«Հարյուր տարվա մենություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 78.
=== '''Ուրսուլա Իգուարան''' ===
Խոսե Արկադիո Բուենդիայի կինն է և ընտանիքի մայրը, ով դաստիարակում էր տոհմի անդամների մեծ մասին` ընդհուպ մինչև թոռան թոռանը: Ամուր և խիստ կառավարում էր ընտանիքը: Սառնաշաքարների վաճառքից կարողացավ մեծ գումար կուտակել և վերանորոգել տունը: Կյանքի վերջում Ուրսուլան կուրանում է և մահանում մոտ 120 տարեկան հասակում: Բացի նրանից, որ նա բոլորին դաստիարակում և վաստակում էր, Ուրսուլան, կարելի է ասել, ընտանիքում խելքը գլխին միակ մարդն էր, ով կարող էր գոյատևել ցանկացած իրավիճակում: Եթե չլիներ Ուրսուլան` ընտանիքի միջուկը, անհայտ է, թե ուր կգլորվեր ընտանիքի ճակատագիրը:
 
 
 
 
Տող 89 ⟶ 87՝
Խոսե Արկադիո Բուենդիայի և Ուրսուլայի երկրորդ որդին: Աուրելիանոն հաճախ լալիս էր մոր արգանդում և ծնվեց բաց աչքերով: Մանկուց զարգացած էր ինտուիցիան, զգում էր վտանգի և կարևոր իրադարձությունների մոտեցումը: Աուրելիանոն հորից ժառանգել էր մտախոհությունը և փիլիսոփայական էությունը, սովորում էր ոսկերչական գործը: Ամուսնանում է Մակոնդոյի ալկալդի մանկահասակ դստեր` Ռեմեդիոսի հետ, որը շուտով մահանում է` արգանդում կրելով երկվորյակների: Քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո միանում է լիբերալների կուսակցությանը և հասնում Ատլանտյան ափի հեղափոխական ուժերի գլխավոր հրամանատարի կոչման, սակայն հրաժարվում է ընդունել գեներալի կորումը, քանի դեռ պահպանողականների իշխանությունը չի տապալվել: Երկու տասնամյակների ընթացքում սկսել է 32 զինված ապստամբություն և բոլորն էլ տանուլ տվել: Կորցնելով ողջ հետաքրքրությունը պատերազմի հանդեպ` 1903 թ. ստորագրում է հաշտության Նեերլանդական պայմանագիրը և կրակում կրծքին, սակայն ողջ է մնում: Դրանից հետո գնդապետը վերադառնում է հայրենի Մակոնդո: Եղբոր սիրեկան Պիլար Տերներայից ծնվում է նրանց որդին` Աուրելիանո Խոսեն, իսկ 17 այլ կանանցից, որոնց բերում էին ռազմական գործողությունների ժամանակ, ունենում է 17 զավակ: Ծերության օրերին գնդապետը զբաղվում էր ոսկե ձկնիկների պատրաստմամբ: Գնդապետը մահանում է ծառի տակ միզելիս, որտեղ երկար տարիներ կապված ապրել էր հայրը:
 
==== '''Ամարանտա''' ====
Խոսե Արկադիո Բուենդիայի և Ուրսուլայի երրորդ երեխան: Ամարանտան մեծանում է իր հեռավոր զարմուհի Ռեբեկայի հետ միասին, նրանք միաժամանակ սիրահարվում են իտալացի Պյետրո Կրեսպիին, ով փոխադարձաբար պատասխանում էր Ռեբեկայի զգացմունքներին և այդ ժամանակից սկսած Ռեբեկան դառնում է Ամարանտայի ոխերիմ թշնամին: Ատելության րոպեներին Ամարանտան փորձում էր անգամ թունավորել մրցակցուհուն: Այն բանից հետո, երբ Ռեբեկան ամուսնանում է Խոսե Արկադիոյի հետ, Ամարանտան կորցնում է հետաքրքրությունը իտալացու հանդեպ: Ավելի ուշ Ամարանտան մերժում է նաև գնդապետ Գերինելդո Մարկեսին` արդյունքում մնալով պառաված օրիորդի կարգավիճակում: Նրան սիրահարված էին և նրա հետ սեքս էին տենչում եղբորորդին` Աուրելիանո Խոսեն և եղբորորդու թոռը` Խոսե Արկադիոն: Բայց նա մեռնում է խորը ծերության մեջ կույս մնալով, ճիշտ այն կերպ, ինչպես պատմել էր ինքը` մահը, այն բանից հետո, երբ Ամարանտան վերջացրեց կարել պատանքը:
 
