Սոֆի դը Բավր, ի ծնե՝ Ալեքսանդրինա-Սոֆի Գուրի դը Շանգրան (ֆր.՝ Sophie de Bawr, Alexandrine-Sophie Goury de Champgrand, հոկտեմբերի 8, 1773(1773-10-08)[1][2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[3] - դեկտեմբերի 31, 1860(1860-12-31)[1], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[3]), ֆրանսիացի բանաստեղծուհի, դրամատուրգ և կոմպոզիտոր։

Սոֆի դը Բավր
ֆր.՝ Alexandrine-Sophie de Bawr
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 8, 1773(1773-10-08)[1][2]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[3]
Մահացել էդեկտեմբերի 31, 1860(1860-12-31)[1] (87 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 5-րդ շրջան, Փարիզ[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դրամատուրգ, գրող, վիպասան և մանկագիր
ԱմուսինԿլոդ Անրի Սեն-Սիմոն
 Sophie de Bawr Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործություն խմբագրել

Ալեքսանդրինա-Սոֆի Գուրի դե Շանգրանը ծնվել է 1773 թվականին Փարիզում։ Նրա ծնողներն էին Շարլ-Ժան Գուրին՝ մարկիզ դե Շանգրան, և օպերային երգչուհի Մադլեն-Վիրջինի Վիան[4][5]։ Հայտնի օպերային երգչուհի Սոֆի Արնուն դարձել է կնքամայր[6]։ Երբ Սոֆին երկու տարեկան էր, մայրը մեկնել է Ռուսաստան։ Աղջկա դաստիարակությամբ զբաղվել է հայրը, որ հոգ է տարել, որ նա լավ երաժշտական կրթություն ստանա[5]։ Սոֆին կոմպոզիցիա է սովորել Գրետրիի մոտ, իսկ վոկալ՝ Գարայի, Էլվիոյի և Բուալադյոի[4]։

Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Սոֆիի հայրը որպես հակահեղափոխական գործիչ բանտ է ընկել։ Մոտավորապես նույն ժամանակ Սոֆին ամուսնացել է Ժյուլ դե Ռոգանի հետ, որը նույնպես ձերբակալվել է, իսկ 1794 թվականին մահապատժի ենթարկվել։ Սոֆի դե Շանգրան, որը պահպանել էր օրիորդական ազգանունը, մենակ է մնացել երեխայի հետ, որը սակայն շուտով մահացել է[4]։

1801 թվականին Դե Շանգրանն ամուսնացել է երկրորդ անգամ։ Նրա ամուսինը Անրի դը Սեն Սիմոնը հայտնի էր որպես փիլիսոփա և սոցիոլոգ[7]։ Դա պայմանավորվածությամբ ամուսնություն է եղել, Սոֆին՝ Սեն-Սիմոնի հին ընկերոջ դուստրը, ապրուստի ոչ մի միջոց չուներ, իսկ Սեն-Սիմոնին, որը ցանկանում էր ստեղծել սեփական սալոնը, պետք էր էլեգանտ տիրուհի[8]։ Հարսանիքի ժամանակ Սոֆիի կողմից վկա էին Գրետրին և դրամատուրգ Ալեքսանդր Դյուվալը։ Զույգը բնակություն է հաստատել Սեն Սիմոնի բնակարանում, որը գտնվում էր Վիվեն փողոցում և կանոնավոր կերպով իրենց մոտ հյուրընկալել են գիտնականների և արվեստի գործիչների․ ընդ որում վերջիններիս ներգրավման համար պատասխանատու էր Սոֆին։ Սակայն Սեն Սիմոնին շուտով ձանձրացրել են ընդունելությունները և նրա իսկ խոսքերով, նա որոշել է միաժամանակ ազատվել և՛ բանակարանից, և՛ կնոջից[9]։

Սոֆիի ամուսնությունը տևել է ընդամենը մի տարի, սակայն նա իրավունք է ստացել կրել Սեն Սիմոնի ազգանունը, մինչև կրկին ամուսնանալը[7]։

