Սպանությունների գործակալություն (վեպ)

Սպանությունների գործակալություն (անգլ.՝ The Assassination Bureau, Ltd), սուր սյուժետային վեպ, որն սկսել է Ջեկ Լոնդոնը, և նրա մահից հետո ավարտել է Ռոբերտ Ֆիշը։ Առաջին անգամ հրատարակվել է 1963 թվականին։

Սպանությունների գործակալություն
անգլ.՝ The Assassination Bureau
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրթրիլեր
Ձևվեպ
ՀեղինակՋեկ Լոնդոն և Robert L. Fish?
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակվել է1963

Բովանդակությունը խմբագրել

Իվան Դրագոմիլովը ստեղծում է ընկերություն, որն ընդունում է պատվերներ ցանկացած մարդու (այդ թվում՝ պետության ղեկավարի, թագավորի) սպանության պատվեր. հարցը միայն գինն է։ Բայց հասարակ մարդասպաններից գործակալությունը տարբերվում է նրանով, որ պահանջում է հիմնավորել սպանության դատավճիռը. զոհը պետք է այնպիսի հանցանք կատարած լինի, որ արժանի լինի մահվան։ Գործակալության աշխատակիցներն այնքան սկզբունքային են, որ Դրագիմիլովը ընդունում է իր սպանության պատվերը՝ անկեղծ կարծելով, որ ինքն արժանի է մահվան։ Բայց մահվան վճռի ընդունումը դեռ չի նշանակում, որ «Սպանությունների գործակալության» ղեկավարը մահը կընդունի առանց պայքարելու։

Ստեղծման պատմությունը խմբագրել

Ջեկ Լոնդոնն առաջին անգամ է անդրադարձել դետեկտիվ ժանրին, չնայած այս անցումը կարող էր ենթադրվել. հեղինակի նախորդ գործը «Երեքի սիրտը» արկածային վեպն էր[1]։ Սյուժեն հիմնված է մի գաղափարի վրա, որը Լոնդոնը վերցրել է Լյուիս Սինքլերից 1910 թվականին։ Նույն թվականին էլ նա սկսում է գրել վեպի մի մասը, բայց գործն առաջ չի շարժվում. ինչպես Լոնդոնն է ասում, ինքը չի կարողանում մտածել դեպքերի տրամաբանական ավարտ։ 1916 թվականին Ջեկ Լոնդոնը մահանում է՝ վեպը թողնելով անավարտ։ 1963 թվականին եղած նյութի, Լոնդոնի մտահղացումների, ինչպես նաև վեպի ավարտի՝ Լոնդոնի կնոջ նկարագրության հիման վրա վեպն ավարտում է Ռոբերտ Ֆիշը։ 1969 թվականին վեպի հիման վրա նկարահանվել է The Assassination Bureau Limited ֆիլմը, որի գործողությունները, ի տարբերություն վեպի, տեղի են ունենում ոչ թե ԱՄՆ-ում, այլ Եվրոպայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Быков, Василь (Июль 1964). «Бюро убийств». Смена. 892.