«Ջովաննի Բատիստա Պերգոլեզի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: fa:جیوانی باتیستا پرگولزی
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ջովաննի Պերգոլեզիի իսկական ազգանունը ''Դրագի'' էր ''(Draghi)'', բայց երբ նրա ընտանիքը [[Մարկե]]ի [[Պերգոլա]] քաղաքից տեղափոխվեց Եզի, նրանց տրվեց «Պերգոլեզի» մականունը, որ բառացիորեն նշանակում է «պերգոլացիներ»։ [[1726]] թվականից սկսյալ նա երաժշտական կրթություն է ստանում [[Նեապոլ]]ի կոնսերվատորիայում, որտեղ մեծ համբավ ստացավ նաև որպես տաղանդավոր [[ջութակ]]ահար։ [[1732]] թվականին Պերգոլեզին նշանակվեց Նեապոլ շրջանի իշխաններից մեկի երաժշտական խմբի [[կապելմեյստեր]], և այնտեղ էլ ստեղծեց իր հայտնի նեապոլյան [[բուֆֆ-օպերա]]ն՝ [[Սիրահարված եղբայրը|«Սիրահարված եղբայրը»]] (''"Lo frate 'nnammorato"'')՝ գրված [[նեապոլյան լեզու|նեապոլյան լեզվով]], ինչպես նաև՝ մեկ [[եկեղեցական ծես|պատարագ]]։ Երկու ստեղծագործություններն էլ ջերմորեն ընդունվեցին։ [[1733]] թվականին նա ստեղծեց իր [[Հպարտ գերին|«Հպարտ գերին»]] (''"Il prigionier superbo"'') [[սերիա-օպերա]]ն, որը հսկայական հաջողություն ունեցավ հատկապես այդ օպերայի «Սպասուհին՝ տիրուհի» [[միջերգանք]]ի շնորհիվ։ [[1734]] թվականին Պերգոլեզին նշանակվեց Նեապոլ քաղաքի կապելլայի կապելմեյստերի տեղակալ, և մայիսին ուղևորվեց [[Հռոմ]]՝ իր պատարագներից մեկի կատարումը երաժշտավարելու համար։ Պերգոլեզիի հաջորդ օպերաներն ընդունվում էին չափավոր կերպով։ Նրա առողջական վիճակն սկսեց վատթարանալ և [[1736]] թվականին նա լքեց Նեապոլը և ապաստան գտավ Նեապոլից ոչ հեռու գտնվող Պոցցուոլիի [[կնգուղակիրներ|կնգուղակիր]] վանականների մենաստանում, որտեղ և ավարտեց իր վերջին ստեղծագործությունը՝ հռչակավոր [[Ստաբատ մատեր|«Ստաբատ մատերը»]] (''"Stabat mater"'')։ Ջովաննի Պերգոլեզին վախճանվեց ծայրաստիճան աղքատության մեջ, 26 տարեկան հասակում՝ [[թոքախտ]]ից, և թաղվեց Պոցցուոլիի Մայր տաճարի մոտ։
 
== Ներդրումն արվեստի մեջ ==
 
Պերգոլեզիի համբավը զգալիորեն աճեց իր մահվանից հետո։ Որոշ դեպքերում նրա ստեղծագործության շուրջ սուր միջադեպներ են տեղի ունեցել, որոնցից մեկն է [[1752]] թ. [[Փարիզ]]ում տեղի ունեցած այսպես կոչված "la guerre des bouffons" («[[Բուֆոնների պատերազմը]]»), երբ ընդհարվեցին ֆրանսիական և իտալական օպերայի սիրահարները՝ «Սպասուհին՝ տիրուհի» [[միջերգանք]]ի բեմադրությունից հետո։ Շատ ժամանակ չանցած երևան եկան կեղծարար կոմպոզիտորներ, որոնք փորձում էին պատճենել և խարդախել Պերգոլեզիի գործերը։ Այդ միտումը կոչվեց «պերգոլեզիանա»։ Այդ առումով կասկածի ենթակա ստեղծագործություններից է համարվում, ի շարս այլոց, [[Իգոր Ստրավինսկի|Իգոր Ստրավինսկու]] [[Պուլչինելլա|«Պուլչինելլա»]] [[բալետ]]ում օգտագործված գործիքային երաժշտությունը ([[1920]] թ.)։
 
Պերգոլեզիի լուրջ ոճն ամենալավ կերպով է արտահայտված «Ստաբատ մատերում» և իր պատարագներում, որտեղ աչքի են ընկնում մեծածավալ խմբական և գործիքային ելույթները վարպետորեն ղեկավարելու նրա ունակությունները։
Տող 16 ⟶ 17՝
[[Կատեգորիա:Հունվարի 4 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1736 մահեր]]
[[Կատեգորիա:Մարտի 16 մահեր]]
[[Կատեգորիա:Թոքախտից մահացածներ]]