«Էզոթերիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: ru:Эзотеризм
չ clean up, replaced: ) - → ), oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Էզոթերիզմ''' ({{lang-grc| ἐσωτερικός}} — ներքին), - հայերեն նաև գաղտնագիտություն։ Էզոթերիզմը փիլիսոփայական կատեգորիա է, որը ենթադրում է աշխարհաստեղծման գաղտնիքների ճանաչումն ու ուսումնասիրությունը, համաձայն այս կամ այն փիլիսոփայական դպրոցի, կամ միաբանության՝ եղբայրության սահմանումների։ Միաժամանակ, տերմինը կարող է օգտագործվել որևէ ծիսական արարողակարգի կամ արարողության թաքնված «էզոթերիկ» բնույթի նկարագրման համար։ Իմաստային առումով այն ենթադրում է գիտելիքների, գրականության և սահմանումների որոշակի գաղտնիության մարդկանց լայն շրջանակներից, որով և ստացել է իր հականիշը՝ [[էկզոթերիզմ]]. տերմին, որը ենթադրում է գիտելիքներ հասարակության լայն՝ չլուսավորված շրջանակների համար։
 
==Բացատրություն՝ էզոթերիկա - էզոթերիզմ==
Էզոթերիկան աշխարհի գոյության իմաստի ընկալման, նրա արարաման նախապատճառների բացահայտման միջոցները և ուղղություններն ամբողջացնող տերմին է։ Էզոթերիկ գիտելիքներն ենթադրում են, որ տվյալ դպրոցի կամ ուսմունքի հիմքում աշխարհը համարվում է ոչ թե քաոսային, այլ արարչային համակարգ, որը շարժվում ու գործում է համաձայն հստակ սահմանված վերմարդկային օրենքների։ <br />
[[Կրոն|Կրոնները]]ները կարող են համարվել էզոթերիկ գիտելիքների հավաքագրման վայրերից մեկը, միաժամանակ տիրապետող ու ոչ շատ տարածված մի շարք կրոններ կարող են ունենալ իրենց էկզոթերիկ ու էզոթերիկ դպրոցները։ Ինչպես օրինակ [[Իսլամ]]ում էզոթերիկ դպրոց է համարվում [[Սուֆիզմ]]ը, [[Հուդայականություն]]ում՝ [[Կաբբալա]]ն։ [[Քրիստոնեություն]]ը նույնպես իր հերթին հիմնադրման առաջին օրերից ձեռք է բերել էզոթերիկ բազմաթիվ դպրոցներ ու միաբանություններ, ովքեր յուրովի են մեկնաբանել կրոնի հիմնադիր [[Հիսուս Քրիստոս|Հիսուս Քրիստոսի]]ի ուսմունքը։<br />
Քրիստոնեական ամենահայտնի էզոթերիկ եղբայրություններն ու միաբանություններն են [[Մասոնություն]]ը և [[Վարդի ու խաչի միաբանություն]]ը։