«Վեդի (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Վեդին''' գետ է ՀՀ [[Արարատի մարզ]]ում` [[Արաքս]]ի ձախակողմյան վտակներից: Սկիզբ է առնում [[Գեղամա լեռնաշղթա]]յի ծայր հարավում ընկած [[Մանկունք (լեռնագագաթ)|Մանկունք]] լեռնագագաթի հարավ-արևելյան լանջերի` մոտ 2700մ բարձրություններից: Հոսքի ընդհանուր ուղղությունը հարավ-արևմտյան է: Վերին հոսանքում գետը ունի լեռնային բնույթ: Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում [[Արաքս]]ը [[Եղեգնավան]] գյուղից մոտ 2կմ հարավ` ծովի մակարդակից մոտ 810մ բարձրության վրա: Ակունքի մոտավոր աշխարհագրական կոորդինատներն են {{Coor|40_00_30_N_45_04_44_E|հս.լ. 40°00՛30՛՛ արլ.ե.45°04՛44՛՛}}, գետաբերանինը` {{Coor|39_49_21_N_44_37_15_E|հս.լ.39°49՛21՛՛ արլ.ե. 44°37՛15՛՛}}: Վեդիի երկարությունը 58կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը 633կմ², որի մի մասը մտնում է <<Խոսրովի անտառ>> արգելոցի մեջ: Խոշոր վտակներից են [[Մանկունք (գետ)|Մանկունքը]] (կամ Մանկուկ, Քյուսուզչայ), [[Սպիտակաջուր]] (Աղսու), [[Խոսրով (գետ)|Խոսրով]]ը, [[Շաղափ (գետ)|Շաղափ]]ը ու [[Կոտուց (գետ)|Կոտուց]]ը (Կետուզչայ) (վտակները ներկայացված են ըստ Վեդիի մեջ թափվելու հերթականության): Ջրի միջին տարեկան ծախսը մոտ 2,3 մ³/վրկ է, հոսքը` մոտ 72 մլն մ³: Սնումը հիմնականում հալոցքային (47%), ստորերկրյա (42%) ու անձրևային է: Հորդանում է մարտից մինչև հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 70%-ը: Ջուրը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով: Սակավաջուր տարիներին ու ոռոգման շրջանում գետը հաճախ [[Արաքս]]ին չի հասնում:
 
[[Կատեգորիա:Հայաստանի գետեր]]