 
==== '''Ռեբեկա''' ====
Ռեբեկան որբ էր: Նրան որդեգրեցին Խոսե Արկադիո Բուենդիան և Ուրսուլան: Ռեբեկան եկավ Բուենդիաների ընտանիք մոտ 10 տարեկան հասակում մի պարկով, որի մեջ նրա ծնողների ոսկորներն էին, ովքեր Ուրսուլայի բարեկամներն էին: Սկզբում աղջնակը վեհերոտ էր, համարյա չէր խոսում և ուներ հող և պատերի ծեփ ուտելու և մատը ծծելու սովորություն: Երբ Ռեբեկան մեծանում է, նրան սիրահարվում է Պյետրո Կրեսպին, բայց նրանց հարսանիքն անընդհատ հետաձգվում էր բազմաթիվ սուգերի պատճառով: Արդյունքում այս սերը Ամարանտային դարձնում է նրա ոխերիմ թշնամին: Խոսե Արկադիոյի վերադարձից հետո ամուսնանում է նրա հետ` հակառակ Ուրսուլայի կամքին: Դրա պատճառով սիրահարված զույգին վտարում են տնից: Խոսե Արկադիոյի մահից հետո Ռեբեկան փակվում է տանը` միայնության մեջ` չարացած ամբողջ աշխարհի վրա: Ռեբական մեռնում է խորը ծերության մեջ մատը բերանում:
 
 
=== '''Երրորդ սերունդ''' ===
==== '''Արկադիո''' ====
Արկադիոն Խոսե Արկադիոյի և Պիլար Տերներայի անօրինական որդին է: Ուսուցիչ է, սակայն գնդապետ Աուրելիանոյի պահանջով իր վրա է վերցնում Մակոնդոյի ղեկավարումը գնդապետի հեռանալուց հետո: Դառնում է դաժան բռնապետ: Արկադիոն փորձում էր արմատահան անել եկեղեցին, սկսվում են քաղաքում ապրող պահպանողականների նկատմամբ հետապնդումները (հատկապես դոն Ապոլինար Մոսկոտեի նկատմամբ): Երբ Արկադիոն պատրաստվում էր գնդակահարել Ապոլինարին նկատողության համար, Ուրսուլան, չդիմանալով, մայրաբար սկսում է ծեծել Արկադիոյին: Տեղեկանալով, որ պահպանողականների ուժերը վերադառնում են` Արկադիոն որոշում է պայքարել նրանց դեմ իր փոքրաթիվ ուժերով: Պարտությունից և պահպանողականների կողմից քաղաքի գրավումից հետո նա գնդակահարվում է:
 
==== '''Աուրելիանո Խոսե''' ====
Գնդապետ Աուրելիանոյի և Պիլար Տերներայի անօրինական որդին: Ի տարբերություն խորթ եղբոր` Արկադիոյի, գիտեր իր ծագման գաղտնիքը և շփվում էր մոր հետ: Դաստիարակվել է մորաքրոջ` Ամարանտայի կողմից, ում սիրահարված էր, բայց չկարողացավ հասնել: Որոշ ժամանակ ուղեկցում էր հորը նրա արշավների ժամանակ և մասնակցում ռազմական գործողություններում: Վերադառնալով Մակոնդո` սպանվում է իշխանություններին չենթարկվելու արդյունքում:
 
==== '''Գնդապետ Աուրելիանոյի մյուս որդիները''' ====
Գնդապետ Աուրելիանոն ուներ 17 որդի 17 տարբեր կանանցից, որոնց ուղարկում էին իր մոտ արշավների ժամանակ «ցեղը լավը դարձնելու համար»: Նրանք բոլորը կրում էին հոր անունը (բայց ունեին մականուններ), կնքվել էին տատի` Ուրսուլայի կողմից, բայց նրանց դաստիարակել էին մայրերը: Առաջին անգամ բոլորը միասին հավաքվել էին Մակոնդոյում, երբ իմացել էին գնդապետ Աուրելիանոյի հոբելյանի մասին: Նրանցից չորսը սկսեցին ապրել և աշխատել Մակոնդոյում: Գնդապետ Աուրելիանոյի դեմ կառավարական ինտրիգների արդյունքում մեկ գիշերվա մեջ սպանվեցին գնդապետի 16 որդիները: Եղբայրներից միայն Աուրելիանո Սիրահարվածին հաջողվեց խույս տալ մահից: Նա երկար ժամանակ թաքնվում էր, և խորը ծերության ժամանակ ապաստան է խնդրում Բուենդիա տոհմի վերջին ներկայացուցիչներից` Խոսե Արկադիոյից և Աուրելիանոյից, ովքեր նրան մերժում են, քանի որ չեն ճանաչում: Սրանից հետո սպանվում է նաև վերջին Աուրելիանոն: Բոլոր եղբայրներին կրակում էին ճակատի մոխրե խաչերին, որը նկարել էր հայր Անտոնիա Իսաբելը և որը նրանք չկարողացան մաքրել, մինչև իրենց կյանքի վերջը:
 
