Սոֆյա Ահլբոմ

շվեդ գծանկարիչ, փորագրող, լիտոգրաֆ, լուսանկարիչ, քարտեզագիր, գրող, բանաստեղծ, ֆեմինիստ

Սոֆյա Կարոլինա Ահլբոմ (նոյեմբերի 25, 1803(1803-11-25)[1][2], Վեստերոս (համայնք), Վեսթմանլանդ, Շվեդիա[2] - հունիսի 8, 1868(1868-06-08)[1], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ գծանկարիչ, փորագրող, լիտոգրաֆ, լուսանկարիչ, քարտեզագիր, գրող, բանաստեղծ, ֆեմինիստ։

Սոֆյա Ահլբոմ
Ծնվել էնոյեմբերի 25, 1803(1803-11-25)[1][2]
ԾննդավայրՎեստերոս (համայնք), Վեսթմանլանդ, Շվեդիա[2]
Վախճանվել էհունիսի 8, 1868(1868-06-08)[1] (64 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունվիմագրող, լուսանկարիչ, գրող, բանաստեղծուհի, նկարիչ-փորագրող և քարտեզագիր
ՈւսուցիչJohan Grandel?
 Sofia Ahlbom Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սոֆյա Ահլբոմը ծնվել է Վեստերոսում՝ ոսկերչի ընտանիքում։ Երեխա տարիքում աչքի է ընկել գծանկարչության հանդեպ ունեցած տաղանդով։ Նախ գծանկարչություն, այնուհետև փորագրություն է սովորել փորագրող Գրանդելի մոտ։ 1822 թվականին՝ հոր մահից հետո, ընտանիքին աջակցելու համար քրոջ՝ Գուստավա Ահլբոմի հետ հիմնել և ղեկավարել են աղջիկների դպրոց։ Միաժամանակ փորագրություններ է արել քաղաքային ոսկերիչների շրջանում։ Մի հարուստ կին բարերար հիացել է Սոֆյայի տաղանդով և խորհուրդ տվել նրան տեղափոխվելու մայրաքաղաք։

1832 թվականին Սոֆյա Ահլբոմը մոր և քրոջ հետ տեղափոխվել է Ստոկհոլմ, որտեղ կարողացել է աջակցել իրեն և իր ընտանիքին բացառապես որպես պրոֆեսիոնալ նկարիչ. նա երբեք չի ամուսնացել և ամբողջ կյանքի ընթացքում ապրել է մոր և քրոջ հետ։ Սոֆյա Ահլբոմը նկարագրվել է որպես վառ անձնավորություն՝ կյանքի նկատմամբ գործնական և արդյունավետ հայացքներով. «Ավելի պայծառ հայացք դեպի կյանքը և դրա հանգամանքները, պարզ մտքով և խելամիտ, քան մելսել Ահլբոմը, դժվար կլինի գտնել։ Երբ գործը վերաբերում էր բիզնեսին, նա այնքան գործնական էր, որ ոչ մի տղամարդ չէր կարող այդպիսին լինել»[3]։ Սոֆյա Ահլբոմը մահացել է Ստոկհոլմում՝ 64 տարեկան հասակում։

Փորագրող խմբագրել

Սոֆյա Ահլբոմն առաջին անգամ առավել հայտնի է դարձել պղնձի, արծաթի և ոսկու իր փորագրություններով։ 1842-1843 թվականներին ակտիվ գործունեություն է ծավալել Փարիզում, որտեղ նկարիչ Յակոբի համար կատարել է մի քանի քարե փորագրություններ։ Հետագայում մասնագիտական գործունեության մեջ ներառել է նաև լիտոգրաֆիայի տարրեր։ Կարողացել է մի քանի ուղևորություններ կատարել արտասահման՝ ուսումնասիրելու այն գեղարվեստական գործը, որում մասնագիտացել է։

Լուսանկարիչ խմբագրել

Սոֆյա Ահլբոմը ակտիվ գործունեություն է ծավալել նաև որպես պրոֆեսիոնալ լուսանկարիչ։ 1864 թվականին նշվում է, որ նա հաջողակ լուսանկարիչ է եղել մի քանի տարի առաջ, բայց չի նշում ճշգրիտ տարին, երբ նա սկսել է գործել որպես լուսանկարիչ։

Քարտեզագիր խմբագրել

Սոֆյա Ահբլոմը Ստոկհոլմում գտնվող Նավիգացիայի համալսարանում (Navigationsskolan) աշխատել է որպես քարտեզագիր։ Ստոկհոլմի արվեստի և արհեստների դպրոցի (Slöjdskola) և Կարլբերգի ռազմական ակադեմիայի (Krigsakademien vid Karlberg) մեդալների համար մակագրություններ է ստեղծել։ Մակագրություններ է պատրաստել նաև Շվեդիայի Լորդերի պալատի հերալդերական գրքի համար (1861-1864)։

Գրող խմբագրել

Սոֆյա Ահլբոմը ակտիվ է եղել նաև որպես գրող, և գրել է ինչպես բանաստեղծական, այնպես էլ արձակ ստեղծագործություններ։ Լինելով ուսյալ ինքնագիր՝ նա լավ էր ընդունվում գրական շրջանակներում։ Livet i gamla världen-ում (1862) Ֆրեդիկա Բրեմերը Սոֆյա Ահլբոմին մասին խոսում է հարգանքով։

Սոցիալական հարցեր խմբագրել

Սոֆյա Ահլբոմը զբաղվել է նաև քաղաքական հարցերով։ 1850-ականների ընթացքում կանանց իրավունքներին վերաբերող ամենաքննարկվող հարցերից մեկը կառավարության աջակցությամբ արհեստավարժ կին ուսուցիչների համար կենսաթոշակային աջակցության համակարգի ստեղծումն էր։ Սա իրականացրել է Յոզեֆինա Դելանդի Կենսաթոշակային ֆոնդ կին ուսուցիչների համար (Svenska lärarinnors pensionsförening) նախաձեռնությամբ 1855 թվականին, սակայն մեծ էր ռիսկը, որ նախագիծը երբեք չի իրականանա` դրա համար պատասխանատու անձանց անիրազեկության պատճառով։ Սոֆյա Ահլբոմը կազմակերպության քարտուղարի պաշտոնում փոխարինել է Դելանդին և պաշտոնավարել է 1859-1864 թվականներին։ Նրան կազմակերպությունը դրել է ամուր հիմքերի վրա և նախագիծը փրկել լուծարելուց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 KulturNav — 2015.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Västerås domkyrkoförsamlings kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/ULA/11727/C/9 (1803-1815), bildid: C0021018_00016
  3. Wilhelmina Stålberg, P. G. Berg: Anteckningar om svenska qvinnor (1864) Project Runeberg
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Ահլբոմ» հոդվածին։