Սուքիաս Աղամալյանց (դեկտեմբերի 11, 1738(1738-12-11)[1][2], Շոռոթ[1][2] - մարտի 18, 1789(1789-03-18)[1][2], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2]), հայ մաթեմատիկոս, մանկավարժ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։

Սուքիաս Աղամալյանց
Ծնվել էդեկտեմբերի 11, 1738(1738-12-11)[1][2]
Շոռոթ[1][2]
Մահացել էմարտի 18, 1789(1789-03-18)[1][2] (50 տարեկան)
Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2]
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս և ուսուցիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1738 թ. դեկտեմբերի 11-ին, Սյունիքի Երնջակ գավառի Շոռոթ գյուղաքաղաքում։ Հիմնական աշխատությունն է «Թուաբանութիւն»-ը (1781)՝ շարադրված գրաբարով։ Ի տարբերություն «Արհեստ համարողութեան» (1675) գրքի, «Թուաբանութիւն»–ն ունի հարուստ բովանդակություն և պարունակում է մաթեմատիկական սահմանումներ ու ապացույցներ։

Նյութի դասավորությունը, սահմանումների, ապացույցների և այլ հարցերի շարադրանքը հստակ է, ինքնատիպ և Արևմտյան Եվրոպայի XVIII դ դարի մաթեմատիկայի ուսումնական գրականության պահանջներին համապատասխան։ Մահացել է 1789 թ. մարտի 18-ին։

Գրականություն խմբագրել

  • Պետրոսյան Գ. Բ., Մաթեմատիկան Հայաստանում հին և միջին դարերում, Ե., 1959

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 242