«Արտեմիզիա Ջենտիլեսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
== Կենսագրություն ==
Արտեմիզիա Ջենտելեսկին նկարչի աղջիկ էր։ Նրա հայրը Հորցիո Ջենտելեսկին, [[Կարավաջո]]յի դպրոցի նկարիչ էր։ Մայրը մահացել էր, երբ աղջիկը տասներկու տարեկան էր։ [[1612]] թվականին Արտեմիզիային պատվազրկում է հոր հետ աշխատող ֆլորենտացի նկարիչ Ագոստինո Տասսին, յոթամսյա դատավարությունից հետո նա մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց մեկ տարվա բանտարկության։ Նկարչուհու հոգեկան ապրումները տեղ են գտել նրա հայտնի «Օլոֆերնին գլխատող Հուդիթը» ([[1612]]-[[1613]]) նկարում։ Այս սյուժեին նա անդրադարձել է ոչ մեկ անգամ։ Նմանատիպ կրկնվող կերպարներն են Սավայան թագուհին, Լուկրեցիան և Կլեոպատրան։
[[Պատկեր:GENTILESCHI Judith.jpg|right|thumb|200px| «Օլոֆերնին գլխատող Հուդիթը» , [[1614]]-[[1620]], [[Ուֆֆիցի պատկերասրահ]], [[Ֆլորենցիա]]<ref>[http://www.artcyclopedia.com/artists/gentileschi_artemisia.html Աշխատանքները աշխարհի թանգարաններում]</ref>]]
 
1612 թվականին հոր միջնորդությամբ ամուսնանում է Պիեռանտոնիո Ստիատեսիի հետ և նույն թվականին մեկնում է [[Ֆլորենցիա]]։ Աշխատում է [[Կոզիմո II Մեդիչի]]ի հովանավորության ներքո։ Ընկերություն էր անում [[Գալիլեո Գալիլեյ]]ի հետ։ 1621 թվականին աշխատել է [[Ջենովա]]յում, հետո տեղափոխվել է [[Վենետիկ]], ուր ծանոթացել է [[Անտոնիս Վան Դեյկ]]ի հետ։ Հետո վերադարձել է [[Հռոմ]], իսկ [[1626]] և [[1630]] թվականների արանքում տեղաղափոխվել է [[Նեապոլ]]։ Նեապոլյան շրջանում [[ֆրեսկո]]յի պատվեր է ստանում և ձևավորում է Նեապոլի մոտ, Պացուոլի փոքր քաղաքի եկեղեցին։ [[1638]]-[[1641]] թվականներին հոր հետ ապրել և աշխատել է [[Լոնդոն]]ում, որտեղ վայելել է [[ԿարլI Ստյուարտ]]ի հովանավորությունը։ Հետո վերադարձել է Նեապոլ ուր և ապրել է մինչև կյանքի վերջ։
Տող 13.
[[1944]]-[[1947]] թվականներին իտալացի գրող Աննա Բանտին վեպ գրեց Արտեմիզիայի մասին, որը վերջնական տարբերակում օրագրի տեսք ստացավ։ Վեպը մեծ հաջողություն ունեցավ և թարգմանվեց մի քանի լեզուներով։ Հետո Արտեմիզիայի կենսագրությունը հիմք հանդիսացավ ամերիկացի գրող Վենդի Բասերշտայնի «Հեյդիի քրոնիկները» դրամայի ([[1988]]) և կանադացի գրող Սալլի Կլարկի «Կյանք առանց հուշումների» պիեսի համար (բեմադրվել է [[1988]], [[1989]], [[1990]], [[1991]] թվականներին)։
 
[[1997]] թվականին ֆրանսիացի ռեժիսոր Անյես Մեռլեն նկարահանել «Արտեմիզիա» կինոնկարը (գլխավոր դերում [[Վալենտինա Չերվի]]ն)<ref>[http://www.efn.org/~acd/Artemisia.html Արտեմիզիան կինոյի պատմության մեջ] {{ref-en}}]</ref><ref>[http://www.imdb.com/title/tt0123385/ Էջ IMDB կայքում]</ref><ref>[http://www.imdb.com/title/tt0103722/ Էջ IMDB կայքում]</ref>։ [[1998]]թվականին նկարչուհու մասին վեպ է գրել ֆրանսիացի վիպասան Ալեքսանդրա Լապյերը։ [[2002 ]] թվականին ամերիկացի գրող Սյուզեն Վրիլենդի «Կրքեր ըստ Արտեմիզիայի» վեպը դարձավ տարվա բեսթսեյլեր, այն թարգմանվել է ավելի քան 20 լեզուներով։
 
== Պատկերասրահ ==
Տող 28.
* Bissell R.W. Artemisia Gentileschi and the authority of art: critical reading and catalogue raisonné. University Park: Pennsylvania State UP, 1999.
* Garrard M.D. Artemisia Gentileschi around 1622: the shaping and reshaping of an artistic identity. Berkeley: University of California Press, 2001.
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Commonscat|Artemisia Gentileschi|Արտեմիզիա Ջենտելեսկի}}