«Վեդի (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը հեռացնում է․: en:Vedi (river) (missing)
No edit summary
Տող 1.
'''Վեդին''' գետ է ՀՀ [[Արարատի մարզ]]ում` [[Արաքս]]ի ձախակողմյան վտակներից: Սկիզբ է առնում [[Գեղամա լեռնաշղթա]]յի ծայր հարավում ընկած [[Մանկունք (լեռնագագաթ)|Մանկունք]] լեռնագագաթի հարավ-արևելյան լանջերի` մոտ 2700մ բարձրություններից: Հոսքի ընդհանուր ուղղությունը հարավ-արևմտյան է: Վերին հոսանքում գետը ունի լեռնային բնույթ: Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում [[Արաքս]]ը [[Եղեգնավան]] գյուղից մոտ 2կմ հարավ` ծովի մակարդակից մոտ 810մ բարձրության վրա: Ակունքի մոտավոր աշխարհագրական կոորդինատներն են {{Coor|40_00_30_N_45_04_44_E|հս.լ. 40°00՛30՛՛ արլ.ե.45°04՛44՛՛}}, գետաբերանինը` {{Coor|39_49_21_N_44_37_15_E|հս.լ.39°49՛21՛՛ արլ.ե. 44°37՛15՛՛}}: Վեդիի երկարությունը 58կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը 633կմ², որի մի մասը մտնում է <<Խոսրովի անտառ>> արգելոցի մեջ: Խոշոր վտակներից են [[Մանկունք (գետ)|Մանկունքը]] (կամ Մանկուկ, նախկին Քյուսուզչայ), [[Սպիտակաջուր]] (նախկին Աղսու), [[Խոսրով (գետ)|Խոսրով]]ը, [[Շաղափ]]ը ու [[Կոտուց (գետ)|Կոտուց]]ը (Կետուզչայ) (վտակները ներկայացված են ըստ Վեդիի մեջ թափվելու հերթականության): Ջրի միջին տարեկան ծախսը մոտ 2,03մ3 մ³/վրկ է, հոսքը` 87մոտ 72 մլն մ³: Սնումը հիմնականում հալոցքային (47%), ստորերկրյա (42%), ու անձրևային է: Հորդանում է մարտից մինչև հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 70%-ը: Ջուրը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով: Սակավաջուր տարիներին ու ոռոգման շրջանում գետը հաճախ [[Արաքս]]ին չի հասնում:
 
[[Կատեգորիա:Հայաստանի գետեր]]
 
 
==Աղբյուրներ==
Տող 9 ⟶ 12՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՈՒ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՎԱԾ ԵՎ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԱԾ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
[[en:Vedi (river)]]
[[Կատեգորիա:Գետեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Հայաստանի գետեր]]
 
[[fr:Vedi (rivière)]]
[[ru:Веди (река)]]