«Երվանդաշատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Երվանդաշատ''', [[Երվանդունիներ]]ի թագավորության վերջին մայրաքաղաքը։ Հիմնադրել է [[ԵվանդԵրվանդ Դ Վերջին]] թագավորը մ.թ.ա. IIIդ. վերջին, [[Այրարատ]] նահանգի Երասխաձոր գավառում։ Երվադդը արքունիկը փոխադրում է միակտուր ապառաժ բլուրի վրա, որը շրջապատում է Երասխը, կառուցում նոր մայրաքաղաք։ Նա բլուրը պարսպատում է, պատերի մեջ դնում է պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները կառուցում երկաթե սանդուղքներ, և դրանց մեջ՝ որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով, քաղաքին ջուր մատակարարելու համար մինչև գետի մակերևույթը, պարիսպների տակ տեղ–տեղ փորել է տալիս։ Սակայն մայրաքաղաքը տեղափոխվել է ոչ այնքան բնակլիմայական պայմաննորի, որքան քաղաքական անցքերի պատճառով. [[Արմավիր]]ին տիրել է Արտաշեսը, ուստի Երվանդը հարկադրված էր նոր մայրաքաղաք հիմնադրել։ Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, որտեղ բացի հայերից բնակվել է նար [[Տիգրան Մեծ]]ի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։
Երվանդաշատը 360–ական թթ. կործանել են պարսից զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։