«Գորշ գայլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 27.
 
Գայլի մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32-50 կգ, հազվադեպ մինչև 76 կգ։ <ref>Մոխրագուն գայլ, Հայկական սովետական հանրագիտարան, 1976 թ.</ref> Ապրում է [[Անապատ (աշխարհագրություն)|անապատներում]], [[տունդրա]]յում, հազվադեպ՝ խիտ [[տայգա]]յում։ Հիմնականում մոխրագույն է, տունդրային գայլը ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի [[սմբակավոր]]ներով, [[շուն|շներով]], [[նապաստակներ]]ով, մանր [[կրծող]]ներով։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում են ոհմակով (5-11 գայլ)։ Հղիությունը տևում է 62-65 օր, ունենում են 3-13 ձագ։ Սկզբում կերակրում են կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։ Կյանքի տևողությունը 15-20 տարի է։ Գայլերը գրավում են որոշակի տարածք (30-60 կմ), նշանում այն և ոհմակով բնակվում այնտեղ։ Գայլերը իրենց ներկայությունը արտահայտում են ոռնոցի միջոցով։ Ոռնոցը հանդիսանում է հաղորդակցության միջոց ոհմակի անդամների միջև։ Գայլերն ավելի ակտիվ են գիշերը։ Նրանք կարողանում են վազել 55-60 կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա ընթացքում հաղթահարում են 60-80 կմ տարածք։ Գիտնականները տարբերակել են գայլի ավելի քան 9 դեմքի արտահայտություն՝ զայրույթ, կատաղություն, հնազանդություն, բարություն, ուրախություն, զգոնություն, սպառնալիքների արտահայտություն, հանգստություն և վախ։ <ref>[http://lesvolk.ucoz.ru/index/0-16 Волчий лес - Виды волков]</ref> Գայլի ատամները նրա կարևոր յուրահատկություններից է։ Վերին ծնոտում ունի 6 կտրիչ, 2 ժանիք, 2 մոլյար, 8 նախամոլյար։ Ներքևի ծնոտում 2 մոլյար ավել։ Գայլի ատամները ի վիճակի են դիմակայել ավելի քան 10 մեգապասկալ ճնշմանը։ Ատամները նրա հիմնական զենքն է և պաշտպանության միջոցը։
 
Գայլի պոչը բավական երկար է, հաստ և ի տարբերություն շան պոչի միշտ կախված է ներքև։ Գայլի պոչը հանդիսանում է նրա արտահայտչական «լեզուն»։ <ref>[http://wolvesworld.ru/fol.php Волки - Фолклендский волк]</ref> Պոչի դիրքից կարելի է որոշել նրա տրամադրությունը։ Ըստ համապատասխան միջավայրի գայլը փոխում է իր գույնը։
 
[[Հայաստան]]ում գորշ գայլերը ընդգրկված են Կարմիր գրքում:
Հարավային կիսագնդում կա [[Գայլ (համաստեղություն)|գայլի համաստեղություն]]։
 
== Տեսակները ==
Տող 32 ⟶ 37՝
# Գորշ գայլ
# [[Բաշավոր գայլ]]
# [[Շիկահեր գայլ]]
 
== Ծանոթագրություններ ==