Ամուսնալուծությունից հետո Սոֆին ստիպված է եղել ինքնուրույն ապրել և սկսել է գրել «ռոմանսներ», որոնք նրան հաջողություն են բերել և որոշակի եկամուտ։ Սակայն նա ցանկացել է օպերա գրել և լիբրետիստի չգտնելով՝ որոշել է ինքնուրույն ստեղծել ինչպես երաժշտությունը, այնպես էլ տեքստը։ 1802 թվականին Սոֆի Սեն Սիմոնը գրել է «Le petit mensonge» օպերան, որը մեծ հաջողություն է ունեցել։ Նրան հաջորդել են բազմաթիվ թատերական պիեսներ, կատակերգություններ և մելոդրամաներ, ընդ որում վերջիններիս համար Սոֆին ինքն է գրել երաժշտություն։ Նրա պիեսները շատ սիրված են եղել, ինչպես «Les chevaliers du lion» մելոդրաման ունեցել է 200 բեմադրություն[10]։

Սոֆիի գրական կարիերան ժամանակավորապես ընդհատվել է, երբ նա երրորդ անգամ ամուսնացել է ռուս սպայի՝ Բարոն դե Բավրի հետ։ Սակայն այդ ամուսնությունն էլ է կարճ տևել․ 1810 թվականին դե Բավրին մահացու վրաերթի է ենթարկել քարերով բեռնված սայլը։ Սոֆին ժառանգել է նրա պարտքերը և միջոցներ գտնելու համար կրկին ստեղծագործել է Սոֆի Դե Բավր անունով[11]։ Նրա ոչ բոլոր պիեսներն են եղել հավասարապես հաջողակ և ունեցել նույն հաջողությունը, սակայն բոլորն առանց բացառության ընդունվել են Փարիզի առաջատար թատրոնների բեմադրությունում։

Ոչ բոլոր պիեսներն էին սակայն հաջողակ և ունեին միատեսակ հաջողություն, սակայն դրանք բոլորը ընդունվել են Փարիզի առաջատար բեմերում բեմականացվելու համար։ Նրանց մեծ մասն առանձնանում էր կենսունակությամբ, թեթևությամբ և սրամտությամբ։ Դե Բավրի ամենահայտնի աշխատանքը «La Suite d'un bal masqué» կատակերգությունն է, որը բեմադրվել է 246 անգամ[12][13]։

1816 թվականին Լուի XVIII թագավորը Սոֆի Դե Բավրին մշտական թոշակ է նշանակել, որը նրան թույլ է տվել դադարել թատրոնի համար ստեղծագործել և զբաղվել այլ ժանրերով։ Նա սկսել է գրել պատմական վեպեր և գրքեր երեխաների համար, ինչպես նաև ստեղծագործություններ երաժշտության մասին։ Նրա 1852 թվականի «Soirées des jeunes personnes» գիրքը արժանացել է ֆրանսիական ակադեմիայի մրցանակի։ 1853 թվականին բանաստեղծուհին հրատարակել է «Mes Souvenirs» հուշագիրքը[14]։

Սոֆի դե Բավրը մահացել է 1860 թվականին Փարիզում[15]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #116096691 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Women Dramatists, 2014, էջ 26
  5. 5,0 5,1 Women Opera Composers, 2016, էջ 18
  6. Henri Gouhier, 1964, էջ 114
  7. 7,0 7,1 Women Dramatists, 2014, էջ 27
  8. Frank E. Manuel, Fritzie P. Manuel Utopian Thought in the Western World. — Harvard University Press, 1979. — P. 592.
  9. Ralph P. Locke Music, Musicians, and the Saint-Simonians. — University of Chicago Press, 1986. — P. 25—26.
  10. Women Dramatists, 2014, էջ 28
  11. Women Dramatists, 2014, էջ 29
  12. Women Dramatists, 2014, էջ 25
  13. Women Dramatists, 2014, էջ 60
  14. Women Opera Composers, 2016, էջ 19
  15. «Alexandrine-Sophie de Bawr (1773-1860)». BnF Data (ֆրանսերեն).

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի դը Բավր» հոդվածին։