«Բալկանյան թերակղզի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: pnt:Βαλκανικόν Χερσόνησος
No edit summary
Տող 20.
}}
 
[[Image:Wildfires Balkans July 2007-NASA.jpg|thumb|300px|Բալկանյան թերակղզին տիեզերքից]]
'''Բալկանյան թերակղզի''' ({{lang-sl|Balkanski polotok}}, {{lang-hr|Balkanski poluotok}}, {{lang-bs|Balkansko poluostrvo}}, {{lang2|sr|me|Балканско полуострво}}, {{lang-ro|Peninsula Balcanică}}, {{lang2|bg|mk|Балкански полуостров}}, {{lang-sq|Gadishulli Ballkanik}}, {{lang-el|Βαλκανική χερσόνησος}}, {{lang-it|Penisola balcanica}}, {{lang-la|Paeninsula Balcanica}}) թերակղզի [[Եվրոպա]]յի հարավ-արևելքում: Տարածքը մոտ 505 հազար կմ²:
 
Տող 38 ⟶ 39՝
[[Հունաստան]]ը, [[Սլովենիա]]ն, [[Ռումինիա]]ն, [[Բուլղարիա]]ն և [[Իտալիա]]ն մտնում են [[Եվրոպական Միություն|Եվրոպական Միության]] կազմի մեջ:
[[Հունաստան]]ը, [[Ալբանիա]]ն, [[Բուլղարիա]]ն, [[Ռումինիա]]ն, [[Խորվաթիա]]ն, [[Սլովենիա]]ն և [[Իտալիա]]ն մտնում են [[ՆԱՏՕ]]-ի կազմի մեջ:
 
Թերակղզու ափերը շատ են կտրատված: Հարավում նրա ափերը ողողում են խոր [[Հոնիական ծով|Հոնիական]] և [[Էգեյան ծով|Էգեյան]] ծովերի ջրերը, որտեղ ցրված են բազմաթիվ լեռնոտ կղզիներ: Թերակղզու արևմտյան ափերը, որոնք ողողվում են [[Ադրիատիկ ծով|Ադրիատիկ ծովի]] ջրերով, շրջափակված են երկարավուն, ափերին զուգահեռ ձգվող կղզիների շերտերով: Այստեղ ցամաքը ժամանակի ընթացքում իջել է, հովիտները ծածկվել են ծովի ջրերով, իսկ առափնյա լեռնաշղթաները դարձել են կղզիներ: Արևելքում թերակղզու ափերը ողողում է [[Սև ծով|Սև ծովը]]:
 
Բալկանյան թերակղզին գրեթե ամբողջությամբ գրավում են լեռները. դաշտավայրերը քիչ են: Թերակղզու միջին մասում գտնվում է հնագույն զանգվածը, որը ճեղքվելով` բաժանվել է մի շարք ծալքա-բեկորավոր լեռների: Լեռներում տեղի են ունենում ուժեղ երկրաշարժներ:
 
Այդ զանգվածից դեպի արևմուտք (հյուսիսից հարավ) ձգվում են [[Դինարյան լեռնաշխարհ|Դինարյան լեռնաշխարհի]] երիտասարդ լեռնաշղթաները, որոնք կազմված են գլխավորապես կրաքարերից: Դինարյան լեռնաշխարհում առանձնապես ցայտուն կերպով են արտահայտված [[Կարստ|կարստային]] երևույթները:
 
Բալկանյան թերակղզու հյուսիս-արևելքում ձգվում են երիտասարդ ծալքավոր լեռները` [[Բալկանյան լեռներ|Ստարա Պլանինան]] կամ [[Բալկանյան լեռներ|Բալկանյան լեռները]]:
 
Թերակղզին հարուստ է [[Ալյումին|ալյումինի]] (արևմուտքի երիտասարդ լեռների շերտում), [[Ցինկ|ցինկի]] և [[Կապար|կապարի]] (հնագույն զանգվածում) հանքաքարերով: Կան նաև [[Երկաթ|երկաթի]], [[Ածուխ|ածխի]] և [[Նավթ|նավթի]] հանքեր:
 
Բալկանյան թերակղզու մեծ մասը (նրա արևմուտքը, հարավը, հարավ-արևելքը) և բոլոր կղզիները գտնվում են միջերկրածովային կլիմայի շրջանում, ընդ որում տեղումների քանակը խիստ նվազում է հյուսիս-արևմուտքից դեպի արևելք և առանձնապես հարավի ուղղությամբ: Այստեղ աճում են թփուտներ և կոշտատերև խոտեր, որոշ վայրերում պահպանվել են մշտադալար անտառները: Թերակղզու միջին մասում կլիման փոփոխական է` միջերկրածովայինից դեպի բարեխառն: Այդ պատճառով անտառներում պատահում են ինչպես մշտադալար, այնպես էլ ձմռանը տերևաթափ լինող բույսեր: Թերակղզու հյուսիսը մտնում է արդեն բարեխառն կլիմայական գոտու մեջ, լեռներում տարածված են լայնատերև, խառը և փշատերև անտառները, իսկ դաշտավայրերում ([[Դանուբ|Դանուբի]] և նրա վտակների շրջանում)` [[Անտառատափաստան|անտառատափաստանները]]:
 
[[Կատեգորիա:Բալկանյան թերակղզի]]