«Արարատի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 43.
Արարատի մարզում տարածված են ՀՀ-ում առկա բոլոր 8 լանդշաֆտային գոտիները։ Ցածրադիր շրջաններից մինչև բարձրադիր շրջաններ դրանք հաջորդում են իրար այս հերթականությամբ. անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, լեռնաանտառային, մերձալպյան, ալպյան, ձյունամերձ: Բայց սրանցից հիմնականներն են կիսաանապատային (Արարատյան հարթավայրում), չոր տափաստանային (միջին բարձրության լեռներում), ալպյան ([[Գեղամա լեռնաշղթա]]յի լանջերին)։
 
Պայմանավորված [[ՀՀ]]Հայկական լեռնաշխարհի լեռնային մակերևույթով` այս ամբողջ տարածաշրջանում` այդ թվում Արարատի մարզում, կլիման ենթակա է վերընթաց գոտիականության: Մասնավորապես այս մարզում առկա են ՀՀ-ում տարածված կլիմայի 8 տիպերից 6-ը, որոնք հարթավայրային շրջաններից մինչև լեռնային շրջաններ իրար հաջորդում են հետևյալ հաջորդականությամբ.
* չոր խիստ ցամաքային
* չոր ցամաքային
Տող 50.
* ցուրտ լեռնային
*ձյունամերձ
Արարատի մարզում տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր և բարձրալեռնային շրջանների միջև տատանվում է +10°C-ի և -2°C-ի միջև: Հունվարյան միջին ջերմաստիճանն է այդ շրջաններում համապատասխանաբար -6°C և -12°C, հուլիսյան ջերմաստիճանը` +26°C և +8°C, միջին տարեկան տեղումները` 200մմ և 1000մմ: Ցածրադիր շրջաններում դիտված բացարձակ առավելագույն և նվազագույն ջերմաստիճաններն են -33°C և +42°C, ընդ որում վերջինս Հայկական լեռնաշխարհում դիտարկված բացարձակ առավելագույն ջերմաստիճանն է և այն գրանցվել է Արարատյան հարթավայրի հարավ-արևելքում: Ընդհանուր առմամբ Արարատի մարզը աչքի է ընկնում կլիմայի չորությամբ:
 
== Պատմամշակութային հուշարձաններ ==