Սոֆյա Արղության-Երկայնաբազուկ
հայ հասարակական գործիչ
Սոֆյա Վասիլի Արղության-Երկայնաբազուկ (հունվարի 3, 1860, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2][3] - մայիսի 22, 1954[1][2][3], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2][3]), հայ մանկավարժ, հասարակական գործիչ։
Սոֆյա Արղության-Երկայնաբազուկ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1860 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2][3] |
Մահացել է | մայիսի 22, 1954[1][2][3] (94 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2][3] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ուսուցչուհի և հասարակական գործիչ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է տեղի գիմնազիան, ապա՝ Պետերբուրգի Ֆրյոբելյան դասընթացները։ 1881-1883 թվականներին Թիֆլիսում կազմակերպել է առաջին մանկական գրադարանը, 1886 թվականին բացել դպրոց–պանսիոն և մանկապարտեզ, 1907 թվականին՝ Ֆրյոբելյան դասընթացներ։ Եղել է Թիֆլիսի հայ ուսուցչուհիների միության նախագահ, գրական–մանկավարժական գործի կազմակերպիչ։ Դասախոսել է Թիֆլիսի, այնուհետև Երևանի մանկավարժական ինստիտուտներում։ Արղության-Երկայնաբազուկն իր ձեռնարկներում և հոդվածներում անդրադարձել է գլխավորապես նախադպրոցականների դաստիարակության հարցերին[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 167.
- ↑ «Zarkfoundation». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 87)։ |