«Ներսես Ե Աշտարակեցի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (վերադարձում երջանիկի վերջին տարբերակի)
1840-ական թթ. կեսից Ներսես Աշտարակեցու ուշադրության կենտրոնում առավելապես տնտեսական խնդիրներն էին: Նրա առաջնահերթ նպատակն է դարձել վերականգնել կաթողիկոսի՝ ''«Պոլոժենիե»''-ով ոտնահարված իրավունքները: Դրա համար հարկ էր կայունացնել Հայ եկեղեցու տնտեսական վիճակը: Նրա գահակալությունը եղել է անզիջում պայքար Հայ եկեղեցու ազգային ավանդական կարգի պահպանման համար, և այդ պայքարում կաթողիկոսը հաճախ է անտեսել ''«Պոլոժենիե»''-ն և գործել ինքնուրույն: Իր ձեռքում կենտրոնացնելով եկեղեցական ողջ իշխանությունը՝ Ներսես [[Կաթողիկոս]]ը չի համալրել Սինոդի կազմը, ամլության է մատնել նրա գործունեությունը՝ չհաստատելով Սինոդի արձանագրությունները: Թեմերում իր նշանակած ներկայացուցիչների միջոցով սահմանափակել է թեմակալ առաջնորդների իրավունքները և աչալրջորեն վերահսկել աթոռապատկան եկամուտները:
 
Չբավարարվելով այդ ամենով՝ կազմել է տվել Հայ եկեղեցու նոր կանոնադրություն, որով Հայ եկեղեցու գործերի վարչությունը կենտրոնացվել է կաթողիկոսի ձեռքում: Իր հիմքում ունենալով Հայ եկեղեցու ավանդական կարգը, այն իրենից ներկայացրել է ''«Պոլոժենիե»''-ին բոլորովին հակադիր մի կանոնադրություն: Այդ պատճառով այն չի ներկայացրել ցարական կառավարության հաստատմանը՝ քաջ գիտակցելով, որ վերջինս հավանություն չի տալու դրան, սակայն գործել է համաձայն Հայ եկեղեցու կանոնադրության իր տարբերակի: Դրանով նա ի չիք է դարձրել ցարական կառավարության հետապնդած նպատակները: Կաթողիկոսը, շատ շուտ հասու լինելով ցարիզմի իրական նպատակներին և ազատվելով [[Ռուսաստան]]ի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու պատրանքներից, իր տիրական ձեռքով ուղղություն է տվել ազգային-պահպանողական մի հոսանքի, որի խնդիրն ամենից առաջ Հայ եկեղեցու ազգային ոգու և ավանդական կարգի պահպանումն էր:
 
1826-1828թթ1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի առաջին օրերից սկսած` Ներսես Աշտարակեցին կազմակերպչական մեծ աշխատանք է կատարում հայության մեջ: Պատերազմի սկզբին նա մի հայրենասիրական կոչ է ուղղում բովանդակ հայ ժողովրդին:, որով հարդորում էր զենք վերցնել և ռուս զինվորների հետ ուս ուսի տված կռվել թշնամու դեմ: Թիֆլիսում կազմակերպելով հայկական կամավորական ջոկատներ` մասնակցում է ռուսական զորքերի երևանյան երրորդ արշավանքին: 1827 թ. ռուսական զորքերը կամավորական ջոկատների հետ միասին գրավում են Երևանը: Մի քանի օր անց ստեղծվում է Երևանի ժամանակավոր վարչություն, որի կազմի մեջ ընդգրկվում է նաև Ներսես Աշտարակեցին: Նրա ջանքերով անմիջապես կազմվում է 1000 հոգուց բաղկացած հայկական մի զորամաս, որը ռուսական զորքերի հետ ապահովելու էր կարգ ու կանոնը երկրում:
Ներսես արքեպիսկոպոսի ռուսանպաստ դիրքորոշումը, ռուսական զորքերին ու իշխանություններին ցույց տված ծառայությունները բազմիցս արժանանում են ցարական կառավարության բարցձր գնահատականին: 1828 թ. հունվարին Ներսես Աշտարակեցուն շնորհվում է Ալեքսանդր Նևսկու շքանշան:
Ներսես Աշտարակեցին իր եռանդուն գործունեությունը շարունակում է նաև ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ Արևելյան Հայաստանը միացվում է Ռուսաստանին: Նրա գլխավոր հոգսը դառնում է պարսկահայերի ներգաղթի կազմակերպումը: Գիտակցելով ներգաղթի կարևորությունը հայերի ազգահավաքման գործում` Ներսես Աշտարակեցին հատուկ պատվիրակների միջոցով բացատրական լայն աշխատանք է ծավալում պարսկահայերի շրջանում` հորդորելով նրանց գաղթել Արևելյան Հայաստան: Իսկ երբ սկսվում է գաղթը, նա ջանք չի խնայում` հայկական մարզում գաղթականների ընդունման, բնակեցման և կյանքի համար քիչ թե շատ տանելի պայմանների ստեղծման համար:
 
[[Կատեգորիա:1770 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Փետրվարի 13 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1857 մահեր]]
[[Կատեգորիա:Փետրվարի 13 մահեր]]
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]
[[Կատեգորիա:Աշտարակ քաղաքում ծնվածներ]]
Անանուն մասնակից