«Կլարա Շուման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
==Կենսագրություն==
===Վաղ շրջան===
Կլարայի ծնվելուց հետո մայրը նրան լքել է, թողնելով աղջկա հոր՝ դաշնամուրի հայտնի ուսուցիչ Ֆրիդրիխ Վիկի հետ: Հայրը մտադրություն ուներ իր աղջկան դարձնել վիրտուոզ դաշնակահարուհի: Դաշնամուրի վրա կատարած մանրակրկիտ աշխատանքը իր արդյունքը տվեց: Ինը տարեկան հասակում Կլարան նվագում է իր առաջին մենահամերգը: Հանդիսատեսը ապշած էր: [[19-րդ դար]]ում կանայք չէին զբաղվում իրենց անձնական կարիերայով: Կլարան դարձավ իր դարի առաջին հայտնի կին դաշնակահարներից մեկը: Շրջագայել է ամբողջ [[Եվրոպա]]յում, նվագել է պալատում տարբեր միապետների համար: Չորս ձեռքի համար գրված ստեղծագործություններով հանդես է եկել [[Պոլինա Վիարդո-Գարսիա]]յի հետ: Արժանացել է բոլորի հարգանքին և սիրուն: [[Ֆերենց Լիստ]]ի հետ մրցույթում ճանաչվել է հաղթող:
 
===Ամուսնություն===
Տող 14.
1854 թվականին Ռոբերտ Շումանի առողջական վիճակը կտրուկ վատանում է: Նրան տեղափոխում են հոգեբուժական հիվանդանոց, որտեղ էլ նա մահանում է երկու տարի անց: Կլարայի կյանքում մեծ նշանակութուն է ունեցել կոմպոզիտոր [[Յոհաննես Բրամս]]ի և ջութակահար [[Յոզեֆ Յոախիմ]]ի հետ ունեցած ընկերությունը: Նա կատարել է Բրամսի ստեղծագործությունները և դուետով հանդես է եկել Յոախիմի հետ: Հետագայում տվել է դաշնամուրի դասեր և հանդես է եկել համերգներով: Որպես կոմպոզիտոր գրել է 4 պոլոնեզ դաշնամուրի համար, տարբեր կապրիսներ և վալսեր դաշնամուրի համար, վարիացիաներ Ռոբերտ Շումանի թեմայով, տարբեր երգեր, տրիո դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար և այլն:
 
Նրա աղջիկներից երկուսը դարձել են դաշնակահարուհիներ, իսկ տղան՝ Ֆելիքսը բանաստեղծ: Կլարա Շումանը 19-րդ դարի հազվագյուտ կին կոմպոզիտորներից է [[Ֆաննի Մենդելսոն]]ի և Սեսիլ Շամինադի հետ: Թաղված է իր ամուսնու կողքին՝ [[Բոնն]]ի Հին գերեզմանոցում:
 
{{ՎՊԵ|Clara Schumann}}
{{DEFAULTSORT:Շուման, Կլարա}}
[[Կատեգորիա:Գերմանացիներ]]
[[Կատեգորիա:Դաշնակահարներ]]