«Հաշվապահական հաշվեկշիռ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''''Հաշվապահական հաշվեկշիռը''''' կազմակերպության տնտեսական միջոցների և դրանց գոյացման աղբյուրների...»:
 
չNo edit summary
Տող 3.
== Հաշվապահական հաշվեկշիռ ==
Յուրաքանչյուր կազմակերպության հաշվետու ժամանակաշրջանի վերջում կազմում է ֆինանսական հաշվետվություն, որը կազմված է մի շարք ձևերից: Հաշվետվության ձևերից առաջինը '''հաշվապահական հաշվեկշիռն է''': Ֆինանսական հաշվետվության նպատակը կազմակերպության ֆինանսական վիճակի, գործունեության արդյունքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության ներկայացնում է այդ հաշվետվությունը օգտագործողներին ([[բաժնետերեր]]ը, կառավարող անձնակազմը, կազմակերպության աշխատողները, [[պետական մարմիններ]]ը և այլն), որը նրանց անհրաժեշտ է տնտեսական որոշումներ կայացնելու համար: Ֆինանսական հաշվետվությունը բացի հաշվապահական հաշվեկշռից ընդգրկում է նաև հաշվետվության մի շարք այլ ձևեր, որոնք արտացոլում են կազմակերպության հաշվետու ժամանակաշրջանի տնտեսական գործունեության կարևոր կողմերը: Կազմակերպության տնտեսական գործունեության գործընթացում անընդհատ փոփոխությունների են ենթարկվում նրա [[ակտիվ]]ները, [[սեփական կապիտալ]]ը և [[պարտավորություններ]]ը: Այդ փոփոխությունների ընթացիկ հաշվառումը կազմակերպելու նպատակով ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների առանձին խմբերի, ենթախմբերի և տեսակների համար բացվում են առանձին [[հաշվապահական հաշիվ]]ներ: Դրանք հատուկ ձևի և բովանդակության, 2 կողմից բաղկացած աղյուսակներ են, որոնց մեջ գրանցվում են մնացորդները և կատարված փոփոխությունները: Հաշվետու ժամանակաշրջանի վերջում որոշվում է յուրաքանչյուր հաշվի մնացորդը և ստացված մնացորդներով կազմվում է հաշվեկշիռ:
Հաշվապահական հաշիվներում տնտեսական գործառնությունների հետևանքով առաջացած փոփոխությունները գրանցվում են [[կրկնակի գրանցման]] եղանակով, այսինքն` գործառնությոն գումարը միաժամանակ գրանցվում է 2 տարբեր հիվներում: Հաշիվներում գրանցումներ կատարելու այս եղանակը յուրահատուկ է միայն հաշվապահական հաշվառմանը: Կրկնակի գրանցման եղանակը հնարավորություն է ստեղծում ստուգելու կատարված գրանցումների ճշտությունը և ապահովում է գործառնությունների փոխադարձ կապի արտացոլումը:
Կազմակերպությունում կատարված յուրաքանչյուր գործառնության համար լրացվում է համապատասխան ձևի փաստաթուղթ: Գործառնությունների առաջացրած փոփոխությունները հաշիվներում գրանցվում են այդ փաստաթղթերի հիման վրա: Փաստաթղթերի կազմումը կոչվում է փաստաթղթավորում կամ սկզբնական հաշվառում:
Կազմակերպության միջոցների կազմում առաջացած որոշ փոփոխություններ հաշվառելու, դրանց առկա չափը որոշելու համար կատարվում է [[գույքագրում]]: Գույքագրումը հատկապես կարևոր նշանակություն ունի ապրանքանյութական, գույքային և դրամական միջոցների չափը որոշելու, նյութական պատասխանատու անձանց, վստահված արժեքների պահպանումը ստուգելու համար` օգտվելով ընթացիկ հաշվառման տվյալներից կարելի է պատասխանել այն հարցին, թե տվյալ պատասխանատոի անձի մոտ որքան արժեքներ պետք է լինեն այս կամ այն պահին, բայց թե իրականում որքան են այդ արժեքները, կարելի է պարզել միայն գույքագրման միջոցով: