«Ջոակինո Ռոսսինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
Ռոսինիի առաջին փորձը եղավ «Ամուսնական օրինագիծ» (իտալ. La cambiale di matrimonio, [[Վենետիկ]]ի «Սան Մոզե» թատրոնում, [[1810]] թ.) մեկ գործողությամբ օպերան, որն իր վրա փոքր ուշադրություն հրավիրեց, ինչպես երկրորդը՝ «Տարօրինակ պատահար» (իտալ. L'equivoco stravagante, Բոլոնիա, [[1811]] թ.): Սակայն այնքանով դուր եկան, որ Ռոսինին գործի լծվեց և [[1812]] թվականին արդեն գրեց հինգ օպերա: Հաջորդ տարի Վենետիկի «[[Լա Ֆենիչե]]» թատրոնի բեմում բեմադրվեց «[[Տանկրեդ]]»-ը, ապա «[[Իտալուհին Ալժիրում]]» օպերան, որոնք մեծ հաջողություն ունեցան:
 
Բայց Ռոսինիին մեծ հաղթանակ բերեց [[Հռոմ]]ի «Արջենտինա» թատրոնում [[1816]]-ին բեմադրված նրա «[[Սևիլյան սափրիչ (օպերա)|Սևիլյան սափրիչը]]»: Օպերան Հռոմում դիմավորեցին մեծ անվստահությամբ, քանզի մարդիկ համարում էին համարձակություն, որ ինչ-որ մեկը հանդգնել է նույն սյուժեով օպերա գրել [[Ջովանի ՊաիզիելոՊաիզիելլո]]յից հետո: Ռոսինիի օպերայի առաջին ներկայացումը նույնիսկ սառն ընդունեցին: Երկրորդ ներկայացումը, թեև թևաթափված Ռոսինին չղեկավարեց, հակառակը, ունեցավ արբեցնող հաջողություն: Հասարակությունը նույնիսկ այդ առթիվ ջահերով երթ կազմակերպեց:
 
Նույն տարում [[Նեապոլ]]ում հաջորդեց «Օթելլո» օպերան, որում Ռոսինին բոլորովին դուրս մղեց recitativo secco (վոկալ երաժշտական ձև, որը չունի սիմետրիկ ռիթմ), ապա «[[Մոխրոտը (օպերա)|Մոխրոտը]]»՝ Հռոմում և «Գող կաչաղակը» [[1817]] թվականին Միլանում: [[1815]] – [[1823|23]] թվականներին Ռոսինին պայմանագիր կնքեց թատերական ձեռնարկատեր Բարբայայի հետ, ըստ որի տարեկան 12 հազար լիրա վարձատրության դիմաց պարտավորվեց ամեն տարի երկու նոր օպերա գրել: Այդ շրջանում Բարբայայի ձեռքին էին ոչ միայն Նեապոլի թատրոնը, այլև «[[Լա Սկալա]]» թատրոնը [[Միլան]]ում և [[Վիեննա]]յի Իտալական թատրոնը: