«Կուսապատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 78.
Կուսապատը [[Արցախ|Արցախի]] հնավուրց բնակավայրերից է: Գյուղը հիմնել է իշխան Ջալալ Գ Մեծ [[Հասան-Ջալալյաններ|Հասան-Ջալալյանի]] որդի իշխան [[Աթաբեկ Գ Ջրաբերդցի]]ն: Դեռևս 15րդ դարում, նա տեղափոխվել է իշխանանիստ [[Գանձասար]] (այժմ՝ [[Վանք]]) ավանից Չորտանձուտինջուր գետակի ափը, հիմնել է այստեղ բնակավայր և սկսել է կառուցել [[Ծիրանաքար]] ամրոցը: Սակայն ամրոցը մնացել է անավարտ. կառուցվել են միայն պատերի մի մասը, ինչից և նորաստեղծ բնակավայրը ստացել է իր անվանումը՝ Կիսապատ (արցախյան բառբառով՝ Կուսապատ):
 
Իշխան [[Հասան-Ջալալյաններ]]ը և մելիք [[ԱթաբերկյաններԱթաբեկյաններ]]ը Կուսապատում և մոտակայքում հիմնել են Անապատ (12-րդ դար) և Սբ. Աստվածածին (16-րդ դար) եկեղեցիները, Նահատակ ուխտատեղին և այլն։ Կուսապատում մինչ օրս պահպանվել է [[Մելիքաց]] միջնադարյան կամուրջը, [[Ծիրանաքար]] ամրոցի ավերակները, և միջնադարյան գերեզմանոցը, որ կոչվում է Մելիքաց Հանցստարան: Այդ գերեզմանոցում են զետեղված [[մելիք Վանի Աթաբեկյան]]ի, նրա եղբայր հարյուրապետ Հովսեփ-բեկ Աթաբեկյանի, Մուրացանի քրոջ, [[Աթաբեկյաններ|Աթաբեկյան]] և [[Նախիջևանիկ]]ի Փիրումյան իշխանատների այլ ներկայացուցիչների աճյունները:
 
18րդ դարում Կուսապատը դարցավ [[Ջրաբերդի մելիքություն|Ջրաբերդի մելիքության]] ամենամեծ ավաններից մեկը: Սակայն արևելյան [[Հայաստան]]ում պարսկական արշավանքների, քոչվոր խանների և լեզգիների ասպատակումների արդյունքում առաջացած սովի պատճառով, Կուսապատի շատ բնակիչներ տեղափոխվեցին [[Մեծ Հայք]]ի այլ մասեր՝ հիմնականում [[Գարդման]], [[Ուտիք]], [[Տավուշ]], ինչպես նաև [[Վրաստան]] և [[Ռուսաստան|ռուսական]] Հյուսիասյին [[Կովկաս]]: 19րդ դարում (1814 - 1854 թթ.) Կուսապատը դարձավ [[Աթաբեկյաններ|Աթաբեկյան]] մելիքական տոհմի մելիքանիստ ավանը և [[Ջրաբերդի մելիքություն|Ջրաբերդի մելիքության]]: Կուսապատը բաժանված է երկու հիմնական թաղամասերի՝ Մելիքանց Շեն (որտեղ մինչ օրս գտնվում են [[Աթաբեկյաններ|Աթաբեկյան]] մելիքական տան շինությունները՝ դարպասները) և Ջանաբեկ Թաղ: [[Աթաբեկյաններ]]ը Կուսապատում հիմնել են 11 ջրաղաց, ոսկերչագործական դարբնոց-արհեստանոց և բացել են հասարակական դպրոց, որը առաջիններից մեկն էր [[Արցախ]]ում: Հետագայում, [[մելիք Վանի Աթաբեկյան]]ը հիմնել կամ վերականգնել է 6 այլ բնակավայր ([[Ներքին Հոռաթաղ]], [[Մարտակերտ]], [[Կարմիրավան]], [[Ծաղկաշեն]], [[Մեծ Շեն]] և [[Մոխրաթաղ]]), որտեղ և տեղափոխվել է Կուսապատի բնակիչների մի մասը: Թեև այդ տեղաբնակությունների արդյունքում բուն Կուսապատը հետագայում փոքրացավ, իր չափերի և կարևորության շնորհիվ, մոտակա գյուղերի բնակչությունը Կուսապատն անվանում էր Շեն՝ որ նշանակում է հիմնական/կենտրոնական բնակավայր:
Տող 86.
1991-ին Կուսապատում կազմավորվել է կամավորական ջոկատ, որը միավորվել Վ. Բալայանի ջոկատի հետ, մասնակցել է [[Այգեստան]]ի, [[Կիչան]]ի, [[Չափար]]ի և [[Մարտակերտի շրջան]]ի այլ բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ 1993-ի հուլիսի 4-ին հակառակորդը գրավել է գյուղը և բազմաթիվ ավերություններ կատարել՝ թշնամին քանդել է [[Աթաբեկյաններ]]ի դարպասները, գյուղական դպրոցը և բազմաթիվ այլ շինություններ։ 1993-ին [[Մարտունի]]ի պաշտպանական շրջանի (հրամանատար` [[Մոնթե Մելքոնյան]]) ստորաբաժանումներն ազատագրել են այն։ [[Կիչան]]ից զոհվել է 12 ազատամարտիկ։<ref>Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 305։</ref>
 
Այժմ գյուղըԿուսապատը մասամբ վերականգնված և վերաբնակեցված է. վերադարձելնախապատերազմական է600-հոգանոց մախապատերազմականբնակչությունից բնակչությանմիայն 240 է վերադարձել միհայրենի մասըգյուղ:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կուսապատ» էջից