«Արմատ (բուսաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (r2.7.2+) (Ռոբոտ․ fi:Juuri (kasvi) փոփոխվել է fi:Juuriով)
 
Փնջաձև արմատային համակարգում գլխավոր արմատը թերզարգացած է և չի տարբերվում փունջ կազմող հավելյալ և կողային արմատներից:Փնջաձև արմատային համակարգ ունեն միաշաքիլավոր բույսերը՝ցորենը,գարին,եգիպտացորենը, սոխը,սխտորը,դաշտավլուկը և այլն:
Արմատի երկայնական կտրվածքի վրա տարբերում են ծայրապատյանը, բջիջների բաժանման,աճման,ներծծող,փոխադրող գոտիները:
 
Արմատի գագաթնային կամ ծայրային մասում գտնվում է ծայրապատյանը;Այն մուգ գույն ունի և ծայրապատյանին հարող՝արմատի բաժանվող բջիջների համար կատարում է պաշտպանական դեր: Այդ շերտի բջիջները պատված են լորձով,որը փափկացնում է հողի կոշտ մասերը և թուլացնում նրանց հետ շփումը:Ծայրապատյանի բջիջներն անընդհատ մահանում են և փոխարինվում նորերով:
Ներծծող գոտին գտնվում է աճման գոտուց վեր:Նրա մակերեսին կան մեծ քանակությամբ արմատամազիկներ:Դրանք արմատի վերնամաշկի կենդանի բջիջների ելուստներն են,որոնք պատված են շատ բարակ թաղանթով:Արմատամազիկները մեծացնում են ներծծող գոտու մակերեսը:Ներծծմանը նպաստում են արմատամազիկներից արտադրվող որոշ թթուներ:
Բույսի արմատային մասի մակերեսը շատ ավելի մեծ է,քան բույսի վերգետնյա մասերինը:
Փոխադրող գոտին գտնվում է ներծծող գոտուց վեր:Այն կազմված է մաղանման ղողովակներից,ջրատար հյուսվածքներից և այլ հյուսվածքներից:Ջրատար անոթներն առաջացցել են մահացած և փայտացած պատերով բջիջներից:
Ներծծող հատվածում կլանված ջուրն ու հանքային աղերը փոխադրող հատվածի ջրատար անոթներով փոխադրվում են բույսի վերգետնյա մասերը,իսկ տերևներում սինթեզված օրգանական նյութերը փոխադրող հատվածի մաղանման խողովակներով փոխադրվում են արմատներ:
[[Պատկեր:Racine3.jpg|left|thumb|250px|Արմատի հատվածները]]
{{Link FA|es}}
Անանուն մասնակից