«Ջոակինո Ռոսսինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 1054008 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.70.50.74 (քննարկում)
Տող 6.
Ջոակինո Ռոսինին ծնվել է [[1792]] թվականին իտալական [[Պեզարո]] փոքրիկ քաղաքում: Ռոսինիի հայրը գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի և տղան մեծացավ երաժշտական միջավայրում: Հենց որ ի հայտ եկավ տղայի երաժշտական տաղանդը, նրան ուղարկեցին [[Բոլոնիա]]՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնի մշակման համար: [[1807]] թվականին Ռոսինին սկսեց կոմպոզիցիայի դասեր ստանալ աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց ընդհատեց ուսումը, հենց որ անցան պարզ կոնտրապունկտի դասերը, քանզի Մատեի կարծիքով, վերջինիս տիրապետումը լիովին բավարար էր օպերա գրելու համար:
Ռոսինիի առաջին փորձը եղավ «Ամուսնական օրինագիծ» (իտալ. La cambiale di matrimonio, [[Վենետիկ]]ի «Սան Մոզե» թատրոնում, [[1810]] թ.) մեկ գործողությամբ օպերան, որն իր վրա փոքր ուշադրություն հրավիրեց, ինչպես երկրորդը՝ «Տարօրինակ պատահար» (իտալ. L'equivoco stravagante, Բոլոնիա, [[1811]] թ.): Սակայն այնքանով դուր եկան, որ Ռոսինին գործի լծվեց և [[1812]] թվականին արդեն գրեց հինգ օպերա: Հաջորդ տարի Վենետիկի «[[Լա Ֆենիչե]]» թատրոնի բեմում բեմադրվեց «[[Տանկրեդ]]»-ը, ապա «[[Իտալուհին Ալժիրում]]» օպերան, որոնք մեծ հաջողություն ունեցան:
 
Բայց Ռոսինիին մեծ հաղթանակ բերեց [[Հռոմ]]ի «Արջենտինա» թատրոնում [[1816]]-ին բեմադրված նրա «[[Սևիլյան սափրիչ (օպերա)|Սևիլյան սափրիչը]]»: Օպերան Հռոմում դիմավորեցին մեծ անվստահությամբ, քանզի մարդիկ համարում էին համարձակություն, որ ինչ-որ մեկը հանդգնել է նույն սյուժեով օպերա գրել [[Ջովանի Պաիզիելո]]յից հետո: Ռոսինիի օպերայի առաջին ներկայացումը նույնիսկ սառն ընդունեցին: Երկրորդ ներկայացումը, թեև թևաթափված Ռոսինին չղեկավարեց, հակառակը, ունեցավ արբեցնող հաջողություն: Հասարակությունը նույնիսկ այդ առթիվ ջահերով երթ կազմակերպեց:
 
Նույն տարում [[Նեապոլ]]ում հաջորդեց «Օթելլո» օպերան, որում Ռոսինին բոլորովին դուրս մղեց recitativo secco (վոկալ երաժշտական ձև, որը չունի սիմետրիկ ռիթմ), ապա «[[Մոխրոտը (օպերա)|Մոխրոտը]]»՝ Հռոմում և «Գող կաչաղակը» [[1817]] թվականին Միլանում: [[1815]] – [[1823|23]] թվականներին Ռոսինին պայմանագիր կնքեց թատերական ձեռնարկատեր Բարբայայի հետ, ըստ որի տարեկան 12 հազար լիրա վարձատրության դիմաց պարտավորվեց ամեն տարի երկու նոր օպերա գրել: Այդ շրջանում Բարբայայի ձեռքին էին ոչ միայն Նեապոլի թատրոնը, այլև «[[Լա Սկալա]]» թատրոնը [[Միլան]]ում և [[Վիեննա]]յի Իտալական թատրոնը:
 
[[1821]] թվականին Ռոսինին ամուսնացավ երգչուհի Իզաբելա Կոլբրանի հետ: [[1823]] – ին Լոնդոնի թագավորական թատրոնի տնօրենի հրավերքով կոմպոզիտորը մեկնեց [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիա]], որտեղ նրան հինգամսյա աշխատանքի դիմաց վճարում են 7000 ֆունտ ստերլինգ: [[1824]] –ին Ռոսինին [[Փարիզ]]ում ստացավ Իտալական թատրոնի տնօրենի պաշտոնը: