«Էլեկտրամագնիսականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը հեռացնում է․: si:විද්යූත් චුම්භක බලය (missing)
No edit summary
Տող 10.
 
Էլեկտրամագնիսական փոխազդեցությունը տարբերվում է [[թույլ փոխազդեցություն|թույլ]]<ref>Թույլ փոխազդեցությունն արագ նվազում է այն հաղորդողի՝ վեկտորական W կամ Z բոզոնի մեծ զանգվածի պատճառով</ref> և [[ուժեղ փոխազդեցություն|ուժեղ]]<ref>Հեռավորության աճին զուգընթաց ուժեղ փոխազդեցությունը քվարկների միջև ավելի դանդաղ է նվազում, ավելի ճիշտ, ըստ ամենայնի դատելով, այն հեռավորությունից կախված չի նվազում, սակայն ազատ վիճակում դիտարկվող բոլոր հայտնի մասնիկները չեզոք են «ուժեղ լիցքի»՝ [[գունային լիցք|գույնի]] հանդեպ, քանի որ կամ ընդհանրապես քվարկներ չեն պարունակում, կամ ներառում են մի քանի քվարկներ, որոնց գույների գումարը զրո է, այդ պատճառով հիմնականում ուժեղ փոխազդեցությունը՝ գլյուոնային դաշտը, կենտրոնացված է «գունավոր» քվարկների միջև՝ բաղադրյալ մասնիկի ներսում, իսկ դրանից դուրս տարածվող «մնացորդային մասը» շատ փոքր է և արագ նվազում է </ref> փոխազդեցություններից իր հեռազդեցության բնույթով՝ երկու լիցքերի փոխազդեցության ուժը նվազում է հեռավորության երկրորդ աստիճանի օրենքով (տե՛ս [[Կուլոնի օրենք]]ը): Նման օրենքով է նվազում նաև [[ձգողականություն|գրավիտացիոն փոխազդեցությունը]]: Լիցքավորված մասնիկների էլեկտրամագնիսական փոխազդեցությունը էապես մեծ է գրավիտացիոնից, և միակ պատճառը, որ էլեկտրամագնիսական փոխազդեցությունը մեծ ուժով չի դիտվում տիեզերական բնույթի մասշտաբներում, մատերիայի էլեկտրաչեզոքությունն է, այսինքն՝ Տիեզերքի յուրաքանչյուր տիրույթում դրական և բացասական լիցքերի հավասար քանակով առկայությունը:
 
Եթե էլեկտրամագնիսական փոխազդեցության շնորհիվ առաջացած ուժերը ձգողական են,ապա երկու կամ ավելի թվով մասնիկներ կարող են կազմել կապված վիճակ: Այդ հանգամանքն ընկած է մատերիայի հիմնական բաղադրիչ մասերի՝ [[ատոմ]]ների կամ [[մոլեկուլ]]ների գոյության հիմքում: Յուրաքանչյուր նյութի քիմիական կառուցվածքը, ագրեգատային վիճակը և հատկությունները (ֆեռոմագնիսականություն, [[գերհաղորդականություն]] և այլն) պայմանավորված են էլեկտրոնների և միջուկների էլեկտրամագինիսական փոխազդեցությամբ:
 
Դասական (ոչ քվանտային) շրջանակներում էլեկտրամագնիսական փոխազդեցությունը նկարագրվում է [[դասական էլեկտրադինամիկա]]յով: