«Խորհրդավոր ընթրիք (Լեոնարդո դա Վինչի)»–ի խմբագրումների տարբերություն

միջլեզվ հղումներ, կաղապար
չ (Vacio տեղափոխեց էջը «Խորհրդավոր ընթրիք»-ից «Խորհրդավոր ընթրիք (Լեոնարդո դա Վինչի)» առանց վերահղում թողնելու)
(միջլեզվ հղումներ, կաղապար)
{{Վիքիֆիկացում}}
{{Տեղեկաքարտ նկար
'''''Խորհրդավոր ընթրիք''''' ուշ XV դարի [[որմնանկար]] է, որ [[Լեոնարդո դա Վինչի]]ն նկարել է [[Սանտա Մարիա դելլե Գրացիե]]յի վանքի սեղանատան պատին: Գործը սկսել է մոտավորապես 1495 թվականին: Նկարի բարձրությունը 460 սմ է,լայնությունը`880 սմ:
|անվանում = Խորհրդավոր ընթրիք
| բնօրինակ անվանում = Ultima cena
| Պատկեր = [[Պատկեր:Última Cena - Da Vinci 5.jpg|300px]]
| նկարիչ = Լեոնարդո դա Վինչի
| տարի = 1495—1498
| բարձրություն = 460
| լայնություն = 880
|նյութ =
| թանգարան = Սանտա Մարիա դելլե Գրացիե, Միլան
}}
'''''Խորհրդավոր ընթրիք''''' ուշ XV դարի [[որմնանկար]] է, որ [[Լեոնարդո դա Վինչի]]ն նկարել է [[Սանտա Մարիա դելլե Գրացիե]]յի վանքի սեղանատան պատին: Գործը սկսել է մոտավորապես 1495 թվականին: Նկարի բարձրությունը 460 սմ է,լայնությունը`880 սմ:
 
== Նկարը ==
Ամբողջ 1496 թվականն անցավ կոմպոզիցիայի որոնումներով: Հարկավոր էր չափել պատը և մտքով նրա վրա տեսնել ամբողջ կոմպոզիցիան: Լեոնարդոն սկզբում որոշեց տալ շարժումով լեցուն մի տեսարան: Ցանկանում էր [[Հուդա]]յին միայնակ հակառակ կանգնեցնել սեղանին, մյուս [[առաքյալներ]]ին և [[Քրիստոս]]ին: Հետո ցանկանում էր լուսապսակներ դնել բոլոր առաքյալների գլխներին, բացի Հուդայից: Բայց վերջում հակվեց դեպի ավելի հանգիստ տարբերակը:
Լեոնարդոյի նախորդների համար «Խորհրդավոր ընթրիքը» բազմիցս խոշոր, մոնումենտալ որմնանկարների սյուժե է ծառայել: Այդ թեմայով նկարել են [[Ջոտտո]]ն, [[Կաստանյո]]ն, [[Գիրլանդայո]]ն: Լեոնարդոն, անկասկած, ծանոթ էր նրանց նկարներին: Բայց ոչ նրանք, ոչ էլ ընդհանրապես իտալական նկարիչների որևէ գործ նրան էական նշանակություն ունեցող հենակետ չտվեց: Նրա նկարն ամբողջովին նոր էր և ամբողջովին իրեն էր պատկանում: Նրա ստեղծագործության մեջ դա գագաթ էր, իսկ իտալական նկարչության զարգացման մեջ` ամենակարևորահույն փուլերից մեկը: Իզու չէ, որ «Խորհրդավոր ընթրիքից» հետո Լեոնարդոյի փառքը, որպես նկարչի, թնդում էր ամբողջ [[Իտալիա]]յում:
Այն բոլորը, ինչ խաղաղ միայնության մեջ խորհել էր Լեոնարդոն, իր արտացոլումը գտավ այդ նկարում: Այն բոլորը, ինչ նախկինում նկարել էր, դրա մեջ գտավ իր ավարտվածությունը: Խնդիրները, որոնք ինքնամոռաց աշխատանքի ընթացքում նա դրել էր իր առջև, շատ բազմազան էին: Նա նոր կոմպոզիցիոն բանաձևեր էր որոնում, աշխատում էր կոլորիստական խնդիրների ու նրբագույն լուսաստվերի, խաղի լուծման վրա, ձգտում էր տալ այնպիսի կերպարներ, շարժումներ ու դեմքեր, որոնք բացահայտեցին մարդու ներաշխարհը:
Թեման բավականին ավանդական էր սեղանատան համար, չնայած Լեոնարդոյի նկարելու ժամանակ այն դեռևս սեղանատուն չէր: Լեոնարդոյի նկարում պատկերված է այն պահը, երբ [[Հիսուս Քրիստոս]]ն առաքյալների հետ ընթրիքի ժամանակ ասում է, որ նրանցից մեկը իրեն կմատնի: Ուսուցչի խոսքերը վիթխարի տպավորություն են գործում, և [[12 առաքյալներ]]ից ամեն մեկն ըստ իր բնավորության է արձագանքում, տարբեր աստիճանների բարկությամբ ու զարմանքով: Առաքյալների դեմքերը հստակորեն որոշվել են, երբ XIX դարում գտնվել է Լեոնարդո դա Վինչիի ձեռագիրը: Ֆիգուրները դինամիկ են, լի շարժումով, բայց այդ շարժումը զուսպ է, ավելի ներքին է, քան արտաքին: Դիտողը դա զգում է առաջին իսկ հայացքից, բայց երբ խորանում է իր տպավորության մեջ, զարմանքով նկատում է, որ նկարիչը այդ էֆեկտին բացառիկ ժլատ միջոցներով է հասել: Տեսարանում չկա իրարանցում, չկա ոչ մի չափազանցված կեցվածք, չկան ճչալու պատրաստ բաց բերաններ, չռված աչքեր, վեր բարձրացած ձեռքեր: Բայց շարժումը շատ-շատ է: Այդ տպավորությանը Լեոնարդոն հասել է նկարի կոմպոզիցիայով:
Խոր սենյակը լուսավորված է առջևից, դիտողի կողմից: Երկար ու նեղ սեղան` վրան ամանեղեն: Սեղանը ծածկված է նախշազարդ սփռոցով, երևում է, որ առաջին անգամ է օգտագործվում` նկատելի են բոլոր ծալքերը: Սեղանի մոտ նստած են 13 մարդ` երկուսը ծայրերին` կիսադեմով, մնացածները դեմքով դեպի դիտողը: Մեջտեղում` մնացածներից անջատ, պատուհանից թափանցող լույսի ֆոնին Քրիստոսն է: Երկու կողմերն առաքյալներն են: Քրիստոսը հենց նոր արտասանել է դավաճանության մասին խոսքերը: Դեմքին մեղմ, հեզ թախիսթախիծ կա: Աչքերը խոնարհված են: Աջ ձեռքը դեռ թրթռում է զսպված շարժումից, ձախը` մի տեսակ անուժ, ափը վեր, ընկած է սեղանին: Աշակերտները լսածից ընկճված են:
Ինչպե՞ս կարելի էր ուժեղացնել այդ ընկճվածության տպավորությունը: Լեոնարդոն ամեն ինչ հաշվել է: Ծայրի երկու ֆիգուրները բոլորովին ձիգ են, մնացածները` տարբեր թեքվածությամբ: Բոլորը միասին բաժանված են 4 խմբի` յուրաքանչյուրում 3 մարդ: ՔրստոսինՔրիստոսին մոտիկ երկու խմբերն ավելի սերտ են` եռանկյունու մեջ, երկու հեռավորներն ավելի ազատ են` քառանկյան շրջագծում: [[Բարդուղիմեոս]]ը, [[Հակոբոս Ալփյան]]ը և [[Անդրեաս]]ը ձևավորում են առաջին խումբը: Նրանք երեքն էլ զարմացած են: [[Հուդա]]ն, [[Պետրոս]]ը և [[Հովհաննես]]ը մյուս եռյակն են: Հուդան հագել է կանաչ և կապույտ և ստվերում է` զարմանքից ետ քաշված իր պլանի հանկարծակի բացահայտումից: Նրան` դավաճանին, Լեոնարդոն դիտմամբ լույսի ակունքին թիկունքով է նստեցրել, և նրա դեմքը մութ է ստացվել: Նա իր ձեռքին մի փոքրիկ պայուսակ ունի, որ հավանաբար այն արծաթն է, որի դիմաց նա մատնեց Քրիստոսին, կամ էլ ցույց է տալիս, որ 12 առաքյալների միջից նա է եղել գանձապահը: Նա նաև հպվում է աղամանին: Սա հավանաբար կապված է արևելյան մի արտահայտության հետ` «Աղը դավաճանել», ինչը նշանակում է Տիրոջը դավաճանել: Հուդան միակ աշակերտն է, որ արմունկով հենված է սեղանին և նաև հորիզոնական ուղղությամբ նրա գլուխը բոլորից ցածր է: Պետրոսը բարկացած տեսք ունի և մի դանակ է պահում ձեռքին, որն ուղղված է Քրիստոսին հակառակ, ինչը, հավանաբար, ցույց է տալիս նրա բարկությունը` Քրիստոսին [[Գեթսեման]]ում ձերբակալելու համար: Ամենաերիտասարդ առաքյալը` Հովհաննեսը, կարծես ուշագնաց լինի: Առաքյալներ [[Թովմաս]]ը, [[Հակոբոս]]ը և [[Փիլիպոս]]ը մյուս եռյակն են: Թովմասը բացահայտ կերպով տխուր է, Հակոբոսն ապշած է` ձեռքերը օդում: Մինչդեռ Փիլիպոսը կարծես ինչ-որ բացատրություն է հարցնում: [[Մատթեոս]]ը, [[Թադեոս]]ը և [[Սիմոն Կանանացի]]ն վերջին եռյակն են կազմում: Ե´վ Մատթեոսը, և´ Թադեոսը շրջված են Սիմոնի կողմը` հավանաբար որպեսզի պարզեն իրենց մի քանի հարցերի պատասխանները:
