«Վիշապ (գերբնական էակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ +wikify
չNo edit summary
Տող 1.
{{wikify}}
ՎԻՇԱՊ,'''Վիշապ'''՝ երևակայական, գերբնական էակ շատ ժողովուրդների առասպելաբանություններում։ Սովորաբար պատկերվել է թևավոր օձի կամ տարբեր կենդանիների տարրերի համադրմամբ։ Ենթադրվում է, Վիշապի կերպարում միահյուսվել են երկինքն ու երկիրը՝ վերին (թռչուններ)և ստորին (օձ)հակադիր աշխարհները։ Ուսումնասիրողների կարծիքով՝ Վիշապի մասին առասպելների հիմքում ընկած է քաոսի ու տիեզերքի հակամարտության առասպելի նախնական մոտիվը, որը հնդեվրոպական ժողովուրդների ավանդական պատկերացումներում առնչվել է ամպրոպին, ամպրոպային հողմին։ Ըստ հնագույն հավատալիքների, Վիշապը բարձրանում է երկինք կամ երկնքից իջնում երկիր՝ առաջացնելով ամպրոպային փոթորիկներ, պտտահողմեր, կլանում արևը՝ առաջացնելով խավարում։ Հին Արևելքի մի շարք երկրներում Վիշապը պաշտվել է իբրև ջրային տարերքի, պտղաբերության ու հարստության հովանի, իսկ ավելի ուշ դարձել ահեղության, իշխանության խորհրդանիշ։ Որոշ ուսումնասիրողների ենթադրությամբ՝ Վիշապը նախապես պաշտվել է իբրև ջուր, անձրև և հարստություն պարգևող ոգի,որն իր պոչը քարշ տալով երկրի վրա՝ նշագծել է ջրանցքներ փորելու ուղիները։ Գրեթե բոլոր առասպելաբանություններում ընդհանուր է աստվածության կամ դյուցազնի ձեռքով Վիշապի սպանությունը և նրա կլանած ջրերի, հսկած գանձերի, ինչպես նաև նրան զոհաբերվող կույսերի ազատումը։ Ըստ հին հայկական առասպելի, Վիշապի դեմ մարտնչում և հաղթուն է [[Վահագն Վիշապաքաղ]] աստվածը։
 
[[category: Հայկական աստվածություններ]]
 
 
 
[[ka:ვეშაპი (ძეგლი)]]
[[ru:Вишапы]]