 
=== '''Չորրորդ սերունդ''' ===
==== '''Ռեմեդիոս Գեղեցկուհի''' ====
Արկադիոյի և Սանտա Սոֆիա դե լա Պյեդադի դուստրը: Իր գեղեցկության համար ստացել է Գեղեցկուհի մականունը: Ընտանիքի անդամների մեծ մասը նրան համարում էին մանկամիտ աղջնակ, միայն գնդապետ Աուրելիանո Բուենդիան էր նրան համարում ամենախելամիտը ամբողջ ընտանիքում: Բոլոր տղամարդիկ, ովքեր արժանանում էին նրա ուշադրությանը, տարբեր հանգամանքներում մահանում էին, ինչն էլ վատ համաբվ բերեց Ռեմեդիոսին: Սպիտակեղենը հավաքելու ժամանակ թեթև քամուց համբարձվեց երկինք:
 
==== Խոսե Արկադիո Երկրորդ ====
Արկադիոյի և Սանտա Սոֆիա դե լա Պյեդադի որդին է, Աուրելիանո Երկրորդի երկվորյակ եղբայրը: Նրանք ծնվեցին Արկադիոյի սպանությունից հինգ ամիս անց: Երկվորյակները, գիտակցելով միմյանց նմանությունը, փոքր հասակում սիրում էին փոխվել տեղերով: Ժամանակի ընթացքում խառնաշփոթը միայն ավելացավ: Ուրսուլան կարծում էր, որ ընտանեկան բնավորությունների անհամապատասխանության պատճառով նրանք այուամենայնիվ խառնվել են: Խոսե Արկադիո Երկրորդը մեծացավ նիհար, ինչպես գնդապետ Աուրելիանոն: Գրեթե 2 ամիսների ընթացքում եղբոր հետ կիսում էր միևնույն կնոջը` Պետրա Կոտեսին, բայց հետո լքեց նրան: Աշխատում էր բանանի ընկերությունում, հետագայում դարձավ արհմիութենական առաջնորդ, ջրի երես հանեց կառավարության մեքենայությունները: Ողջ մնաց խաղաղ ցույցի աշխատողների վրա կրակոցներից հետո և արթնացավ գնացքում, որը դեպի ծովն էր տանում ավելի քան 3000 աշխատողների, ծերերի, կանանց և երեխաների դիակներ: Այս դեպքից հետո խելագարվեց և կյանքի մնացաց մասն անցկացրեց Մելկիադես սենյակում` ուսումնասիրելով նրա թղթերը: Մահացավ եղբոր` Աուրելիանո Երկրորդի հետ միաժամանակ: Արդյունքում թաղման խառնաշփոթի ժամանակ Խոսե Արկադիոյի դագաղը թաղեցին Աուրելիանո Երկրորդի գերեզմանում:
 
==== '''Աուրելիանո Երկրորդ''' ====
Արկադիոյի և Սանտա Սոֆիա դե լա Պյեդադի որդին է, Խոսե Արկադի Երկրորդի երկվորյակ եղբայրը: Մեծացավ հաղթանդամ ինչպես պապը` Խոսե Արկադիո Բուենդիան: Շնորհիվ իր և Պետրա Կոտեսի միջև կրքոտ սիրո, նրա անասունները բազմանում էին անհավատալի արագությամբ, և կարճ ժամանակում Աուրելիանո Երկրորդը դարձավ Մակոնդոյի ամենահարուստ մարդկանցից մեկը: Դրանով հանդերձ նա շատ ուրախ և հյուրասեր մարդ էր: Ամուսնացավ նա, իհարկե, ոչ թե Պետրա Կոտեսի, այլ Ֆերնանդա դել Կարպիոյի հետ, որին երկար փնտրեց դիմակահանդեսից հետո` նրա մասին իմանալով միայն մի բան. նա ամենագեղեցիկ կինն էր ամբողջ աշխարհում: Նրանք ունեցան երեք զավակ` Ամարանտա Ուրսուլան, Խոսե Արկադիոն և Ռենատա Ռեմեդիոսը, ում հետ հատկապես հայրը շատ մտերիմ էր: Անընդհատ տեղափոխվելով կնոջից սիրուհու մոտ` մահացավ, ինչպես խոստացել էր, օրինական կնոջ` Ֆերնանդայի կողքին կոկորդի ուռուցքից եղբոր` Խոսե Արկադիո Երկրորդի հետ միաժամանակ: