Սպանել ստալկերին (կորեերեն՝ 킬링 스토킹), կորեացի հեղինակ Կուգիի (쿠기) մանհվան։ Այս պատմությունը հոգեկան խնդիրներով տղայի՝ Յուն Բումի (윤범) մասին է, որը սիրահարվում է իր նախկին բանակային գործընկերոջը՝ Օ Սանույին (오상우) և բացահայտում է, որ Օ Սանուն հոգեկան շեղումներով սերիական մարդասպան է[3][4]։

Սպանել ստալկերին
կորեերեն՝ 킬링 스토킹 և արաբ․՝ المطاردة القاتلة‎‎
Տեսակwebtoon?
ԺանրBL?
Բնօրինակ լեզուկորեերեն[1][2]
Երկիր Հարավային Կորեա[1][2]
ՀրատարակիչLezhin Entertainment? և Lezhin Comics?
Հրատարակման տարեթիվ2016
Կայքlezhin.com/ko/comic/killstalk(կոր.)

Սյուժե խմբագրել

Պատանի Յուն Բումը անհույս սիրահարված է մի տղայի՝ Օ Սանույին, որը բանակում ծառայության ժամանակ նրան փրկել է ծաղրի առարկա դառնալուց։ Բումը գաղտնի հետևում է նրան փողոցներում, և մի օր նույնիսկ մտնում է Սանուի տուն, բայց պարզվում է, որ Սանուն հոգեկան շեղումներով սերիական մարդասպան է և իր նկուղում պահում է մարդկանց՝ հիմնականում երիտասարդ աղջիկների։ Նա կոտրում է իր զոհերի ոտքերը, որպեսզի նրանք չկարողանան փախնել։ Բումը նկուղում տեսնում է մի աղջկա, որի ոտքերը նույնպես կոտրված էին, որոշ ժամանակ անց Սանուն սպանում է նրան։ Սկզբում մարդասպանը Բումին նույնպես պահում է նկուղում, կոտրում է նրա ոտքերը և պատրաստվում է սպանել, բայց քանի որ Բումը լինում է տղա, նրան թողնում է տանը ազատ և վստահում է։ Սանուն անընդհատ շեշտում է, որ նա գեյ չէ, բայց Բումը արտաքինով նման է լինում աղջկա և Սանուի մորը, այդ պատճառով նա գրավում է Սանուին։ Նա ստիպում է, որ Բումը կրի կիսաշրջազգեստ։

Դեպքերը զարգանում են այնպես, որ Սանուի տանը հրդեհ է բռնկվում, Բումը կարողանում է փրկվել, բայց Սանուին այնտեղից ուշ են կարողանում դուրս բերել և ծանր կարգավիճակով տեղափոխում են հիվանդանոց։ Նա մահանում է այնտեղ և մահից առաջ կրկնում է Բումի անունը։

Կերպարեր խմբագրել

  • Յուն Բում (կորեերեն՝ 윤범), նա մանհվայի գլխավոր կերպարն է։ Այն պատճառով, որ Բումի ծնողները վաղ են մահացել, տղան ապրում է իր տատիկի և հորեղբոր հետ։ Հորեղբայրը սիրահարված է լինում Բումի մորը, բայց Բումի մայրը ընտրում է նրա եղբորը, այդ պատճառով նրանց մահից հետո նա Բումի հետ վատ է վարվում, նրան բռնաբարում է և թողնում է, որ տղան սովամահ լինի։ Նրան ծաղրում են բանակում և տղան ենթարկվում է սեռական բռնության, մի անգամ Սանուն նրան փրկում է և Բումը սիրահարվում է նրան։ Բուլիինգի է ենթարկվում նաև դպրոցում։ Բումը հոմոսեքսուալ է։
  • Օ Սանու (կորեերեն՝ 오상우), մանհվայի երկրորդ գլխավոր բացասական կերպարը։ Սանուն ունի հոգեկան շեղումներ իր մոր պատճառով։ Ծնողների մահից հետո ապրում է միայնակ և արտաքին տեսքով կասկածներ չի առաջացնում։ Իր նկուղում պահում է մարդկանց և նրանց դանդաղ սպանում է։ Սանուն իրականում հետերոսեքսուալ է, բայց նրան գրավում է Բումը։ Նրա կյանքի միակ լավ շրջանը եղել է մանուկ հասակում, երբ նրա ծնողները միասին էին և ողջ։ Սանուի մայրը նույնպես ունեցել է հոգեկան շեղումներ և մեծ ազդեցություն է ունեցել որդու վրա։
  • Յան Սինբե (կորեերեն՝ 양승배), ոստիկանության աշխատակից, կասկածում է Սանուին մի շարք սպանությունների գործում։ Մի քանի անգամ անգամ ներխուժում է նրա տուն, բայց կարողանում է փախչել և Սանուն նրան չի սպանում։ Մանհվայի վերջում նա փրկում է Բումին հրդեհից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MangaDex — 2018.
  2. 2,0 2,1 AniList — 2013.
  3. «1억원 고료 레진 공모전에 `킬링 스토킹` 선정». ET News. 2016 թ․ ապրիլի 3.
  4. «제2회 레진 세계만화공모전, '킬링 스토킹' 대상 원문보기». NoCutNews. 2016 թ․ ապրիլի 1.

Արտաքին հղումներ խմբագրել