«Հուդա Իսկարիովտացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: ta:யூதாசு இஸ்காரியோத்து; կոսմետիկ փոփոխություններ
չ clean up, replaced: եւ → և (2) oգտվելով ԱՎԲ
Տող 14.
# Եթե [[Հիսուս Քրիստոս|Քրիստոս]] Հուդային հանդիմաներ, ապա Հուդան ավելի հանդուգն կդառնար, քանզի այդպիսին են չարի ծառաները. քանի դեռ ծածուկ է գործը, այն ահով են կատարում, բայց երբ հայտնի է դառնում, այն ժամանակ սկսում են համարձակ գործել:
# Եթե Հուդան հանդիմանվեր, միգուցե ժամանակից շուտ մատներ Հիսուսին:
# Հնարավոր էր նաև հանդիմանությունը պատճառ դառնար, որպեսզի Հուդան թողներ Վարդապետին և հեռանար. այդ ժամանակ կխափանվեր Փրկչի մատնությունը, որ սահմանել էր Հայրը աշխարհի փրկության համար: Նախասահմանել ասելով` նկատի չունենք, թե Հուդային հարկադրաբար բերեց մատնության, այլ` նկատի ունենք [[Աստված|Աստծո]] ամենագիտությունը:
# Քրիստոս չհանդիմանեց Հուդային, քանզի գիտեր, որ եթե ասեր էլ, միևնույն է, Հուդան չէր ուղղվելու. դրա համար էլ սրբությունը չտրվեց շանը և մարգարիտները` խոզին (հմմտ. Մատթ. 7:6) :
 
Գրեթե նույն է նաև մատնության պարագան: Բանն այն է, որ Հուդայի պատկերացումները Ուսուցչի գործի մասին աղավաղված էին: Այդպես էր նաև մյուս աշակերտների մոտ. նրանց համար դժվար էր փոխել բոլոր այն պատկերացումները, որ ունեին [[Մեսիա]]յի գալուստի վերաբերյալ: Փրկիչը նրանց պատկերացմամբ պիտի աշխարհ գար աշխարհիկ իշխանությամբ, որպես իրական թագավոր և պիտի ոչնչացներ բոլոր թշնամիներին ու չարին` ընտրյալ ազգի` հրեաների համար ապահովելով Հազարամյա երջանիկ թագավորությունը: Ահա այսպիսի թագավորության և իշխանի բացակայությունը Հուդայի ներսում հիասթափություն է առաջացնում, նրա մեջ չարության զգացում ծնում և մղում դավաճանական քայլի: [[Ավետարան]]ը որպես մատնության հիմնական պատճառ և նպատակ տալիս է արծաթը, սակայն պնդել, թե Հուդան ղեկավարվում էր միայն ագահությամբ և արծաթասիրությամբ, նշանակում է անիրավացիորեն պարզունակացնել ավետարանական ողբերգությունը :
Տող 21.
Հետաքրքրական է այն, որ հենց ինքը` Հիսուսն էլ Հուդային, թեև ոչ բացահայտորեն, անվանում է սատանա` ասելով «ձեզանից մեկը սատանա է» (Հովհ. 6:71): Բացի վերը նշած Տասներկուսից, որ հետագայում պիտի դառնային քրիստոնեության տարածողներն աշխարում, կայինևս [[72 աշակերտներ]] (Ղուկ. 10:1), ինչպես նաև Հիսուսին հետևող մի հոծ բազմություն: Քրիստոս երբեք չէր զլանում Իր քարոզները խոսել նաև վերջինների համար: Ահա այդպիսի քարոզխոսություններից էր նաև [[Կափառնաում]]ում խոսված քարոզը (Հովհ. 6:26-60), որի ժամանակ Քրիստոսի վարդապետությունն ալեկոծություն առաջ բերեց լսողներից շատերի մտքում և հոգում այնպես, որ շատերը հետ քաշվեցինև այլևս Նրա հետ չէին շրջում (հմմտ. Հովհ. 6:67): Հիսուս, իհարկե, քաջ գիտեր, որ այդպես է լինելու, ուստի դարձավ Տասներկուսինև հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք նրանք էլ միտք ունեն հեռանալու (Հովհ. 6:68): Վարդապետի հարցին առաջինը պատասխանում է միշտ անհամբեր ու բորբոքվող [[Պետրոս առաքյալ|Պետրոս]]ը .«Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես: Եվ մենք հավատացինք և ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը` Աստծու Որդին» (Հովհ. 6:69-70): Պետրոսի այս խոսքերին արձագանքեցին նաև ընկերները, նրանց հետ նաև Իսկարիովտացի Հուդան: Երբ Հիսուս լսեց Իր ընտրյալների խոսքերը, նրանց ինչ-որ ձևով փորձեց հասկացնել, որ այդ խոսքերին այնքան էլ չի հավատում. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ` Տասներկուսիդ. և ձեզանից մեկը սատանա է»,- ասաց նա: Աշակերտների վերաբերմունքին [[Հովհաննես Ավետարանիչ]]ը չի անդրադառնում, այլ միայն բավարարվում է ասելով, որ Հիսուս նկատի ուներ Հուդային (Հովհ 6:72) : Թե ինչո՛ւ է Բարձրյալի Որդին Իսկարիովտացուն անվանում «սատանա», սբ. Գր. Տաթևացին հիմնավորում է 4 պատճառներով.
 
# Հուդան ոչ թե բնությամբ էր [[սատանա]], այլ` սատանայական կամքի հետևմամբ:
# Հուդան համախոհ եղավ Փրկչի սպանությանը:
# Ինչպես սատանան չարախոսեց Աստծուն, այնպես էլ` Հուդան:
# Սատանան խռովեցրեց երկնայիններին (տես Հրեշտակներ), իսկ Իսկարիովտացին` երկրայիններին ու Առաքյալների դասին:
 
Հիսուսի կողմից Հուդայի` սատանա անվանվելու վերաբերյալ կան մի քանի այլ մեկնություններ ևս: Դրանցից մեկում, որ պատկանում է սբ. [[Սուրբ Եփրեմ Ասորի|Եփրեմ Ասորուն]], գրված է, որ Հիսուս այդպես է ասել, որպեսզի ներկաները հետագայում հասկանան, որ Փրկիչը ընտրել է մատնիչ աշակերտին` կանխավ իմանալով նրա` մատնիչ լինելու մասին, և չի տալիս մատնիչի անունը, քանզի չի ուզում վարկաբեկել նրան, եթե հանկարծ նա ապաշխարի : Մեկ այլ մեկնությամբ Քրիստոս հայտնում է Իր գիտությունը մատնիչ-սատանայի մասին, որպեսզի [[Առաքյալներ]]ը` որպես Քրիստոսին մշտապես հետևողներ, չընկնեն ավելորդ անձնապաստանության մեջ: Նա հայտնում է, որ իրենց մեջ կա մեկը, որ շատ մոտ է գտնվում սատանային: Իսկարիովտացու բոլոր քայլերն աստիճանաբար տանում էին Քրիստոսի մատնությանը, թեև ինքն էլ դեռևս պարզորեն չէր գիտակցում իր այդ նպատակը :
Տող 61.
 
== Աղբյուրներ ==
 
 
# Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Ս. Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004: