«Զրադաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտ․ vi:Zarathushtra փոփոխվել է vi:Zoroasterով
չNo edit summary
Տող 74.
'''Զրադաշտ''' կամ '''Զարաթուշթրա''' (ավեստ. Zaraθuštra, պարսկ. زرتشت — Zartošt; հին հունարեն` Ζωροάστρης) համարվում է [[զրադաշտականություն|զրադաշտականության]] հիմնադիրը, [[Գաթեր]]ի` [[Ավեստա]]յի հնագույն մասերի հեղինակ:
== Կենսագրություն ==
Զրադաշտի անձնավորության, կյանքի և գործունեության վերաբերյալ կան հակասական տեսակետներ: [[Իրան|Պարսկական]] աղբյուրները Զրադաշտի ծննդավայրը համարել են [[Ռագա]]ն (Ռեյ), հունական և լատինական պատմիչները` [[Բակտրիա]]ն, սակայն վաղ շրջանի արաբ և պարսիկ պատմաբանները, հղումներ կատարելով ավելի հին աղբյուրների վրա, նրա ծննդավայր նշում են Ուրմիա քաղաքը՝ [[Ուրմիա լիճ|Ուրմիա]] լճի հարևանությամբ: [[Մովսես Խորենացի]]ն Զրադաշտին համարում է «…մոգ և նահապետ մարաց» <ref>Մովսես Խորենացի - Հայոց Պատմություն</ref>:Կան նաև մի քանի վկայություններ հասած մեզ միջնադարյան մի քանի մուսուլմանական պատմիչների` [[Բիրունի]], [[Բալազուրի]], Կազվինի, Յագութ Ալ-Համավի և այլոց վկայություններից , որ Զարաթուշթրան ծնվել է [[Մեծ Հայք]]ի տարածքում, հավանական է նաև [[Ատրպատական]]ում: Ներկայում ընդունված տեսակետով Զրադաշտն ապրել է մ.թ.ա. 630-553 թթ. և քարոզել է [[Իրան]]ի արևելյան նահանգներում (Խորեզմի, այժմյան [[Աֆղանստան]]ի տարածքում): [[Գաթեր]]ի համաձայն Զրադաշտը 30 տարեկանում սկսել է նոր կրոնի քարոզումը, բայց հայրենիքում հաջողություն չի ունեցել և հարկադրված հեռացել է: Նրան հովանավորել է [[Վշտասպ]] թագավորը, որն իր մերձավորներով ընդունել և նպաստել է նոր կրոնի տարածմանը:
Ըստ ավանդության նրան սպանել են դավադրաբար` աղոթքի ժամանակ նրան հետևից դանակահարելու միջոցով։
[[Պատկեր:Zartosht.jpg|thumb|left|200px|ժամանակակից Զրադաշտականույթան մեջ տարածված Զարաթուշթրայի պատկերը]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զրադաշտ» էջից