Շարժման տպավորությունը ստեղծվում է խմբերի այդ զարմանահրաշ բաժանումով ու յուրաքանչյուր խմբում դեմքերի, մարմինների, ձեռքերի խաղով: Լույսն ընկնում է ինչ-որ տեղից` վերևից ու ձախից, և բոլոր դեմքերը լուսավորված են` ինչպես վերը նշվեց, բացառությամբ Հուդայի:
Նկարը վիթխարի ուժ ունի, և մենք հասկանում ենք, թե ինչու Լեոնարդոն այդքան երկար ու այդպիսի համառությամբ որոնում էր գեղանկարչական բազմաթիվ խնդիրների լուծումը, խնդիրներ, որոնք իրականացվել են այդ նկարում: Այն բոլորը, ինչ խմորվում էր նրա գիտակցության մեջ, երբ նկարում էր «[[Մոգերի երկրպագությունը|Մոգերի երկրպագությունն]]» ու «[[Աստվածամայրը քարանձավում]]ը», այժմ հասունացել էր, և նա իր մեջ ուժ գտավ ավարտելու այդ նկարը: Ճիշտէ, նրա համար դա այնքան էլ հեշտ չէր:
 
== Վնասներ և վերանորոգումներ ==
Ճակատագրականորեն անհաջող են եղել ներկերի հետ դա Վինչիի փորձերը: Նա չցանկացավ որմնանկարը խոնավ ծեփի վրա նկարել, ինչպես բոլոր նկարիչները, այլ որոշեց փորձել յուղանկարչական ներկեր: Դա ռիսկ էր և դա նկարը կերծանեցկործանեց: Ինչպես պարզվեց, պատի քարն իր մեջ բորակ էր պարունակում և խոնավություն ստեղծելու հատկություն ուներ, ճիշտ է, նվազագույն քանակությամբ, բայց տարիների ընթացքում խոնավությունը ծեփի միջով դուրս եկավ և սկսեց այլանդակ ճերմակավուն բծերով ծածկել որմնանկարի մակերեսը:
Լեոնարդոն քանի դեռ [[Իտալիա]]յում էր, ըստ երևույթին, չկռահեց, թե ինչպիսի ճակատագիր է սպասում իր մեծագույն ստեղծագործությանը: [[Միլան]]ում իր երկրորդ անգամ գտնվելու ընթացքում նա սրբագրեց նկարը: Բայց արդեն XVI դարի կեսրին ժամանակակիցները վկայում են, որ քայքայումն ակտիվանում է: Արդեն 1517 թվականից սկսած նկարը սկսում է չորանալ և թեփոտել: Մինչև 1556 թ. Նկարն արդեն այնքան էր փչացել, որ կերպարներն անճանաչելի էին դարձել: Քայքայումն արագացվեց մի քանի ջրհեղեղներով, որոնց ժամանակ ջուրը բավական երկար կանգնած էր սեղանատանը, ինչպես և վանականների հանցագործ անհոգությամբ այն գանձի նկատմամբ, որն իրենցն էր: Որպեսզի խոհանոցի հետ հարմար հաղորդակցվեն, նրանք դուռ բացեցին այն պատի վրա, ուր նկարն է: Դա եռակի վնասեց: Նախ` կտրեցին Քրիստոսի ոտքերը, որն, ասում էին, որ խորհրդանշում էր նրա սպասվելիք խաչելությունը, երկրորդ` ցնցեցին պատը և ծեփը ներկի հետ թափվեց, երրորդ` գոլորշիները խոհանոցից թափանցում էին սեղանատուն և ավելի ու ավելի էին պատը խոնավացնում: 1768 թ. վարագույր կաղվեց որմնանկարի առաջ, որպեսզի այն պաշտպանի, սակայն այն ավելի խոնավացրեց նկարի մակերեսը և երբ վարագուրն իջեցրին, այն իր հետ թափեց փշրվող ներկը: 1796-1797 թթ. Գեներալ Բոնապարտի կողմից Միլանն օկուպացնելու ժամանակ Սանտա Մարիա դելլե Գրացիեի սեղանատունը սկզբում ախոռի վերածվեց, հետո անասնակերի պահեստի, հետո` բանտի, որն, իհարկե, նպաստեց որմնանկարի ավերմանը: Դրանից հետո կրկին բազմաթիվ աշխատանքներ են տարվել վերանորոգման համար: Իսկ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին` 1943 թ. օգոստոսի 15-ին սեղանատան պատերը ցնցվել են ականների պայթյունից:
Հիմա, երբ նայում ես նկարին, քեզ խորագույն հուսահատության զգացումն է պատում: Նկարը եղածի հեռավոր պատկերացումն անգամ չի տալիս:
== Գրականություն ==
* Ալեքսեյ Կարապետի Ջիվելեգով «Լեոնարդո դա Վինչի», «Սովետական գրող», հրատ. Երևան 1986թ.
