Սուրեն Սարգսյան (քաղաքագետ)
Սուրեն Արմենի Սարգսյան (հոկտեմբերի 28, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)՝ հայ քաղաքագետ, իրավաբան, ամերիկագետ, գրքերի հեղինակ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր։
Սուրեն Սարգսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1981 (42 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | Քաղաքագիտություն |
Ավարտել է Երևանի պետական համալսարանը (իրավաբանական ֆակուլտետ), Հայաստանի ամերիկյան համալսարանը (իրավաբանական ֆակուլտետ) և Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը՝ ստանալով միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան։ Սուրեն Սարգսյանը Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիրն է, որը ստեղծվել է 2017 թվականին Երևանում։ Նա դասավանդում է ԱՄՆ արտաքին քաղաքականության և Հայաստանի արտաքին քաղաքականության դասընթացներ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Պետական համակարգում ծառայության տարիների Սարգսյանը աշխատել է Հայաստանի իշխանության բոլոր երեք ճյուղերում՝ տարբեր տարիների զբաղեցնելով ՀՀ վարչապետի խորհրդականի, Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի խորհրդականի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնները[1]։ Սարգսյանը Ռամսֆիլդի հիմնադրամի շահառու է[2]։ Նա «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի հեղինակն է՝ նախագահ Ջորջ Բուշի օրոք Հայաստանի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին[2]։
Սարգսյանը անդամակցում է CAMCA[3] և Եվրոպական առաջնորդների ցանցերին[4]։
Հեղինակած աշխատանքներ խմբագրել
Սարգսյանը մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք վերաբերում են հայ-ամերիկյան հարաբերություններին և ԱՄՆ արտաքին քաղաքականությանը[5]։
2022 թվականին լույս է տեսել նրա հեղինակած «Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը, որը ներառում է բազմաթիվ գաղտնազերծված բացառիկ փաստաթղթեր և պատմում հայ-ամերիկյան առաջին քաղաքական շփումների մասին, Հայաստանի անկախության առաջին տարիներին։ Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում, թե ինչ հիմնարար շահեր ունի Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան հակամարտության հարցերում։ Գրքում ներառված են մինչև այդ լույս չտեսած փաստեր «Գոբլի պլանի», 907-րդ բանաձևի, Ջորջ Բուշի որդու հայաստանյան այցի, Լևոն Տեր–Պետրոսյանի վարած բանակցությունների մասին[2]։
Գիտական աշխատանքներից են՝
- Չինաստանի ձգտումը գլոբալ գերտերության կարգավիճակի և ԱՄՆ դիմադրությունը [6]
- ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը որպես միջնորդ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում [7]
- Հայ-ամերիկյան հարաբերությունների ձևավորումը գաղտնազերծված փաստաթղթերում [8]
- Որակավորված արդյունաբերական գոտիներ․ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ազդակ[9]
- Երկիմաստության կիրառումը միջնորդավորված համաձայնագրերում. հայ-թուրքական արձանագրությունների վերլուծություն [10]
Կրթություն խմբագրել
1998 - 2003թթ. Սուրեն Սարգսյանը սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում։ 2006 - 2008 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը։ 2009 - 2010 թվականներին ստացել է միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ 2017 թվականին ընտրվել է ԱՄՆ-ում Դոնալդ Ռամսֆիլդի հիմնադրամի կողմից կազմակերպած դասընթացների շահառու[2]։ 2017 թվականից դասախոսում է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնում, որտեղ աշխատում է իր թեկնածուական թեզի վրա։
Մասնագիտական գործունեություն խմբագրել
1999 թվականին անցել է աշխատանքային պրակտիկա Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունում։
1999 - 2001թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
Հայաստանում աշխատանքային գործունեությունը սկսել է 2001 թվականից։
2003 — 2004 թվականներին աշխատել է որպես իրավաբան Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում։
2004 — 2011 թվականներին աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում[3]։
2009 — 2010 թվականներին Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում ուսուցանելու ընթացքում նաև աշխատել է նույն դպրոցում որպես պրոֆեսորի օգնական՝ ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանի ղեկավարությամբ։ 2010 թվականին Սուրեն Սարգսյանը դարձել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հետազոտական կենտրոնի համահիմնադիր[3]։
2011 - 2014 թվականներին եղել է ՀՀ վարչապետի խորհրդական[3]։
2014 — 2016 թվականներին ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում աշխատել է որպես ՄԱԿ-ում Հայաստանի առաքելության խորհրդական։
2017թ. հունիսից մինչև 2018թ. փետրվար ամիսը հասարակական հիմունքներով զբաղեցրել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի խորհրդական պաշտոնը։
2017 թվականից Սուրեն Սարգսյանը դասախոսում է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնում։
2017 թվականի մայիսին հիմնադրել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն կազմակերպությունը, որը ղեկավարում է մինչ օրս։
Պարգևներ խմբագրել
2014թ. Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Mirror-Spectator The Armenian, Mirror-Spectator The Armenian (2022-10-20)։ «Two Distinguished Columnists from Yerevan Join the Mirror-Spectator»։ The Armenian Mirror-Spectator (en-US)։ Վերցված է 2022-11-07
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 info@f-s.am FutureSystems։ «Հայաստանն ու Բուշն անձամբ»։ Newmag Publishing House (հայերեն)։ Վերցված է 2022-11-07
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Suren Sargsyan — Camca Network»։ camcanetwork.com։ Վերցված է 2022-11-07
- ↑ «Suren Sargsyan»։ www.europeanleadershipnetwork.org (en-GB)։ Վերցված է 2022-11-07
- ↑ Sargsyan Suren (2018)։ The establishment of the US-Armenia relations and the US policy towards Armenia։ Yerevan: Armenian Journal of Political Science 1(8) 2018։ էջեր 37–58
- ↑ Սուրեն Սարգսյան, Աիդա Գևորգյան, Անահիտ Մուրադյան (2020)։ Չինաստանի ձգտումը գլոբալ գերտերության կարգավիճակի և ԱՄՆ դիմադրությունը։ Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(14)։ էջեր 95–132
- ↑ Սարգսյան Սուրեն (2020)։ ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը որպես միջնորդ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Հայկական Քաղաքագիտական Հանդես 1(13)։ էջեր 121–152
- ↑ Սարգսյան Սուրեն (2018)։ Հայ-ամերիկյան հարաբերությունների ձևավորումը գաղտնազերծված փաստաթղթերում։ Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(9)։ էջեր 33–64
- ↑ Սարգսյան Սուրեն (2017)։ Որակավորված արդյունաբերական գոտիներ․ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ազդակ։ Հայկական Քաղաքագիտական Հանդես 1(7)։ էջեր 95–118
- ↑ Սարգսյան Սուրեն (2016)։ Երկիմաստության կիրառումը միջնորդավորված համաձայնագրերում. հայ-թուրքական արձանագրությունների վերլուծություն։ Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(6)։ էջեր 89–122