Սոֆյա Շահինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոֆյա Վաղինակի Շահինյան (նոյեմբերի 27, 1915, Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 3, 2003, Երևան, Հայաստան), հայ օդերևութաբան, Հայաստանում հիդրոօդերևութաբանական ծառայության հիմանդիրներից[1]։
Սոֆյա Շահինյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 27, 1915 |
Ծննդավայր | Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 3, 2003 (87 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | օդերևութաբան |
Կենսագրություն խմբագրել
Սոֆյա Շահինյանը ծնվել է 1915 թվականին Իգդիրում։ 1938 թվականին ավարտել է Մոսկվայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտը։ 1941-1983 թվականներին աշխատել է ՀԽՍՀ հիդրոօդերևութաբանական ծառայության վարչության պետ։ Շահինյանի ղեկավարությամբ ստեղծվել է ավելի քան 100 կայանով հիդրոօդերևութաբանական համակարգ, կազմվել են ջրաօդերևութաբանական տեղեկատուներ, սխեմաներ, քարտեզներ[1]։ Զբաղվել է Սևանա լճի հիմնախնդրի լուծման[2][3], ջրային պաշարների օգտագործման, շրջակա միջավայրի պահպանության խնդիրներով, ղեկավարել ՀՀ հիդրոօդերևութաբանական պետական ֆոնդի ստեղծման աշխատանքները։ 1966 թվականին Շահինյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Անդրկովկասյան հիդրոօդերևութաբանական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի բաժանմունքը[1]։
Պարգևներ խմբագրել
- ՀՀ ՊՆ «Մարշալ բաղրամյան-100» հուշամեդալ, 2003 թ.[1]
Ծանոթագրություններсемь խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Озеро Севан : [Фотоальбом] / С.В. Шагинян; [фото О. И. Гладуна]».(չաշխատող հղում)
- ↑ «https://www.ozon.ru/person/25012965/». www.ozon.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=