«Ուղտասար (լեռ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: սիմվոլ → խորհրդանիշ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{unreferencedrefimprove}}
 
{{tone}}
Տող 7.
Ժողովուրդն վայրն անվանել է Ուղտասար՝ [[Սև լիճ|Սև]] և [[Ալ լիճ|Ալ լճերի]] միջև ընկած լեռնային տեղանքը սապատավոր ուղտի նմանեցնելու պատճառով: Պատմում են նաև, որ ժամանակին լեռան լանջին ուխտավորները զոհաբերել են իրենց որսը, ապա այն պատկերել քարերի վրա, իսկ նախքան զոհաբերության արարողությունը երկար և դժվարին ճանապարհ անցել, մինչև զոհ մատուցելը՝ մարմնով մաքրվել Ուղտասարի լճերում: Իրականում Ուղտասարը ոչ միայն զոհատեղի է, այլ նաև նախնադարյան ժամանակների մարդկանց ասոցիատիվ, պատկերավոր և գեղարվեստական մտածողության արգասիքն է, նրանց աշխարհընկալման, հոգեբանության, հավատալիքների և հմայությունների սրբատեղի ''քարեդարանն'' է բաց երկնքի տակ:
 
Ուղտասարի ժայռապատկերների գերիշխող մեծամասնությունը կազմում են այծերի պատկերները, իսկ ժայռապատկերների համար շատ տարածված է '''այծքարեր''' կամ '''իծագրեր''' անվանումները: Բեզոարյան այծը մշտապես նախնադարյան բնախույզի դիտումների տեսադաշտում գտնվող, Հայկական լեռնաշխարհում տարածված սլացիկ, գեղեցիկ կենդանին էր: Այն ունի նաև իր ստամոքսում բուժական բեզոարներ ստեղծելու ունակություն: Նախամարդը հասցրել է նկատել հոտի մեջ եղած այծերի վարքի դրսևորման զարմանալի այն առանձնահատկությունը, որ ուժգին կայծակի ու անձրևների ժամանակ, երբ հոտի մեջ խուճապ է առաջանում, այծը բարձրանում է ժայռի ամենաբարձր գագաթը, պարզում եղջյուրներն ու քարանում, այսպիսով իր վրա կրելով հարվածը՝ իբրև բնական շանթարգել: Այծերը հատկապես տարածված են որսի տեսարաններում և հանդիսանում են մանր եղջերավոր անասունների հավաքական սիմվոլներըխորհրդանիշները: Այծը ժայռապատկերներում հանդես է քալիս նաև որպես Աստծո-աստվածային Ոգու կենդանական խորհրդանշան և Աստված գաղափարի արտահայտիչ: Հետևաբար այծագրերը մեկնաբանվում են նաև որպես աստվածային զորաց պատկերագրեր: Այսօր, իմանալով հայ և համաշխարհային առասպելաբանությունը, փորձ է արվում դրանց միջոցով գալ սկզբին, այսինքն ընթերցել և մեկնաբանել ժայռապատկերները, հասկանալ նախնադարյան մարդկանց աշխարհընկալումը:
 
Եթե ժայռապատկերներն ավելի մանրակրկիտ ուսումնասիրվեն, ապա գիտական մոտեցումները կարող են նաև ցույց տալ, որ այծքարերը զուտ որսորդական մոգության պատկերներ չեն: