեթիվ` 1972թ1972 թ.)
* «Հայ արի զինվոր» պատանեկան երգչախմբի և դաշնամուրի համար (նույնը և մեներգչի համար)(ստեղծման տարեթիվ` 1994թ1994 թ.)
* «Ողջույն Արարատ» երգչախմբի և դաշնամուրի համար (նվիրված Թեհրանի Արարատ մարզամշակութային կազմակերպության 50-ամյակին) (ստեղծման տարեթիվ` 1994թ1994 թ.)
* Սյուիտ «Տոյ լիլի-լո» մեներգչուհու, երգչախմբի և ժող գործ. նվագախմբի համար (ստեղծման տարեթիվ` 1977թ1977 թ.)
* «Պոլիմոնոդիկ կանտատ» երգչախմբի և սինֆոնիկ նվագախմբի համար (ստեղծման տարեթիվ` 1994թ1994 թ.)
 
=== Ա. կապպելա խմբերգ ===
* Հայկական ժողովրդական երգ «Էսոր ուրբաթ պիտեր» եռաձայն երգչախմբերի համար (ստեղծման տարեթիվ` 1973թ1973 թ., Հրատարակված է Երևանում)
* Հարսանեկան երկու խմբերգ - «Թագավոր» և «Զնգլո» քառաձայն երգչախմբի համար (ստեղծման տարեթիվ` 1974թ1974 թ.)
* «Պոեմ նվիրված հողին» երգչախմբի համար (ստեղծման տարեթիվ` 1974թ1974 թ.)
* Խմբերգային եռապատում - «Տարոնի ժող. երգոր» (ստեղծման տարեթիվ` 1986թ1986 թ.)
# ա- Շուշո
# բ- Գիշերվա զանգեր
# բ- Օրոր
# գ- Կատակերգ` «Աղջիկ ունեմ հարսնացու»
* Սերենադա դե Քանարիա (իսպաներեն)քառաձայն երգչախմբի համար (ստեղծման տարեթիվ` 1999թ1999 թ.)
* պարսկական ժող. երգերի երկու խմբերգաշար գրված Իրանի մշակույթի նախարարության պատվերով. (ստեղծման տարեթիվ` 1993թ1993 թ.)
երգաշար N 1
# ա - «Թոբիո»
 
{{DEFAULTSORT:Աղաջանյան, Սերգեյ}}
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Հայ կոմպոզիտորներ]]
[[Կատեգորիա:1929 ծնունդներ]]
Անանուն մասնակից