 
{{Link FA|az}}
 
[[af:Die Laaste Avondmaal (Leonardo)]]
[[ar:العشاء الأخير (لوحة)]]
[[az:Sonuncu şam yeməyi (tablo)]]
[[bg:Тайната вечеря (Леонардо да Винчи)]]
[[bn:দ্যা লাস্ট সাপার (লিওনার্দো দা ভিঞ্চি)]]
[[br:L'Ultima Cena (Leonardo)]]
[[bs:Posljednja večera]]
[[ca:El Sant Sopar (Leonardo da Vinci)]]
[[cs:Poslední večeře (da Vinci)]]
[[cy:Y Swper Olaf (Leonardo)]]
[[da:Den sidste nadver (Leonardo)]]
[[de:Das Abendmahl (Leonardo da Vinci)]]
[[el:Ο Μυστικός Δείπνος (Ντα Βίντσι)]]
[[en:The Last Supper (Leonardo da Vinci)]]
[[eo:La Lasta Vespermanĝo (Leonardo)]]
[[es:La Última Cena (Leonardo da Vinci)]]
[[et:Püha õhtusöömaaeg (Leonardo da Vinci)]]
[[eu:Azken Afaria (Leonardo da Vinci)]]
[[fa:شام آخر (داوینچی)]]
[[fi:Pyhä ehtoollinen]]
[[fr:La Cène (Léonard de Vinci)]]
[[gl:A Última Cea (Leonardo)]]
[[he:הסעודה האחרונה (ציור)]]
[[hr:Posljednja večera (Leonardo)]]
[[ilo:Ti Maudi a Pangrabii (Leonardo da Vinci)]]
[[it:Ultima Cena (Leonardo)]]
[[ja:最後の晩餐 (レオナルド)]]
[[ka:საიდუმლო სერობა (ლეონარდო)]]
[[la:Ultima Cena (Leonardus)]]
[[li:Lètste aovendmaol]]
[[lt:Paskutinė vakarienė (Leonardas da Vinčis)]]
[[mk:Тајната вечера (слика)]]
[[ml:അന്ത്യതിരുവത്താഴം (ലിയനാർഡോ ഡാ വിഞ്ചി)]]
[[mt:L-Aħħar Ċena (Leonardo)]]
[[nl:Het Laatste Avondmaal (Leonardo da Vinci)]]
[[no:Nattverden (Leonardo)]]
[[pl:Ostatnia Wieczerza (obraz Leonarda da Vinci)]]
[[pt:A Última Ceia (Leonardo da Vinci)]]
[[ro:Cina cea de Taină (Leonardo da Vinci)]]
[[ru:Тайная вечеря (Леонардо да Винчи)]]
[[scn:Ùrtima cena (Liunardu)]]
[[sh:Posljednja večera (Leonardo)]]
[[simple:The Last Supper]]
[[sk:Posledná večera (Leonardo da Vinci)]]
[[sl:Zadnja večerja (da Vinci)]]
[[sq:Darka e Fundit]]
[[sr:Тајна вечера (фреска)]]
[[sv:Nattvarden]]
[[ta:இறுதி இராவுணவு (லியொனார்டோ டா வின்சி)]]
[[th:พระกระยาหารมื้อสุดท้าย (เลโอนาร์โด)]]
[[tr:Son Akşam Yemeği (tablo)]]
[[uk:Тайна вечеря (Леонардо да Вінчі)]]
[[vi:Bữa ăn tối cuối cùng (Leonardo da Vinci)]]
[[war:An Urhi nga Pangiklop (Leonardo da Vinci)]]
[[zh:最后的晚餐 (达芬奇)]]
[[zh-yue:最後晚餐]]
[[zu:The Last Supper]]
51 269

edits