«Հարյուր տարվա մենություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 25.
|հաջորդ =
}}
'''Հարյուր տարվա մենություն''' (իսպաներեն՝ {{lang-es|Cien años de soledad}} ), կոլումբացի գրող [[Գաբրիել Գարսիա Մարկես]]ի վեպ, լատինաամերիկյան և համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը: Այն իսպաներեն լեզվով գրված ամենակարդացվող և թարգմանվող ստեղծագործություններից մեկն է: Նշվել է որպես իսպաներեն լեզվով գրված նշանակությամբ երկրորդ (Սերվանտեսի «Դոն Կիխոտից» հետո) ստեղծագործությունը իսպաներեն լեզվին նվիրված IV միջազգային կոնգրեսի ժամանակ (անցկացվել է Կոլումբիայի Կարտախենա քաղաքում 2007թ. մարտին): Առաջին անգամ հրատարակվել է Բուենոս-Այրեսում 1967թ. հունիսին 8000 տպաքանակով: Ներկա դրությամբ վաճառվել է գրքի ավելի քան 30 միլիոն օրինակ աշխարհի 35 լեզուներով:
 
Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին «Մակոնդո» քաղաքում, սակայն մեծապես առնչվում են հեղինակի` Գաբրիել Գարսիա Մարկեսի հայրենի Կոլումբիայում տեղի ունեցող իրադարձություններին: