«Խոզեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: en:Suidae
No edit summary
Տող 6.
Մարմնի երկարությունը մինչև 2 մ է, պոչինը՝ 20–25 սմ, էգերի կենդանի զանգվածը 125 կգ է, արուներինը՝ 250– 300 կգ: Ընտանի խոզից տարբերվում է մարմնի ամուր կառուցվածքով, ավելի մեծ գլխով, սուր սեպաձև երկար դնչով: Ստորին ծնոտի 2 կողքերից դուրս են ցցված 2 սուր եռանկյունաձև ժանիքներ: Մազածածկը զարգացած է. ունի խոզան և ենթաբուրդ: Մարմնի վերին մասը դարչնագույն է՝ տարբեր երանգներով, ձագինը՝ բաց գույնի երկայնակի շերտերով: Տեսողությունը թույլ է զարգացած, հոտառությունն ու լսողությունը՝ լավ: Վայրի խոզերը նստակյաց կյանք են վարում. ցերեկը թաքնվում են, մթնշաղին և գիշերները՝ ակտիվանում: Ամենակեր են. սնվում են անտառային պտուղներով (տանձ, խձոր, սալոր, կաղին, հաճար, շագանակ), պալարներով, խոտաբույսերով, միջատներով, կրծողներով, սողուններով և այլն: Ունենում են 4–8 (հազվադեպ՝ 10–16) խոճկոր, որոնք 7–10 օր կերակրվում են միայն կաթով, ապա 3 ամիս՝ նաև բուսական կերով: Մարմնակազմը ծանր է ու կոպիտ. իր ցեղակցի կողքին հսկա է թվում: Դունչը երկար է՝ կարճ, շարժուն կնճիթով: Մազածածկը նոսր է: Ապրում են հոտերով (բոլուկ): Քնում են գիշերը, սնվում ցերեկը, 2–3 անգամ ավելի շատ խոճկորներ են ունենում:
Ընտանի ցեղական խոզերի կենդանի զանգվածը հասնում է մինչև 500 կգ-ի, ծնում և սնում են 10–12-ից մինչև 28–32 խոճկոր (տարին 2 անգամ):
ՀՀ-ում մսատու [http://www.shirak.agro.am/index.php?id=523 խոզաբուծությունը] կենտրոնացված է հյուսիսարևելյան և Արարատյան դաշտի տարածաշրջաններում: Բացի խոշոր սպիտակից, բուծվում են նաև լանդրաս, ուելս, ուկրաինական, տափաստանային սպիտակ և հյուսիսկովկասյան խոզերի ցեղերը:
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խոզեր» էջից